10:21 24.01.2019
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ, պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նշեմ, […]
10:09 24.01.2019
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» և ««Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար հաղթողներ չեն եղել: Երևանի հ. 36 մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում […]
00:41 24.01.2019
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին կայցելի Մոսկվա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան և ելույթ կունենա կազմակերպությունում ՀՀ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում։ «Ռուսարմինֆո»-ի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի, […]
23:55 23.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններն աննկատ չեն անցել: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում […]
23:25 23.01.2019
Հունվարի 23-ին` ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութերից մաքրման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Ս. […]
22:55 23.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովին: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են երկու երկրների գործարարների միջև կապերի սերտացմանը, Հայաստանում ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում […]
21:29 23.01.2019
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձունների խորհրդի նախագահ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ –ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։ Հաղորդագրության մեջ նշված է. «Խորհրդի նիստում նեկայացվեց հոգաբարձունների խորհրդի նախագահի երկու՝ «ԿամուրջՇին»-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի թեկնածությունները։ «Հոգաբարձունների խորհրդի նախագահի պաշտոնը պահանջում է […]
20:38 23.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]
10:38 23.01.2019
«ԿԳ նախարարն իր գործունեությունն սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի՝ հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում, հայտնի չէ։ Այդպես էլ չի երևում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ […]
10:35 23.01.2019
Հայաստանի 6 խոշորացված համայնքում իրականացվել է ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների հետազոտություն «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի միջոցով: Այս մասին տեղեկացրին Իրավաբանների հայկական ասոցիացիայի մամուլի ծառայությունից։ «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացնում են «Կոմպասս» գիտահետազոտական, […]
10:09 23.01.2019
«Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տևեց ամբողջ 1.5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի և ընդհանրապես լուրջ պատրաստության մասին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ես բազմիցս եմ առիթ […]
23:17 22.01.2019
Հայաստանի համար, որպես ԵՏՄ նախագահի, 2019 թ.-ին առաջնահերթություններից մեկն է միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում անհրաժեշտ կարգավորումները միմյանց մոտեցնելը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, ԵՏՄ-ում ունենք ավելի քան 60 խոչընդոտ, որոնք ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացում թույլ չեն տալիս: Դա կապված է ԵԱՏՄ անդամ երկրների […]
23:06 22.01.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։ Կրկնեմ հիմնական 2 հարցը՝ Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]
22:45 22.01.2019
Հանրապետության տարածքում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի և 27-ի գիշերները կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
21:35 22.01.2019
Այսօր՝ հունվարի 22-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում: Քննարկվել են երեխաներին հետաքրքրող հարցերը՝ կապված իրենց իրավունքների, այդ իրավունքները իրացնելու և պաշտպանելու հնարավորությունների հետ: Մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը երկրի կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման կազմակերպման վերաբերյալ, բարձրացրել են հարցեր՝ կապված երեխաների համար վերգետնյա […]
20:40 22.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժևորել է երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարևորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև փոխգործակցությունը […]
10:14 22.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի քանի մարզպետների՝ իրենք իրենց և աշխատակիցներին պարգևատրելու փաստին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Համատարած պարգևատրումների և 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռևս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա […]
09:44 22.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող […]
00:14 22.01.2019
Հունվարի 21-ին՝ ժամը 15:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող գազի ինքնաշեն վառարանին միացված 60 և 80 կգ-անոց գազի բալոններից տեղի […]
00:11 22.01.2019
Հունվարի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է երկարամյա ծառայության կապակցությամբ զինված ուժերի պահեստազոր արձակված կապիտան Սիաննա Մայիսի Մնացականյանին: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ «Մարտական ծառայության», ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար», ԼՂՀ «Արիության համար» մեդալներով պարգևատրված Սիաննա Մնացականյանին երկարամյա ծառայության համար, […]
23:17 21.01.2019
Հունվարի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված […]
23:03 21.01.2019
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին: Այս մասին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որՀայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել […]
22:43 21.01.2019
Հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար: Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի փոխանցմամբ ՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-ից հափշտակել է մոտ […]
22:12 21.01.2019
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես ասել է․ «Հարգելի գործընկերներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս մեկ […]
21:48 21.01.2019
«Քիչ առաջ խոսեցի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու թե ինչպես կարող ենք լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին, և արդեն քայլեր […]
21:03 21.01.2019
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին: «Համոզված եմ, որ նոր չափագրումներից հետո կլինեն տարբերություններ: Պետք է հասկանանք միայն, թե թղթերում գրված տվյալների համեմատությամբ իրականում որքա՞ն են դրանք: Ամեն լումա մեզ […]
20:23 21.01.2019
Հունվարի 21-ին Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։ Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ ԵԱՏՄ […]
10:48 21.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկ»-ն էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես եկել Դոնեցկի «Շախտյոր»-ում: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում, իսկ 2016-ին Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Վերջին շրջանում Մխիթարյանը հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում։ […]
09:48 21.01.2019
ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների մակարդակով հանդիպումները, այդ թվում բոլորովին վերջերս՝ 2019թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դրական ազդակ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին: Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրագործում, այդ թվում՝ արտգործնախարարների վերջին համաձայնության կատարում, ըստ որի՝ անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար։ Եվրոպական միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` Հարավային Կովկասի […]