22:27 12.01.2019
Հանրապետության տարածքում հունվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին, 15-16-ն առանձին շրջաններում և 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 13-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի գիշերը և 17-ին […]
22:13 12.01.2019
ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արամի 23-ի փլուզմանը։ «Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով: Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն […]
21:56 12.01.2019
Հունվարի 12-ին` ժամը 19:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի թիվ 67 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1986 թ.) դուրս […]
21:27 12.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Կոտայքի մարզում շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվելու։ «6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ներդրողների հետ՝ իմ հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով մեր մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։ […]
20:59 12.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ որդին արձակուրդ է եկել։ «Զինվորս եկել է արձակուրդ: Նշում ենք:)»,- գրել է նա։
20:45 12.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի և տիկնոջ Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզից հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ: Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների […]
20:27 12.01.2019
Հունվարի 12-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին երկու քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական քաղաքական խորհրդակցությունները և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը հանգամանալից մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի […]
20:16 12.01.2019
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը, հանդիպման սկզբում, մասնավորապես, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է: Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. մենք հանրությանը և […]
11:00 12.01.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր: Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի՝ շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք Մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: «Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է […]
10:25 12.01.2019
Հունվարի 12-ին` ժամը 05:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների […]
10:20 12.01.2019
Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեաան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177 –րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ քրեական գործի շրջանակում 4 անձ է ձերբակալվել: […]
10:13 12.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչև փետրվարի վերջ կարող է գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը: Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է […]
10:00 12.01.2019
Հունվարի 12-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
09:57 12.01.2019
Հունվարի 12-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:31 12.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ էջմիածինցիները հանրահավաքներ են կազմակերպում և պահանջում արդարադատության իրականացում Էջմիածնում և հարակից գյուղերում 20 տարի ճորտատիրություն հաստատած Մանվել Գրիգորյանի նկատմամբ, վերջինս մեկնել է Արցախ: Ըստ մեր աղբյուրի՝ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է Հադրութի իր առանձնատանը, երևի այն հույսով, որ եթե անգամ դատարանը իրեն կալանավորելու որոշում կայացնի, ինքը գտնվելիս կլինի այլ […]
08:58 12.01.2019
Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, հայտնում է RIA Novosti-ն։ Ըստ փոփոխությունների՝ Մակեդոնիայի Հանրապետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ 121 պատգամավորներից կողմ են քվեարկել 81-ը։ Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ խորհրդարանի ընդունած փաստաթուղթը ստորագրի Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը, որը նախկինում հրաժարվել է դա անել։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը […]
08:29 12.01.2019
Հունվարի 11-ին՝ ժամը 14:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասի թիվ 3/1 հասցեում գտնվող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes SL» մակնիշի […]
00:34 12.01.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն միայն Բաքվի ու Երևանի միջև: Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ «Առաջին փուլում Հայաստանի նոր ղեկավարությունը փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ։ Արդյունքում՝ բանակցություններն ընթանում […]
00:08 12.01.2019
Հունվարի 11-ին` ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ […]
23:27 11.01.2019
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
23:20 11.01.2019
Լոռու մարզում կոտրել են մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տան դռան կողպեքը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան կողպեքը: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։
23:13 11.01.2019
Համացանցում տարածվել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի տարիներ առաջ արված հրապարակումը, որտեղ նա պատմում է՝ որն է 1996 թ․-ի հուլիսի 12-ի ողբերգության դրդապատճառը։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելիներս, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար լուսաբանում են իմ քրեական գործի հետ կապված մանրամասներ, քաղաքացիներ, ովքեր անտարբեր չեն ՄԱՐԴՈՒ ու Հայաստանում արդարադատության իրականացման նկատմամբ: Դուք իրավացիորեն հարցնում եք` ո՞րն էր […]
22:48 11.01.2019
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր այսօրվա հասցեում գործում է արդեն 80 տարի: Թամանյանական նախագծով կառուցված շենքն ուներ հարակից այգի, որտեղ հանդիսատեսը ներկայացման ընդմիջումներին պետք է դուրս կգար, զբոսներ ճեմուղիներում: Մայրաքաղաքի այցեքարտերից համարվող Օպերայի շենքը տարիներ անց շրջափակվեց սրճարաններով: Երևույթ, որ չկա աշխարհի ամենահայտնի մշակութային կենտրոնների շրջակայքում: «Եթե նայենք, թե ինչ […]
22:32 11.01.2019
Իսպանիայում պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով զբաղվող հանցավոր խմբավորման մեջ Հայաստանի երկու քաղաքացի կա: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նրա խոսքերով, Իսպանիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իսպանիայի ոստիկանությունը 15 անձանց է ձերբակալել, որոնք կասկածվում են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու […]
22:03 11.01.2019
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է։ «Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,- ասված է գրառման մեջ։
21:53 11.01.2019
Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մակագարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին մեր Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը: Նիստի օրվա մասին դեռ տեղեկություններ չկան: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի […]
21:25 11.01.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական թերթիկներ և պաստառներ։ Մատչելի ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը, լիազորությունները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը և նրանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։ Տեղեկատվական թերթիկներն ու պաստառները կտրամադրվեն ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ ազատազրկման վայրերի […]
21:12 11.01.2019
Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ։ ԵՊՀ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին […]
20:59 11.01.2019
Հունվարի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։