TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանում թալանել են հայտնի գործարարի ֆինբաժնի տնօրենի տունը

23:29 14.01.2019

Հունվարի 14-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչ, 53-ամյա Սմբատ Շահինյանի կողմից, ով հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 13:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածը, անհայտ անձը կամ անձինք իր տան առաջին հարկի դռան ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել և տունը տակնուվրա արել ու այնտեղից […]

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

23:15 14.01.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: […]

̰
Փաստաբաններն իրենց իրավունքների պաշտպանության համար միջոցներ կձեռնարկեն

22:50 14.01.2019

2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։ Քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Հայկ Ալումյանը, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Մեժլումյանը, […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ-ի պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ

22:36 14.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ: Հայաստանի նախագահը և պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության՝ մասնավորապես համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում, իհարկե, մեծ և փոքր հաջողություններ գրացնվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ […]

̰
Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ. Ժուռնալիստների միություն

22:19 14.01.2019

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված քայլը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում […]

̰
Նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալված Մերուժան Ոսկանյանը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ Armtimes.com

22:11 14.01.2019

Հունվարի 8-ին, նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալված Մերուժան Ոսկանյանը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը և տեղեկացրել, որ գործով կա նաև երկու կասկածյալ, որոնց նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին […]

̰
Նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

22:04 14.01.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերիգլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է.  «Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր,ԱՄԷ լուսահոգի […]

̰
Ցուցարարները մինչև Փաշինյանի պատասխանը ցույց չեն անի ընդդեմ Մանվել Գրիգորյանի

21:53 14.01.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ բողոքող քաղաքացիները երթով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտից հասան Հանրապետության հրապարակ՝ այդտեղ ավարտելով իրենց բողոքի ակցիան։ Ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել են 3 օրվա ընթացքում հանդիպել։ Մինչ այդ ցույցեր չեն անցկացնի։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ […]

̰
Ջրվեժ գյուղում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

21:44 14.01.2019

Հունվարի 14-ին՝ ժամը 14:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր տանող ճանապարհին՝ «Լճափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի մոտակայքում բախվել են «Priora» (վարորդը՝ […]

̰
Թուրքմենստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարին

21:16 14.01.2019

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին`  ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Այազովին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ գործում։ […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

21:01 14.01.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է

20:58 14.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Եղվարդի, Գավառի, Կոտայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

20:45 14.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ Բոինգ 707 օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար:

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

20:37 14.01.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բելառուսի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ  Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի […]

̰
Ձեր, ձեր գործընկերների ու մեր զինվորների շնորհիվ է, որ խաղաղություն է տիրում Հայաստանում. Վալերիյ Օսիպյան

20:15 14.01.2019

Օրերս ոստիկանության զորքերի 1033 զորքերի ծառայողները մեկնեցին Տավուշ՝ իրականացնելու մարտական հերթապահություն: Ինչպես այսպիսի ամեն արարողության, այս անգամ էլ նրանց դիրքեր էր ճանապարհելու եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա, դիմելով դիրքապահ ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց դժվարին ու հայրենանվեր ծառայության համար ու մաղթեց խաղաղ երկինք: Սահմանապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքերն ու աղոթեցին: Շարային […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

09:40 14.01.2019

Հունվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը

09:27 14.01.2019

Հունվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Սյունիքի մարզում 07-ը մխրճվել է պարսկական բեռնատարի մեջ. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կան վիրավորներ

23:51 13.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական […]

̰
Դահուկորդները կրկին ոսկե մեդալներ են նվաճել

23:47 13.01.2019

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշոցքցի Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ են դարձել։ «Մրցաշրջանի առաջին հաղթանակները… Աշոցքցի Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի […]

̰
Երևանի բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքներն սկսվել են․ Հակոբ Կարապետյան

23:34 13.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքների մեկնարկի մասին։ «Երևանի բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքներն սկսվել են։ Նոր Նորք»,- ասված է գրառման մեջ։

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ

23:24 13.01.2019

Հունվարի 13-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]

̰
Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, անուշ լինի, բայց մնացածը դժվար մարսեք․ Արմեն Աշոտյան

23:10 13.01.2019

«Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։ Աննորմալ է՝ •Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը, •Մամուլին հաթաթա տալը, •Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը, •Երկիրը բրախելը, •Մարդկանց անդադար խաբելը, Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

22:57 13.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

̰
Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

22:44 13.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Երևանում, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Արագածոտնի մարզի Արագած, Աշտարակ, Թալին քաղաքներում և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Աշոցքի և […]

̰
«Մենք տեղեկատվություն ունենք, որ Հայկ Սարգսյանն ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»․ Դանիել Իոաննիսյան

22:27 13.01.2019

«Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Շուտով նյութերը կուղարկենք հատուկ քննչական ծառայություն։ Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

̰
Վաղը Ազգային ժողովում աշխատանքային վերջին օրս է. Արսեն Բաբայան

22:15 13.01.2019

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը Ազգային ժողովում իր աշխատանքային վերջին օրն է։ «Վաղը Ազգային ժողովում աշխատանքային վերջին օրս է։ 7-րդ գումարման Ազգային ժողովին մաղթում եմ լավ մեկնարկ ու հաջող աշխատանք»,- գրել է նա։

̰
Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ. փրկարարները դեպքի վայրում են

00:00 13.01.2019

Հունվարի 12-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Կիրանց գյուղի 100 բնակիչ՝ գյուղապետի […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են մոտ 20 գողություն կատարած երիտասարդներին

23:45 12.01.2019

Դեկտեմբերի 17-ին ՀԿ-ներից մեկի աշխատակիցը զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրենց գրասենյակից դյուրակիր համակարգիչ են գողացել: Ոստիկանները զննել են տարածքը, տեսախցիկների ձայնագրությունները: Կադրում երկու երիտասարդ են երևացել, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը: Նրանցից մեկը նախկինում դատապարտված 24-ամյա Էդգար Հ.-ն է, մյուսը՝ 22-ամյա Նարեկ Ս.-ն: Օրեր անց՝ հունվարի 9-ին, ոստիկանները Չարենցի փողոցում հայտնաբերել են Նարեկ Ս.-ին։ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

23:20 12.01.2019

Հունվարի 12-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

23:15 12.01.2019

Հունվարի 12-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

̰
BACK_TO_TOP