TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է

10:19 08.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ […]

̰
Զինվորները նախորդից որակապես տարբերվող նոր ներքնազգեստ են ստանում․ Արծրուն Հովհաննիսյան

10:11 08.12.2018

Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Զորամասերում ստեծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկը այն բանի համար է, որ ամեն մեկը իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,- ասված […]

̰
Հրազդանում թեկնածուներից մեկի շտաբի պետը ձերբակալվել է

09:57 08.12.2018

Ոստիկանությունն ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգ է ստացել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հրազդանի բնակիչը հաղորդում է տվել, որ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի շտաբի պետը դեկտեմբերի 2-ին գումար է խոստացել, եթե ինքն ու կինն ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։

̰
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

09:37 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում (վարորդը՝ Ա. Պ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, […]

̰
Հայաստանում այսօր «լռության օր» է

09:23 08.12.2018

Հայաստանում այսօր «լռության օր» է: Մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչություն: Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն, երկրի տարածքում կբացվեն 2010 ընտրատեղամասեր, որտեղ չափահաս քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը կատարել ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին:

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:14 08.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը՝ 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: «Չայնիի» և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին (տեսանելիությունը՝ 20 մ) մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]

̰
Ալկոհոլ և «ծիծաղեցնող գազ»` Մխիթարյանի մասնակցությամբ խնջույքին

08:48 08.12.2018

Բրիտանական «The Sun» թերթը սկանդալային տեսանյութ է հրապարակել , որտեղ երևում է, թե ինչպես են Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում զվարճանում «Արսենալ» Ֆուտբոլային ակումբի մի խումբ ֆուտբոլիստներ։ Այդ տեսանյութում են «Արսենալ»-ի թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը,  Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիրթարյանը, ինչպես նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ՝ ինչպիսիք են  Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Շկոդրան Մուստաֆին։ Նշվում է, որ ֆուտբոլիստների խնջույքը մասնավոր է եղել: […]

̰
Կայացել է մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը

08:30 08.12.2018

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ մինի ֆուտբոլի միջգերատեսչական առաջնության եզրափակիչը: Մրցում էին ՀՀ ոստիկանության ու պաշտպանության նախարարության թիմերը: Ֆուտբոլային հանդիպումը սկսվեց 1 րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին օրերս ռազմական ինքնաթիռի վթարից զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Մովսես Մանուկյանի և ձնահյուսի տակ մնացած սերժանտ Հայկ Քարամյանի հիշատակը և եզրափակիչի մասնակիցները խաղի դուրս եկան սև թևկապներով: Ֆուտբոլային հանդիպմանը […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից

00:43 08.12.2018

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող Վաչագան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել Գ. Ս.-ին (ծնված 2001 թ.):  

̰
Վալերիյ Օսիպյանը դինամոյական մարզիչների և մարզիկների է պարգևատրել

00:28 08.12.2018

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը նաև «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահն է, շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց մարզական-հասարակական կազմակերպության Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի վաստակաշատ մարզիչներին։ Ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին նաև բռնցքամարտի, ըմբշամարատի, ծանրամարտի, սեղանի թենիսի մարզաձևերում այս տարի հաջողություններ արձանագրած դինամոյականները։ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի բռնցքամարտի մարզիչն էլ Վալերիյ Օսիպյանին նվիրեց […]

̰
Հայաստանի դեսպանը հանդիպել է Քլինգենդայլի տնօրենին

00:14 08.12.2018

Դեկտեմբերի 7-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Քլինգենդայլի (Cilngendael) տնօրեն Ռոն Թոնի (Ron Ton) հետ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդ դիվանագետների վերապատրաստման երկարամյա ծրագրի համար։ Տիգրան Բալայանը Ռոն Թոնին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց դրական ազդեցությունը միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման վրա։ Այս համատեքստում անդրադարձ արվեց դեկտեմբերի […]

̰
Գյումրի. սեր, որը խոսքերով բացատրություն չունի

23:59 07.12.2018

Սպիտակի երկրաշարժն աշխարհում ամենաքննարկվածներից է: Ըստ պաշտոնական տվյալների` Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց շուրջ 25 հազար մարդ, որոնցից 17 հազարը` Գյումրիում: Լրիվ կամ մասնակի ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ: Անօթևան դարձավ 514 հազար մարդ: Հայաստանը ուզենք, թե չուզենք համարվում է սեյսմոակտիվ գոտի:Աշխարհում նման երկրներ շատ կան, որտեղ երկրաշարժեր եղել են ու կլինեն, միայն թե այդ երկրներից […]

̰
Ձեզանից յուրաքանչյուրի քվեն շատ կարևոր է․ Վիգեն Սարգսյան

23:53 07.12.2018

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը տեսաուղերձով ամփոփել է քարոզարշավի արդյունքները, որը կարող եք դիտել ստորև։

̰
Երեք օր եղե՛ք սպա․ Դավիթ Շահնազարյանը՝ Վ․ Օսիպյանին և Ա․ Վանեցյանին

23:48 07.12.2018

Մենք ապրում ենք պատմական օրեր, և այս օրերն են կանխորոշելու մեր հայկական երկու պետությունների ապագան։ Իշխող վարչախումբն ապացուցեց իր քաղաքական բովանդակության իսպառ բացակայությունը, ապացուցեց իր զրո պատասխանատվությունը ձեր բոլորի հանդեպ, ինչպես նաև ցույց տվեց, որ որևէ բարոյական արգելքներ չկան իր գործողություններում։ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձ է հղել` դիմելով նաև ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին․ […]

̰
Հայաստանի մշտական ներկայացուցիչը հավատարմագիրը հանձնեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենին

23:38 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր հավատարմագիրը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին (Fernando Arias)։ Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` ՔԶԱԿ գլխավոր տնօրենը կարևորեց անդամ-պետությունների և տեխնիկական քարտուղարության միջև համագործակությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրականացման գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն […]

̰
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ

23:26 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող […]

̰
Եվ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին․ Մ․Պապիկյանը՝ «Մենք»-ի անդամների հետ միջադեպի մասին

22:59 07.12.2018

«Իմ քայլը» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն է տարածել իր թիմակցին ծեծի ենթարկելու առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդեն տեղեկացրել եմ, որ «Մենք» դաշինքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել իմ թիմի անդամներից մեկը: Այս միջադեպը շահարկվեց, եղան բազում մեկնաբանություններ, որոնց ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ՝ […]

̰
Քարոզարշավի վերջին օրն ավարտվեց խայտառակ իրողությամբ. Շարմազանով

22:41 07.12.2018

Քարոզարշավի վերջին օրն ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը։ «Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ: Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի […]

̰
Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը

22:22 07.12.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի […]

̰
Քոչարյանի կալանավորումը կազմակերպվել է նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու նպատակով. ՀՀԿ

22:14 07.12.2018

Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ […]

̰
Այսօր ես անում եմ իմ քայլը․ Նիկոլ Փաշինյան

21:58 07.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսակապով ասմունքել է«Քաղաքացու երգը»։ Այսօր ես անում եմ իմ քայլը, Ես անում եմ իմ քայլը այսօր, Սա հույսի առկայծող ճանապարհ է, Սա գրվող պատմություն է մի նոր։ Այո, ես պարտվել եմ քանիցս, Եվ տեսել քմծիծաղը ստի, Բայց իմ կամքը ամուր է քարից էլ, Իմ ոգին հանձնվել չգիտի։ Երբ տեսնում եմ […]

̰
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները երազում են վերադառնալ և ապրել Հայաստանում

21:53 07.12.2018

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում են. զրուցում են կենտրոնի սաների հետ, կիսվում երազանքներով։ Նրանք երազում են վերադառնալ և ապրել Հայաստանում: Այս մասին գրառում է կատարվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

̰
Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին

21:37 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հասնել զարգացման բարձր մակարդակի և ապահովել քաղաքացիների բարեկեցությունը և արժանապատիվ ու երջանիկ […]

̰
Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի և Լոռու մարզերում

21:27 07.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացել է քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատմական հատվածը ներառող փողոցներում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թ. […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան

21:10 07.12.2018

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշեց Վանեցյանը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԾ-ում Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են և ուղարկել կատարման։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանն […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

20:55 07.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Վայքի, Հրազդանի, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Կոտայքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Ձյան և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝ 20-30 մետր) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սիսիանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]

̰
ՀՔԾ-ում Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են և ուղարկել կատարման

20:44 07.12.2018

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Միլանում հանդիպել է էստոնացի պաշտոնակցի հետ

10:54 07.12.2018

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ օրակարգն առավել հարստացնելու  և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս առումով զրուցակիցները որպես գերակա ուղղություններ առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների և նորարարության […]

̰
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Չինաստանի դեսպան Տյան Էրլունի հետ

10:21 07.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել  է Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երևանի և Պեկինի, ինչպես նաև՝ Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջև: Հայաստանում և, մասնավորապես, Երևանում Չինաստանի […]

̰
Ազգային ժողովում կրկին քվորում չի ապահովվել

10:17 07.12.2018

Ազգային ժողովում վերջին նիստի օրն է: Նախորդ երեք նիստերը չեն կայացել քվորում չլինելու պատճառով:  Խորհրդարանում այս պահին գրանցվել է 6 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Հիշեցնենք` օրակարգում պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է:  Այդ  մասին միջնորդությամբ Աժ նախագահին […]

̰
BACK_TO_TOP