TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Համերգ «Մուրացան»-ում բուժում ստացող փոքրիկների համար

19:47 10.12.2018

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տրամադրությունը տոնական էր։ Այսօր Միրզոյան քառյակի երաժիշտները միավորվեցին ԵՊԲՀ ուսանողների, բժիշկների հետ և ապացուցեցին, որ տոն կարող է լինել նույնիսկ հիվանդանոցում, և դրա համար շատ բան հարկավոր չէ: Համերգից հետո երաժիշտներն ուրախացրին հիվանդանոցում բուժվող երեխաներին՝ իրենց բերած նվերներով։ Երեխաների ուրախությամբ ոգևորված էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում […]

̰
ԱԺ արտահերթ ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրեական գործ

19:18 10.12.2018

Արմավիր քաղաքի մի բնակչուհի, դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ աշխատավայրում իր անմիջական ղեկավարը՝ սննդի օբյեկտի տնօրենը, օգտագործելով նրանից իր աշխատանքային կախվածությունը, շուրջ 6 օր առաջ իրեն հարկադրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության […]

̰
Ռեյտինգային պատգամավորների քանակը՝ ըստ կուսակցությունների և տարածքների․ Դանիել Իոաննիսյան

19:14 10.12.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է ռեյտինգային պատգամավորների քանակը՝ ըստ կուսակցությունների և տարածքների:

̰
Եթե խորհրդարանում չձևավորվի այնպիսի տրամաբանական ձայների համակցություն, որը կոալիցիոն է, մենք լինելու ենք ընդդիմադիր ուժ․ Դավիթ Խաժակյան

05:29 10.12.2018

Աննախադեպ հանգիստ էր և էապես տարբերվում էր նախորդ ընտրություններից։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել ԼՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Խաժակյանը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ եթե ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն երկուսն էլ խորհրդարանում հայտնվեն, ինչպե՞ս է լինելու՝ ընդդիմություն ընդդիմության դեմ, թե՞ ընդդիմություն՝ իշխանության դեմ։ «Դիրքավորումները պարզ կլինեն, մենք հայտարարել ենք՝ եթե խորհրդարանում չձևավորվի այնպիսի տրամաբանական ձայների համակցություն, […]

̰
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին՝ ստացած վստահության համար․ Թևան Պողոսյան

04:50 10.12.2018

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով քաղաքական այն ուժերին, որոնք կձևավորեն 7-րդ գումարման Ազգային ժողովը․ «Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կձևավորեն 7-րդ գումարման Ազգային ժողովը և մաղթում նրանց արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիք Հայաստանի: Հուսամ, որ նրանք կկարողանան հանդիսանալ նաև այն հիմնասյունը, որ կձևավորի նոր […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է 1882 ընտրատեղամասերի նախնական արդյունքները

04:45 10.12.2018

ԿԸՀ-ն հրապարակել է 1882 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։

̰
Հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել․ ԲՀԿ շտաբի համակարգող

04:24 10.12.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է ԲՀԿ նախընտրական շտաբի համակարգող Ռուբեն Մանուկյանի հետ։ Ըստ Ռուբեն Մանուկյանի՝ այս ընտրությունները կայացել են։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ նախորդ ընտրությունների համեմատ ԲՀԿ-ի տոկոսները կիսով չափ նվազել են, Ռուբեն Մանուկյանը պատասխանել է, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, այդ իսկ պատճառով ընտրողների մի մասն իրենց քվեն տվել է […]

̰
Առաջին ընտրություններն էին, որոնք առանձնացան իրենց ծայրահեղ բևեռվածությամբ․ Դավիթ Հարությունյան

03:45 10.12.2018

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս կամփոփեք ընտրությունները, Դավիթ Հարությունյանը պատասխանել է․ «Երկու տարբեր տեսանկյունից պետք է անդրադառնալ այս ընտրություններին․ առաջինը այն, որ արտահերթ էին և ընտրություններին երկիրը պատրաստ չէր։ Դրանք, ցավոք սրտի, առաջին ընտրություններն էին, որոնք առանձնացան իրենց ծայրահեղ բևեռվածությամբ, փորձերով հասարակությունը բաժանել […]

̰
Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվող գործողությունները «վենդետտա» կոչելու խոսակցություններին

03:08 10.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը: «Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- ասել է նա: Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հետևում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը

02:45 10.12.2018

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հետևում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը։ «Յուրահատուկ զբաղմունք ենգ գտել. հետևում ենք ընտրությունների արդյունքներին:)»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը:

̰
Ըստ Դավիթ Սանասարյանի՝ «Իմ քայլը» 70 տոկոս և ավելի ձայն կստանա

01:53 10.12.2018

«Իմ քայլի» կենտրոնական շտաբում մեծ թվով մարդիկ են հավաքվել․ դաշինքի պատգամավորի թեկնածուներ, դաշինքի համակիրներ։ Այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հավաքվածները էկրանների միջոցով հետևում են արդյունքների նախնական ամփոփմանը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այսօր տեղի ունեցած ընտրությունների ընթացքը, պետական վերահսկողական ծառայության պետ, «Իմ քայլի» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Սանասարյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որպես համապետական ընտրություններ, աննախադեպ […]

̰
Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

01:20 10.12.2018

Սրտի վիրահատությունից մեկ ամիս անց 69 տարեկանում մահացել է Մաքսիմ Հակոբյանը։ Նա 17 տարի ղեկավարել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհուրդը:  

̰
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 24:00-ի դրությամբ ստացել է 51 հաղորդում

01:00 10.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 24:00-ի դրությամբ, ստացվել է 51 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ […]

̰
Վթար Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում

00:47 10.12.2018

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի բեռնատար (վարորդը՝ Հ. Մ.) և […]

̰
«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են ավելի քան 150 գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ․ Դանիել Իոաննիսյան

00:29 10.12.2018

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են 150-ից ավելի գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ «Տեղամասերի 14 տոկոսում հաշվարկը սկսվել է տեսախցիկի տեսադաշտից դուրս։ Բոլոր դեպքերի մասին տեղեկացվել են տարածքային հանձնաժողովները, որից հետո այդ տեղամասերից կեսում խնդիրը լուծվել է՝ հաշվարկը տեղափոխվել է […]

̰
Արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրվել է ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք. 108-ով նախապատրաստվում են նյութեր

00:08 10.12.2018

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերևույթ ընտրական հանցագործությունների մասին iրավապահ մարմինների ստացած  252 դեպքի մասին ահազանգ: Դեպքերից 97-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել […]

̰
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին

23:52 09.12.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի հետ կապված խոսակցություններին: «Այստեղ բազում են խնդիրները: Իրականում մասնակցությունը ցածր չէ և ոչ էլ բարձր է: Երկրորդ, մենք պետք է իմանանք, թե որ թվից ենք հաշվում այդ տոկոսը: Համացանցում էլ բազմաթիվ են պնդումներն այն մասին, որ իրականում երկրում գտնվող ընտրողների թիվն […]

̰
ՄԻՊ-ն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 20:30-ի դրությամբ

21:20 09.12.2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ: Ահազանգերը վերաբերել են ոչ միայն ընտրատեղամասի մատչելիությանը և կահավորմանը, տեխնիկական սարքավորումների անսարքությանը, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, այլ նաև գաղտնի […]

̰
Արդեն 21 խաղ անպարտելի ենք․ Հենրիխ Մխիթարյան

23:53 08.12.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրառմամբ․ «Արդեն 21 խաղ անպարտելի ենք»։ Հիշեցնենք, որ այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին:

̰
Հրդեհ թոնրատան տանքիում

23:38 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոստան գյուղի 1-ին փողոցում գտնվող թոնրատանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Սևակի փողոցի թիվ 4 տան բակում գտնվող թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են կուտակված աղբ և […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության անդամներին

23:24 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ժողովրդի կողմից կառավարությանը տրված լայն մանդատի գերակա ուղղություններն էին արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդումը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար […]

̰
Ավտոմեքենան ընկել է ձորակը. կա տուժած

23:10 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 10 կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Մ. Խ., 1969 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը

22:24 08.12.2018

Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը: Թմրանյութի՝ 1 տոննա 271 կգ քաշով փաթեթները փորձել են բեռնատարով տեղափոխել Վանից դեպի Էրզինջան: Իրավապահները բեռնատարը կանգնեցրել են ավտոճանապարհին: Պարզվել է՝ ուղեբեռի տերը Վանի ամենաազդեցիկ գործարարներից մեկն է, որը զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Թմրանյութն առգրավվել է, ձերբակալվել է երկու մարդ:

̰
«Արսենալ»-ը հաղթեց

21:21 08.12.2018

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Հանդիպումն ավարտվեց՝ 1:0: «Զինագործները» շարունակում են անպարտելության շարքը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 16-րդ տուրից հետո […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:04 08.12.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ին, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ին, 12-13-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա […]

̰
Հայ-ռուսական հարաբերություններն արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում առավել ամրապնդվում են

20:27 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը: Նիստին մասնակցեցին հայկական կողմը ներկայացնող վարչության անդամներ՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության […]

̰
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր

20:15 08.12.2018

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18:00-ի տվյալներով` ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած  76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Դեպքերից […]

̰
Ֆրանսիայում բողոքի ալիքը չի լռում

10:58 08.12.2018

Ֆրանսիայում բողոքի ալիքը չի լռում: Հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Փարիզի Հանրապետւթյան հրապարակում: Նրանք ծնկի են եկել և իրենց բողոքն արտահայտել նախօրեին տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների դեմ. երեկ Մանտե Լա Ջոլի համայնքում ավելի քան 150 մարդ էր ձերբակալվել: Ուսանողները պահանջում են չեղարկել կրթության ոլորտում նախագահ Մակրոնի առաջարկած փոփոխությունները:  Հիշեցնենք, որ նախորդ շաբաթների ընթացքում Ֆրանսիայում […]

̰
Իտալիայում համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 6 մարդ է մահացել

10:49 08.12.2018

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Անկոն քաղաքի երաժշտական ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ 6 մարդ է մահացել:  Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դահլիճում ինչ-որ գազ է օգտագործվել: Դրանից հետո էլ սկսվել են խուճապն ու հրմշտոցը: Ըստ համերգի կազմակերպիչների՝ ընդհանուր հաշվով տուժել է մոտ 100 մարդ: 12 հոգի ծայրահեղ ծանր […]

̰
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է՝ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ

10:38 08.12.2018

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը Բելառուս հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների […]

̰
BACK_TO_TOP