TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է

21:13 12.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է: Ապարանի ճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

̰
Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

11:08 12.12.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին: Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարևորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական և հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը, ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։ «Ավրորան» ստեղծվել է […]

̰
Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև ստորագրվել է Հիմնական համաձայնագիրը

11:03 12.12.2018

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

00:59 12.12.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի […]

̰
Ահաբեկչական յարձակում Սթրազպուրկի մէջ. կան  տուժածներ

00:53 12.12.2018

Քիչ առաջ ահաբեկչական յարձակում մը գրանցուած է Ֆրանսիայի Սթրազպուրկ քաղաքին մէջ։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց Ske News Arabic կայանը։ Աղբիւրը նաեւ յայտնեց, որ յարձակողը կրակ բացած է պատահական անցորդներու վրայ։ Նախնական տուեալներով՝ զոհուած է մէկ անձ, եւ կան ինը վիրաւորներ։ Շրջանին մէջ վախի մթնոլորտ կը տիրէ եւ մինչեւ այս պահը ապահովական մարմիններ չեն կարողացած վնասազերծել […]

̰
Նախընտրական քարոզչության վերջին օրը Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը ուղղակի զուգադիպություն էր. Վ. Օսիպյան

00:25 12.12.2018

«Հավաստիացնում եմ Ձեզ, որ ուղղակի համընկել է, ես անգամ մտածել եմ մեր լրատվականի պետի հետ՝ արդյո՞ք լուրը տանք, թե՞ չտանք, բայց այդ արանքում երկու-երեք օր էր անցնելու, և չէինք բացառում, որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերների մոտից կամ Նարեկ Սարգսյանի հարազատների կողմից այդ տեղեկությունները տարածվեին, և բոլորն իմանային: Կաշկանդված չենք , քանի որ չկա […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

23:25 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 29-րդ կմ-ին բախվել են ԶԻԼ130 (վարորդը՝ Ս. […]

̰
Անգլիայում խաղի ժամանակ ստացած վնասվածքից 14-ամյա ֆուտբոլիստ է մահացել

22:58 11.12.2018

Անգլիայում ֆուտբոլային հանդիպմանը «Բեդգրով Դայնամոսի» 14-ամյա դարպասապահ Լուկա Կամպանարոն ստացած վնասվածքի հետևանքով մահացել է: BBC-ի հաղորդմամբ՝ տղան գլխի շրջանում վնասվածք է ստացել մեկ այլ ֆուտբոլիստի հետ բախվելու հետևանքով: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Տղայի հայրը նրա մահվան մեջ ոչ ոքի չի մեղադրում։  

̰
Ոստիկանությունում քննարկվել է մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման խնդիրը

22:45 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի», պետական տարբեր շահագրգիռ կառույցների, այդ թվում, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումին

22:17 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին։ Նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշեց. «Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր։ Ապրիլ-մայիսի իրադարձությունները […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

22:06 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

̰
Ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին

21:16 11.12.2018

Վերջին օրերին ոստիկանության Էրեբունու բաժին տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և հարմար առիթի սպասելով՝ գողություն կատարում։ Էրեբունու քրեական հետախույզները տեսագրությունների ուսումնասիրության, ինչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերներին կողմնորոշումներ ուղարկելու արդյունքում՝ պարզեցին տեսագրությունում երևացող անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված Ռուդիկ Բաբայանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին […]

̰
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:45 11.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ […]

̰
Հրդեհ Ստեփանավանի բնակարաններից մեկում. կան զոհեր

10:09 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին` ժամը 06:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. […]

̰
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

09:57 11.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ […]

̰
Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, ամեն ինչ առջևում է․ Արմեն Աշոտյան

00:53 11.12.2018

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն է սահմանել

00:37 11.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ սահմանելու մասին, այս մասին հայտնել է RIA novosti-ն: Ըստ Մակրոնի՝ մարդկանց զայրույթն արդարացի է, բայց ոչինչ չի կարող արդարացնել բռնությունները իրավապահների նկատմամբ, վանդալիզմի համատարած դրսևորումները: «Մեր ազատությունը գոյություն ունի միայն այն բանի շնորհիվ, որ յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր կարծիքը, որը […]

̰
Հին ընտրական օրենսգիրքը շարունակ դրսևորում է իր այլանդակ կողմերը․ Լուսինե Հարոյան

00:12 11.12.2018

Լուսինե Հարոյանը, որ գլխավորում էր «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև։ «Հին ընտրական օրենսգիրքը շարունակ դրսևորում է իր այլանդակ կողմերը, ոմն մթագնած ուղեղի արգասիք այս ընտրական օրենսգրքով ԱԺ-ն այժմ պիտի ունենա 132 պատգամավոր 101-ի փոխարեն: 17 նախարար և 132 պատգամավոր ընդամենը 10 մարզ և 2.000.000 փաստացի […]

̰
Եռագույն սրտիկով շնորհավորանք ԱՄՆ դեսպանատնից

23:46 10.12.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով հայ ժողովրդին․ «Շնորհավորո˜ւմ ենք հայ ժողովրդին երեկվա հաջող ընտրությունների կապակցությամբ»,-ասված է գրառման մեջ, վերջում դրված է եռագույն սրտիկ։  

̰
Պատահար Իսակովի պողոտայից դեպի Արգավանդ գյուղ տանող ավտոճանապարհին․ կա տուժած

22:54 10.12.2018

Դեկտեմբերի 10-ին` ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Արգավանդ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցել հաջորդ կառավարությանը

22:50 10.12.2018

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: ՀԲԸՄ հայտարարության մեջ ասվում է. «Ժողովրդի հստակ մանդատով և իր օրակարգին սատարող խորհրդարանական պատգամավորների կայուն զորակցությամբ, պարոն Փաշինյանը իրականացրել է հանուն խաղաղ հեղափոխության իր ծրագրի կարևորագույն փուլը: ՀԲԸՄ-ն վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և նոր խորհրդարանին նշանակալի հաջողություններ է […]

̰
Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը. Սուրեն Շահվերդյանը որոշել է հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

22:30 10.12.2018

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՝ հայտնելով, որ որոշում է կայացրել հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի […]

̰
Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ

22:00 10.12.2018

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովը դեկտեմբերի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, զրույցի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփմանը: Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ: […]

̰
Մենք շարունակելու ենք համագործակցությունը, սակայն չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ Փաշինյան

21:59 10.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպմանն ասել է, որ Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: «Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝  Կոսովոյում ու Աֆղանստանում։ Մենք շարունակելու ենք համագործակցությունը, սակայն […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

21:55 10.12.2018

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանոում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։ Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրեցին նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցակման բարձր մակարդակը, մտքեր փոխանակեցին ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ […]

̰
Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, մեր համախոհներին և գաղափարակից  ընկերներին․ ՕԵԿ

21:45 10.12.2018

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, մեր համախոհներին և գաղափարակից  ընկերներին: Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի: Այս մասին հայտարարություն է տարածել «Օրինաց Երկիր» կուսակցությունը․ ««Օրինաց Երկիր» կուսակցությունը վերջին 20 […]

̰
Փաշինյանը շնորհավորել է ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին

21:32 10.12.2018

Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Միջազգային դիտորդները արձանագրել են խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական լինելու փաստը։ Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Սա ՀՀ ժողովրդի կարևորագույն նվաճումն է։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է […]

̰
Եկել եմ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

21:07 10.12.2018

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով շնորհակալություն է հայտնել նախևառաջ ՀՀ քաղաքացիներից, որոնք վստահել են «Իմ քայլը» դաշինքին։ Նրա խոսքերով՝ նոր խորհրդարանը ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը։ «Կցանկանայի նաև այլ ուժեր տեսնել խորհրդարանում, բայց, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց քայլը և ունենք այսպիսի պատկեր։․․․Վստահաբար ծառայելու եմ ձեզ»,- հավելել է նա։

̰
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել դեկտեմբերի 10-ի տոների առթիվ

20:27 10.12.2018

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, ԱՀ անկախության հանրաքվեի 27-րդ և ԱՀ Սահմանադրության 12-րդ տարեդարձերի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. Սիրելի՛ հայրենակիցներ, խորհրդանշականորեն Արցախում կա երկու եռատոն՝ մայիսի 9-ը և դեկտեմբերի 10-ը: Եթե առաջինը նվիրված է ռազմական հաղթանակներին (Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում և ՊԲ հիմնում), ապա […]

̰
Նիկոլա Ազնավուրը ևս մասնակցել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

20:14 10.12.2018

Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը երկքաղաքացիություն ունի, երեկ մասնակցել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է  Nouvelles d’Arménie թերթի ֆոտոլրագրող  Ժան Էքյանն ու հրապարակել լուսանկար:

̰
BACK_TO_TOP