TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերն ու խեցգետնահավաքները

20:47 11.01.2019

«10.01.2019թ.-ին, կապված Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սևանա լճում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա և դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետնահավաքները»,- հայտնում է «Սևան ազգային պարկ»-ը։

̰
Սիսիանի, Վայքի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:33 11.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

̰
Էլեկտրաէներգիայի 60% խնայողություն՝ 28 փողոցում. LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր է կնքվել

20:15 11.01.2019

Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Դրանք հնարավորություն կտան ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։ Քաղաքապետարանում հունվարի 11-ին ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշեն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ

10:27 11.01.2019

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

10:03 11.01.2019

Հունվարի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

̰
Ապարանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

09:57 11.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող […]

̰
«Ադրբեջանական ազգանունով» հայ ընտանիքն արտաքսվել է Հայաստան

00:57 11.01.2019

Գերմանական «Wormser Zeitung» պարբերականը հոդված է հրապարակել Գերմանիայից հայ ընտանիքի արտաքսման մասին, որը դիմել է միգրացիոն ծառայություն, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանա: Rusarminfo-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ երեք անչափահաս երեխա ունեցող հայ ընտանիքը (անդամների իրական ազգանուններն են Մկրտչյան և Խալաթյան) ներկայացել է որպես Հասանով՝ Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու գործընթացն արագացնելու նպատակով: «Ընտանիքը հույս է ունեցել, որ […]

̰
Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց տոնական օրերին ճանապարհային ոտիկանության իրականացրած ծառայության կապակցությամբ

23:59 10.01.2019

Հունվարի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, գլխավոր և մարզային վարչությունների ղեկավարներ: Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին և նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների […]

̰
Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

23:52 10.01.2019

«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: «Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ […]

̰
Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է․ սպանվածի ընտանիքը՝ Մհեր Ենոքյանի հնարավոր ներման մասին

23:04 10.01.2019

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոնայք, Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը […]

̰
Սուպերվարչապետության հետ կապված փոփոխություններ, բնականաբար, լինելու են, բայց չեն լինելու շատ կտրուկ․ Ալեն Սիմոնյան

22:30 10.01.2019

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Իմ քայլը» խմբակցության նիստը շարունակվում է: «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նիստի ընդմիջումից հետո կայացած ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին՝ թիմի ներսում ինչպիսի՞ դիրքորոշում կա, այսուհետ ուժային կառույցները կրկին վարչապետի՞ն են ենթարկվելո՞ւ, պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ միայն ուժայիններով էր պայմանավորված սուպերվարչապետական լինելը: Սուպերվարչապետության հետ կապված փոփոխություններ, բնականաբար, լինելու […]

̰
ԱԺ-ում շարունակվում է «Իմ քայլը» դաշինքի նիստը

22:17 10.01.2019

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Իմ քայլը» խմբակցության նիստը շարունակվում է: «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նիստի ընդմիջումից հետո կայացած ճեպազրույցում նշեց, որ քննարկվել են տարբեր հարցեր, տրվել պատասխաններ, մտքերի փոխանակում է եղել՝ հավելելով, որ որ 3 ժամ տևած նիստն ընդմիջվել է և կշարունակվի: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մտքերի […]

̰
Օրենսդիր մարմնում իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ պատասխանատու եմ լինելու ինձ և մեր թիմին վստահված յուրաքանչյուր քվեի համար․ Մխիթար Հայրապետյան

21:50 10.01.2019

Ինչպես արդեն գիտեք, ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ Ազգային ժողովում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նորընտիր խորհրդարանի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատեցի ութ ամիս, այդ ընթացքում եղան և՛ ձեռքբերումներ, և՛ հաջողության պատմություններ, և՛ բացթողումներ: Ցավում եմ, որ շատ հաճախ տրվող գնահատականները պտտվեցին […]

̰
ՖՄԿ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին

21:03 10.01.2019

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում հունվարի 10-ին կայացել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հանդիպումը: Շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատել է  Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության […]

̰
Քոչարյանի կալանքի գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները

20:48 10.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ էր հայտնել: Դատարանի որոշումը արդեն տրամադրվել է փաստաբանական խմբին ու նրանք հրապարակել են ինքնաբացարկի պատճառները։ Որոշման  հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին […]

̰
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

10:14 10.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

̰
ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ

10:11 10.01.2019

Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ:  

̰
Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե․ Արսեն Բաբայան

09:44 10.01.2019

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,- գրել է Բաբայանը։

̰
Երևանում բախվել են Nissan, Mercedes և Honda մեքենաները. վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը

00:54 10.01.2019

Հունվարի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Nissan մակնիշի 35 MO 422 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OZ 102 համարանիշի և Honda մակնիշի 04 NR 010 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Աղբյուրի […]

̰
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

23:33 09.01.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 9-ին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:24 09.01.2019

Հանրապետության տարածքում հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:

̰
Արարատում կրակոցների դեպքի քննության շրջանակում ոստիկանները 29-ամյա տղամարդու են բերման ենթարկել

22:57 09.01.2019

Հունվարի 5-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդեցին, որ Արարատ քաղաքի Զոդ բանավանում կրակոցներ են հնչել։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում սպիտակ գույնի ավտոմեքենայի սրահից մի երիտասարդ կրակոցներ […]

̰
Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է

22:30 09.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը: Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի […]

̰
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում հրդեհ է բռնկվել

22:19 09.01.2019

Հունվարի 9-ին՝ ժամը 21:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ ավտոտնակի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը որոշել են դուրս գալ ՀՀԿ-ից

21:45 09.01.2019

«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Դրանք հանդես են […]

̰
Արամայիս Գրիգորյանն ազատվել է սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից

21:13 09.01.2019

Սփյուռքի նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ֆանտաստիկ փորձառնություն էր, սակայն նույնիսկ պաշտոնի անցնելիս նշել եմ, որ կարիերաս ապագայում չեմ տեսնում քաղաքականության մեջ, սակայն քաղաքական թիմին աջակցելու և «Ներուժ» ծրագիրն իրագործելու համար միացել եմ գործադիրին։ «Ներուժ» ծրագրի ավարտից հետո անմիջապես գրել եմ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ․ Armtimes.com

20:59 09.01.2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երկրորդ գանգատն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Armtimes․com-ի հարցին ի պատասխան ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գանգատը այս տարի է մուտք եղել դատարան: Նշենք, որ այս գանգատը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու համար: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին […]

̰
ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Մայրապետյանի գործով․ փաստաբանական խումբ

20:48 09.01.2019

«ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Մայրապետյանի գործով»,- այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից: Ցավով պետք է նշել, որ […]

̰
2018 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

00:48 09.01.2019

2018 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 6 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 25 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 23 նյութեր: Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 25 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը. – 3 ծառայողների՝ «խիստ նկատողություն», – 22 ծառայողների` «ոստիկանությունից ազատում»: Այս մասին հայտնում […]

̰
Ստամբուլի հայաշատ շրջանում փոխել են փողոցներից մեկի հայկական անվանումը

00:45 09.01.2019

Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նրա խոսքով մի քանի տարի առաջ հայերի շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել փողոցը հայտնի հայկական Տատյան […]

̰
BACK_TO_TOP