21:38 16.01.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը: Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն […]
21:32 16.01.2019
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։ Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի […]
21:23 16.01.2019
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- նշեցին վարչությունից: Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:
21:12 16.01.2019
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության և երկխոսության հիանալի […]
21:03 16.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարան-Միրաք ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Արթիկի ավտոճանապարհներին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
20:51 16.01.2019
Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում […]
09:58 16.01.2019
«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը»,- այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է: […]
09:47 16.01.2019
Հունվարի 15-ին` ժամը 22:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ) ժամը 19:00-ի սահամաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողական աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
00:20 16.01.2019
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով ներկայացրել է սուր շնչառական վարակների մասին ցուցանիշները: Արսեն Թորոսյանը նշել է, որ իրավիճակը կայունանում է և հիվանդացության անկում է նկատվում: Այս պահին դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական վարակներով երեխաների բացակայությունը ամբողջ հանրապետությունում 2.4% է կազմում: Սուր շնչառական վարակներով շտապօգնության կանչերի իջեցում։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:02 16.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Բոլնիսում շատ ջերմ, ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ: Որոշեցինք մայիսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջանում»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել […]
23:59 15.01.2019
Առաջնորդվելով «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով՝ հունվարի 14-ից 19-ը 3-րդ զորամիավորումում զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովման, զորքերի հմուտ ղեկավարման գործում ունակությունները կատարելագործելու նպատակով ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվում են հրամանատարական հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
23:49 15.01.2019
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ 80.000 զինվոր պատրաստ սպասում է հրամանի, որպեսզի ռազմական գործողություններ սկսի Սիրիային պատկանող Եփրատի արևելյան տարածքներում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Աղբյուրի տեղելություններով՝ այդ ռազմական գործողությունը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենախոշորն է լինելու և ղեկավարվելու է Թուրքիայի հարավային Շանլըուրֆա ու Քիլիս շրջաններից: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ Յաշար […]
23:41 15.01.2019
«Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը: Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը։ Առաջարկությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի […]
23:30 15.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում գրառում կատարել՝ նշելով, որ անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո վերսկսել է մարզումները: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մարզասրահում մարզվում: Football London-ի տեղեկություններով՝ Հենրիխ […]
23:14 15.01.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ […]
23:00 15.01.2019
Հանրապետության տարածքում hունվարի 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր […]
21:59 15.01.2019
ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով. ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանություն է թողել հրապարակման տակ․ «Միանում եմ և պատրաստ եմ առաջարկությանը օրենսդրական ընթացք տալ»։ Արփինե Հովհաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝ այո և 18%՝ ոչ, […]
21:58 15.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Վստահ եմ՝ […]
21:46 15.01.2019
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով այն ծառայությունների ցանկը, որոնց համար պետական տուրք չի գանձվում․ «Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում՝ 1) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս, 2) 16 տարին չլրացած երեխաներին, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց […]
21:31 15.01.2019
Այսօր լուսաբացին Գավառում քամին քշել է տանիքներ, կոտրել շենքերի, ավտոմեքենաների ապակիներ, ծառեր, հենասյուներ: Այդ ամենը տեղի է ունեցել Գավառի միայն մեկ թաղում: Քամու արագությունն այդ պահին եղել է 8-10 մ/վրկ: Վթարված բազմաբնակարան շենքերի բնակիչները մտահոգված են. ինչպե՞ս անցկացնել ձմեռն՝ առանց տանիքի ու պատուհանների: Մանրամասները՝ տեսանյութում։
20:50 15.01.2019
Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր շնչառական վարակների աճ […]
20:35 15.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական […]
20:10 15.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում: Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը […]
10:18 15.01.2019
Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն դրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների […]
09:57 15.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […]
09:49 15.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է միջազգային խոշոր՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը և հանդես եկել ելույթով։ Շնորհակալություն հայտնելով Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությանն ու կառավարությանը հրավերի և համաժողովին մասնակցելու հնարավորության համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գիտակցում […]
09:17 15.01.2019
«Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, նշված թվի մեջ […]
00:57 15.01.2019
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը: «Հուսով եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք լիարժեքորեն բացահայտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ներուժը»,- ասված է շնորհավորական ուղերձում: Մեդվեդևը հույս է հայտնել, որ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային եւ մշակութային-հումանիտար […]
23:48 14.01.2019
«Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Թբիլիսիում տեղակայված բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով: Նամակում ՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետին կասեցնել թբիլիսյան հուշարձանի վերջնական կորուստը, առաջարկելով, որ տանը տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, կամ տարածքը ծառայի որպես հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոն: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ «Տունը […]