00:13 19.01.2019
Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը կընդգրկվի АКРА ռուսական վարկանշային գործակալության տնօրենների խորհրդի կազմում: Նա ընդունել է գործակալության առաջարկը, այս մասին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունը: Ընդունված կարգի համաձայն՝ այժմ որոշմանը հավանություն պետք է տան վարկանշային գործակալության բաժնետերերը։ «Դա ինձ թույլ կտա իրացնել ֆինանսական համակարգում բազմամյա աշխատանքային փորձս՝ ինձ համար նոր ուղղվածության՝ վարկային վարկանիշների ոլորտում», – մեկնաբանել […]
23:36 18.01.2019
«Կիրակի օրը պատրաստվում եմ մեկնել Դավոս, որից հետո վերադառնում եմ և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 31-ին պաշտոնական այցով մեկնելու եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն»,- այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Վարչապետը նաև հավելել է, որ Դավոսի վերադարձին Մոսկվայում է լինելու, որպեսզի այցելի ԵՏՄ-ի հանձնաժողովի կենտրոնակայան․ «ԵԱՏՄ-ում ՀՀ-ն այս տարի նախագահում […]
22:53 18.01.2019
«Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ ստանձնեցի ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Արման Եղոյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սա չափազանց պարտավորեցնող, բայց և պատվաբեր պատասխանատվություն է: Ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը հանձնաժողովի աշխատանքներն առավելագույն արդյունավետ […]
22:47 18.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալուն: Միջազգային չափանիշներով ընդունված է, որ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9-ից 11 աշխատակցի համար, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 3.5-ից 3.6։ «Մեր պետական կառավարման համակարգում 3.5-3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում: Սրա արդյունքում […]
22:25 18.01.2019
Հունվարի 18-ին՝ ժամը 12:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը: Հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ (չպայթած վիճակում): Փրկարարները սահմանազատել են […]
21:35 18.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 165 բեռնատար, 120 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
20:28 18.01.2019
Հունվարի 18-ին` ժամը 16:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1992 […]
20:15 18.01.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նստին: Նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն […]
00:35 18.01.2019
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ: «Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ […]
00:33 18.01.2019
«Էդմոն Մարուքյան, մինչ ելույթ էիր ունենում ու ասում, որ այո, «հետհեղափոխական» Հայաստանում մարդու իրավունքները վտանգված են և մարդու իրավունքների վիճակի մասին բարձրաձայնելը հեշտ չէ, այսօր արդեն կանխատեսումներդ կատարվեցին։ Մինչ հայրենի հատուկ քննչական ծառայությունը չէր կարողանում նոյեմբերի 14-ին նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները ամփոփել և պնդում էր, որ Սամվել Մայրապետյանի բուժման հարցը միանշանակ չէ, Մարդու Իրավունքների Եվրոպական […]
00:10 18.01.2019
Հունվարի 18-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ,Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
23:55 17.01.2019
Արցախում ակտիվացել են մկնանման կրծողները: Վտանգված են ոչ միայն հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն, այլև պտղատու այգիները: Քիչ տեղումներն ու տաք օրերը լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել Արցախի հողօգտագործողներին: Հողը տաք է՝ բարենպաստ մկների զարգացման համար: Մկների գործող օջախներն աշնանացանի տակ գտնվող հողատարածքներում հեշտությամբ կարելի է գտնել. այն հատվածներում, որտեղ բնադրել են՝ կանաչ զանգվածը ոչնչացված է: Գյուղատնտեսության […]
23:42 17.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ստեփանավանի, Աշոցքի, Վանաձորի, Ալավերդու, Սևանի, Վարդենիսի, Կոտայքի, Եղվարդի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: Վարորդներին խորհուրդ ենք տալիս նշված ճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: […]
23:24 17.01.2019
Հունվարի 17-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։ Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Լուիզ Մուշիկիվաբոյին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում՝ ուղղված ՖՄԿ՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված կարևորագույն հարթակի […]
22:50 17.01.2019
Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, ցավոք, հանրությանը պաշտոնական տեղեկատվություն մինչ օրս չի ներկայացվել։ Ես հստակ համոզմունք ունեմ այդ «լռության» իրավաչափության վերաբերյալ, բայց հիմա խոսքն այլ հարցի մասին է։ Հիմա խոսքը ժամկետների մասին է։ Այս մասին ֆեյբուքյան էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ըստ մամուլում եղած հրապարակումների […]
22:30 17.01.2019
Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, […]
21:52 17.01.2019
Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: Եգիպտոսի վարչապետը ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նշել, որ կարևորում է Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մեկնարկած բանակցություններն ու բարձր գնահատում Հայաստանի փոխվարչապետի ստանձնած դերակատարությունն այս գործընթացում: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության […]
21:13 17.01.2019
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես […]
20:43 17.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը […]
20:17 17.01.2019
Հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, 39-րդ Կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ […]
09:57 17.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցքի ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի […]
09:46 17.01.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարությանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։ Շուրջ 4 ժամ […]
01:26 17.01.2019
Վրաստանի վարչապետի որոշման համաձայն՝ Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել: Հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ Հիշեցնենք, որ Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Թբիլիսիի Դիդի (Մեծ) […]
01:09 17.01.2019
Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Իմեդի հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան փոքրիկը մահացավ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Իմեդի կլինիկայի բժիշկը հաստատել է տեղեկությունը: Մասնագետներն ասել են, որ երեխան գանգուղեղային բազմաթից վնասվածքներ է ունեցել՝ կյանքի հետ անհամատեղելի: Մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել: Փոքրիկի անունն ու սեռը […]
00:33 17.01.2019
Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը: Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթնաժողովն անցկացնելու օրվա առաջարկով: Հարցին՝ այդ գագաթաժողովո՞ւմ է որոշվելու, թե ով կլինի Կազմակերպության գլխավոր քարտուղարը, Վալերի Սեմերիկովը պատասխանել է. […]
23:54 16.01.2019
Մոսկվայում օրեր առաջ բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է տաքսու վարորդին։ Ուղևորները նախապես պայմանավորվել են գումարի շուրջ, սակայն ավելի ուշ տաքսու վարորդը պայմանավորվածից ավելին է պահանջել: Նրանք վիճել են, որից հետո վարորդը նստել է մեքենան և հեռացել: Կարճ ժամանակ անց նա վերադարձել է ուղևորների մոտ։ Այս մասին […]
23:01 16.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա:
22:45 16.01.2019
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է եռանիշ հեռախոսահամարով: Կարճ և հեշտությամբ մտապահվող 1-05–ը բաժանորդների համար արդեն հասանելի է: «Կարևոր է իմանալ, որ 1-05-ը հեռախոսակապի բոլոր օպերատորների բաժանորդների համար գործում է անվճար: Նպատակն էր՝ էլ ավելի մատչելի դարձնել քաղաքապետարան-բնակիչ կապը: Այս կերպ լուծում ենք նաև քաղաքում տեղի ունեցող տարբեր խնդիրներին առնչվող քաղաքացիների արագ արձագանքման խնդիրը: Սա […]
22:39 16.01.2019
Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում, հավանաբար, բնական գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ըստ ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեի՝ Մեծ Դիղոմիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Խոսվում է նաև անչափահասի մահվան մասին, ինչը, սակայն, չի հաստատել Կուպատաձեն։ Ըստ նրա՝ պայթյունը տեղի է ունեցել […]
22:26 16.01.2019
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ է հատկապես խոցելի խմբերին: Վերջին տվյալներով` 1080 մարդ է դիմել պոլիկլինիկաներ, 837 հիվանդ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է, որի 95%-ը երեխաներ են: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեսանյութ հրապարակել՝ Հանրապետությունում գրիպի սեզոնային բռնկման ու պատվաստումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։