TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Գյումրիում անդրադարձել է ոչ հիմնական շինությունների խնդրին

23:08 14.12.2018

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ այցելել է Գյումրի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում աղետի գոտու ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կանոնակարգման հարցը տեղում քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Ոլորտի գերատեսչության ներկայացուցիչներին ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա Ավետիք Էլոյանին […]

̰
«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

22:58 14.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական […]

̰
Վթար Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

22:45 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes C 200» (վարորդը՝ Ս. Ս., 1957 թ.) և «Nissan Jeep» (վարորդի ինքնությունը չի […]

̰
Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել

22:05 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile»  բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը: Այս մասին տեղեկացրին վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը ներկայացրել […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

21:53 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց […]

̰
Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ

21:14 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

21:00 14.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Ալագյազ, Ծիլքար, Ուշի, Արտաշավան գյուղերում, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան -«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մազի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի […]

̰
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

20:53 14.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Թալին-Գյումրի, Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը դժվարանցանելի […]

̰
ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

01:06 14.12.2018

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում քաղաքական որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բրյուսելում այդ որոշումը բացատրել են Ուկրաինայում ճգնաժամի վերացման հարցում առաջընթացի բացակայությամբ։ «ԵՄ-ը միաձայն երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները ՝ պայմանավորված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական […]

̰
Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես

00:53 14.12.2018

Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։ «Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկի արտառոց երևակայական […]

̰
«Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն հանրությանը». Տիգրան Վիրաբյան

00:31 14.12.2018

Կենդանիների հաճախակի անկում, մի շարք աշխատակիցների դժգոհություններ և հատուկ ուսումնասիրություններ: Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել: Զուգահեռաբար ձևավորված հանձնաժողովն էլ ուսումնասիրում է այգու նախորդ 3 տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: Կենդանաբանական այգու խնդիրներին և իրականացվող ուսումնասիրությունների ընթացքին տեղում ծանոթացել է […]

̰
ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել․ Ալիև

00:10 14.12.2018

«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս հայտարարության հիմքում բազմաթիվ գործոններ կան»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, որ այսօր միջազգային ասպարեզում Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում. «Մեր միջազգային հեղինակությունն աճում է: Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են մեր դիրքորոշումը […]

̰
Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա երեք զոհ և մեկ տուժած

23:59 13.12.2018

Դեկտեմբերի 13-ին` ժամը 16:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ավտոբուսին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և իրանական ավտոբուսը: Բախման հետևանքով […]

̰
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը   

23:19 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որում մասնավորապես ասված է.  «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են […]

̰
Կխաղա՞ արդյոք Մխիթարյանը Ադրբեջանի չեմպիոնի դեմ․ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը

23:05 13.12.2018

Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով. Մարտինեզ, Ջենկինսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մայթլենդ-Նայլս, Էլնենի, Ուիլոք, Սակա, Օզիլ, Լակազետ,Նկեթիա։ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից:  

̰
Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավը

22:49 13.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին, Բեռնում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանի, փոխնախագահ Մարիան Ստրեյֆ-Ֆելլերի, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի փոխնախագահ, բարեկամության խմբի անդամ Իզաբել Մորեի, Ազգային խորհրդարանի պատգամավոր, բարեկամության խմբի անդամ Սիբել […]

̰
Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է․ «Ամերիկայի ձայն»

22:34 13.12.2018

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում […]

̰
ՌԴ-ն ցանկանում է՝ ԼՂ հարցի կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա․ Լավրով

22:25 13.12.2018

Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Ցանկանում ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է՝ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի […]

̰
Իսակովի պողոտայում մեքենաներ են այրվել

21:59 13.12.2018

Դեկտեմբերի 13-ին` ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:45-ին: Ամբողջությամբ այրվել […]

̰
«Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ և ժողովրդիդ». Աշոտյանի ուղերձը

21:39 13.12.2018

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, 2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար: Առանձնակի […]

̰
«Արսենալ»-«Քարաբաղ» խաղն այսօր «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում

21:23 13.12.2018

Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: 5-րդ տուրից հետո «Արսենալ»-ը 13 միավորով E խմբի առաջատարն է: Լիսաբոնի «Սպորտինգ»-ն ունի 10 միավոր, իսկ ուկրաինական «Վորսկլա»-ն ու «Քարաբաղ»-ը՝ 3-ական: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

21:11 13.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

20:53 13.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի, Ջերմուկի, Արարատի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

00:45 13.12.2018

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ-ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված […]

̰
Սնունդ օդից.  ֆինն գիտնականների անհավանական թվացող գյուտը

00:30 13.12.2018

Արդյո՞ք հնարավոր է սնունդ ստեղծել օդից: Անհավատալի է, բայց ֆինները նման հեղափոխական գաղափար են առաջ քաշել: Ավելին, մասնագետներն ասում են, որ այստեղ ֆանտաստիկ ոչինչ չկա: Փորձերը հաջողությամբ են ավարտվել, սննդի օրինակները ստացվել են: Ինչպես գիտենք, օդը, որը մենք շնչում ենք, գազերի միացություն է՝ թթվածին, ածխաթթու գազ, ազոտ և ջուր: Եվ հենց այդ 4 տարրերից է […]

̰
Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 13․7 մլն դրամ

23:40 12.12.2018

Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից կտրամադրի 13 մլն 762.6 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ 2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի […]

̰
Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական պրոցեսներում «հեղինակությունների» ներգրավման դեպքեր․ ՔՈ ՍԴԿ

22:11 12.12.2018

«Տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ վայելում են քաղաքացիների վստահությունը։ Հարկ է արձանագրել, որ հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական պրոցեսներում հեղափոխական մշակութային փոփոխությունների։ Ռեյտինգային ընտրակարգի կիրառման պայմաններում ընտրության չափորոշիչ է եղել առավելապես թեկնածուների անձը, այլ ոչ նրանց ու իրենց կուսակցությունների կրած արժեքները, ինչն անմիջականորեն արտացոլվել է ընտրությունների արդյունքների մեջ։ Առանձին դեպքերում […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

21:53 12.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր  […]

̰
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

21:40 12.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա –Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

21:28 12.12.2018

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև […]

̰
BACK_TO_TOP