23:45 25.01.2019
Երևանի քաղաքապետարանն Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների ենթակայության մի շարք ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Հայկ Ավագյանը: «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր […]
23:30 25.01.2019
Անգլիայի Գավաթի առաջնության 1/16 տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են։ «Արսենալ»-ի մեկնարկային կազմն է՝ Չեխ, Մեյթլենդ Նայլս, Սոկրատիս, Կոսիելնի, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Իվոբի, Ռեմսի, Օբամեյանգ, Լակազետ։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմն է՝ Ռոմերո, Յանգ, Լինդելոֆ, Բայի, Շոու, Էռեռա, Մատիչ, Պոգբա, Լինգառդ, Լուկակու, Ալեքսիս։ Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։
23:17 25.01.2019
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել: Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է […]
22:31 25.01.2019
Դատարանը քիչ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես […]
22:01 25.01.2019
Առաջին փոխվարչապետի նախկին օգնական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հունվարի 23-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հունվարի 23-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նշանակվել եմ ԱԺ նախագահի խորհրդական։ Հուսով եմ՝ արդարացրեցի կառավարությունում` առաջին փոխվարչապետի օգնականի՝ ինձ վստահված պարտականությունները: Շարունակում ենք ծառայել Հայաստանի […]
21:33 25.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր մարմնի ղեկավար ընտրվելու առթիվ` Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները` որպես ժողովրդի ընտրյալներ, արգասաբեր գործունեությամբ իրենց նպաստը կբերեն պետականության ամրապնդմանը, երկրի հետագա […]
21:16 25.01.2019
Հունաստանի խորհրդարանն այսօր երկարատև և բուռն քննարկումների արդյունքում վավերացրել է Մակեդոնիայի անվան հարցով բանաձևը: Հունաստանի խորհրդարանը քվեարկել է Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու Պրեսպանյան համաձայնագրի օգտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պայմանագրի վավերացմանը 153 պատգամավոր կողմ է քվեարկել, 146-ը՝ դեմ, մեկը՝ ձեռնպահ։ Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի […]
20:59 25.01.2019
Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցը Խորհրդի նախագահի ընտրությունն էր, որում Խորհրդի անդամներն առաջադրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ ընտրվեց ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս […]
20:45 25.01.2019
«Այսօր Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) Ազգային ժողովի 7-րդ գումարման պատվիրակության կազմով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես գիտեք, ընդամենը 1 օր հետո մեկնելու ենք Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք […]
20:31 25.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:16 25.01.2019
Հունվարի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ հունվարի 24-ին, ժամը 22-ի սահմաններում, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Ստացված տեղեկությունների համաձայն` դիմակավորված տղամարդը թակել էր բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել էր, դանակի սպառնալիքի տակ պահանջել էր գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել էր, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը […]
10:33 25.01.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունվարի 24-ին այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ ամփոփելու ոլորտում 2018 թվականին իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ զեկուցվել է, որ […]
10:21 25.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:11 25.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
10:00 25.01.2019
Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղազարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]
00:16 25.01.2019
2019 թ. Յունուարի 24-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում գումարուած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը աւարտեց իր աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր Յունուարի 16-ին։ Ժողովը սպառիչ կերպով քննարկելուց յետոյ իր օրակարգը (որը օրին ուղարկուել է մամուլին), ընտրեց կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ Բիւրօ։ Հ.Յ.Դ. Բիւրօն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին։ ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներն են. […]
23:59 24.01.2019
Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից փորձել է փախուտի դիմել Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանը, ով վերջին օրերին դարձել էր «աստղ», քանի որ Երևանում գործող մի քանի Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ էր կատարել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու […]
23:00 24.01.2019
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը 2019 թվականի հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Այցի շրջանակներում ծանոթանալով զորակոչային գործընթացի՝ հավաքակայանում իրականացվող փուլին՝ վերջինս անձամբ հետևել է բժշկական և մանդատային հանձնաժողովների աշխատանքներին, վիճակահանության գործընթացին, առանձնազրույցներ ունեցել զինակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով […]
22:41 24.01.2019
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի տարբեր թաղամասերից տեղեկություններ եմ ստացել, որ անհայտ անձինք այցելում են բնականարաններ՝ ներկայանալով որպես Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, իբր թե մարդահամարի համար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ «Խնդրում եմ պահպանել զգոնություն, դուռը չբացել տարբեր պատրվակներով բնակարաններ այցելող, կասկածելի գործունեությամբ զբաղվող մարդկանց առջև: Վանաձորի քաղաքապետարանը նման գործողություն չի […]
22:23 24.01.2019
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկել է եկամտային հարկի սահմանման բազմաթիվ սցենարներ, ինչի արդյունքում կանգ են առել ամենանախընտրելի տարբերակի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Անդրադառնալով հարցին, որ եկամտահարկի համահարթեցման դեպքում ռիսկային գոտում կհայտնվեն, մասնավորապես, մինչև 150 հազար աշխատավարձ ստացողները՝ նա նշել է. «Ես կարծում եմ, […]
22:10 24.01.2019
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի […]
21:54 24.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման նպատակը՝ ներկայացնել պահանջներն ու մոտեցումները, որոնց շրջանակում նախակրթարանները պետք է շարունակեն իրենց գործունեությունը: Շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում: «Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, […]
21:13 24.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ այսուհետ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։ Հետայսու ԱԺ […]
20:46 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը կարևորել […]
20:29 24.01.2019
«Լադա Պրիոռա» մակնիշի ավտոմեքենան Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հունվարի 24-ին։ Այն ճանապարհային ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցում։ Շրջագայության ընթացքում ՃՈ ուղեկցող վաշտի 3-րդ դասակի ծառայողներն արձանագրել էին, որ մեքենան գերազանցել է սահմանված արագությունը։ Հրահանգել էին վարորդին կանգ առնել, սակայն «Լադայի» վարորդն էլ ավելի էր արագացրել ընթացքը։ Իսակովի պողոտա, Բաբաջանյան, ապա […]
20:15 24.01.2019
Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ընդունել է «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության ԱՊՀ երկրների տնօրեն Չան Ցիֆայի գլխավորած պատվիրակությանը: Հրաչյա Սարգսյանը […]
10:38 24.01.2019
Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը «Լավ երկրների» վարկանշային ցուցակում: 153 երկրներ ներառող ցանկը կազմելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր երկրի նպաստը մարդկության ընդհանուր բարօրությանը՝ ըստ պետության տարածքի: The Good Country Index-ը կազմվել է՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա: Հայաստանն աղյուսակում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը, որը միջինացված թիվ է: Գիտության և տեխնոլոգիաների […]
10:23 24.01.2019
Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որում մասնավորապես ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ Երեկ մասնակցել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ կազմակերպված Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցների պաշտոնական ընդունելությանը, որտեղ առիթ եմ […]