TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

10:10 07.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Ախուրյանի, Արթիկի ավտոճանապարհներին, Մեղրիի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար […]

̰
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

10:03 07.12.2018

2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման […]

̰
Ով ում վրա է հարձակվել, ում են ծեծել. փոխադարձ մեղադրանքներ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքներից․ Armtimes.com

00:25 07.12.2018

«Իմ քայլը» դաշինքի անդամները հայտարարել էին, որ այսօր հարձակվել են ու ծեծել Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը»  դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին։ Armtimes.com-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել են նաև, որ հարվածողները «Մենք» դաշինքից են եղել, խփել են անդամի դեմքին, իրենք էլ ոստիկանությունում հաղորդում են տվել: Իր հերթին, «Մենք» դաշինքից էլ […]

̰
Հնարավոր է՝ ԵԱՏՄ-ն սեփական վճարային համակարգ ունենա

00:07 07.12.2018

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի ձևավորման մշակման ուղղությամբ։ Այս մասին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Փոխադարձ վճարումների իրականացումն ու վճարային համակարգի ձևավորումն այն նախաձեռնություններից է, որն այսօր հանձնաժողովը քննարկում է»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ անդամ […]

̰
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի վերաբերյալ աշխատանքները շարունակել

23:24 06.12.2018

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի մշակման հետ կապված աշխատանքները: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Հանձնարարություն կա ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից՝ գազի տրանզիտի գների մեթոդիկայի հաշվարկի վերաբերյալ աշխատանքները շարունակելու ուղղությամբ: Դա երկխոսության հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ գագաթնաժողովին 15 […]

̰
Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից

22:34 06.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ գազի գների վերաբերյալ ծագած հրապարակային բանավեճի պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով՝ Պուտինի հետ բանավեճի ընթացքում նա ոչ կոռեկտ է ելույթ ունեցել։ Հիշեցնենք, որ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի […]

̰
Երևանի տնամերձ հողամասերից մեկում պայթուցիկ սարք են գտել

21:59 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական […]

̰
Արվել է առավելագույնը, որպեսզի ընտրողները կարողանան կատարել իրենց պարտականությունները. ԱՊՀ դիտորդների ղեկավար

21:57 06.12.2018

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ կատարված է մեծ աշխատանք, որպեսզի ընտրությունները բարեհաջող և հանգիստ անցնեն: Գումինսկին ընդգծել է, որ թեև ընտրությունների անցկացումը կազմակերպվել է սեղմ ժամկետներում, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացել է […]

̰
Այդ շարժման արդյունքը բերեց նրան, որ, խոշոր հաշվով, տեղի է ունեցել մարդափոխություն․ Արմեն Ռուստամյան

01:06 06.12.2018

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր: Համաժողովրդական շարժումն իրապես մեր կյանքում նոր փոփոխությունների դուռ բացեց: Այդ շարժման արդյունքը, սակայն, այսօր, ըստ էության, բերեց նրան, որ, խոշոր հաշվով, տեղի է ունեցել մարդափոխություն»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին ասաց ՀՅԴ կուսակցության նախընտրական […]

̰
Ցավոք, այս ընտրապայքարն ավելի շատ վերածվեց մեղադրանքների, միմյանց քարկոծելու պայքարի․ Լուսինե Հարոյան

00:52 06.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը խոստանում է Ազգային ժողով մտնելու պարագայում վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: «Ցավոք, այս ընտրապայքարն ավելի շատ վերածվեց մեղադրանքների, միմյանց քարկոծելու պայքարի: Երբ մենք բոլորս միասին ապրիլ-մայիսին հեղափոխություն էինք անում, մեծ հույս ունեինք, որ վերջապես ունենալու […]

̰
Ժամանակին լինելով գաղտնալսման տուժածներից մեկը՝ վճռականորեն մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճի իրականացումը․ Արթուր Բաղդասարյան

00:41 06.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ գաղտնալսման հրապարակմանը․ «Ինքս, ժամանակին լինելով գաղտնալսման տուժածներից մեկը, վճռականորեն մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճի իրականացումը, որովհետև դա ոչ մի պատիվ չի բերում մեր երկրին ու մեր հայրենիքին: Կողմնակից ենք մշտապես […]

̰
Եթե ՀՀ-ն զարգացման ռազմավարական ընթացքը չփոխի, երկրի հարստությունները կմնան որոշակի կազմակերպությունների ձեռքին․ Լևոն Շիրինյան

00:27 06.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանն ասաց, որ Հայաստանի զարգացման համար սոցիալական շուկայական հայեցակարգ է առաջարկում։ «Այսօր հայտարարում ենք պարզ և հստակ՝ եթե ՀՀ-ն զարգացման ռազմավարական ընթացքը չի փոխելու, երկրի հարստությունները մնալու են որոշակի կազմակերպությունների ձեռքին։ Մենք կարծում ենք, որ հեղափոխությունը հաջողություն չի ունենալու: Դրա համար մշակել ենք հստակ կազմակերպված, գիտության բոլոր չափանիշներին համապատասխան կոնցեպցիաներ: Առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ. սա փիլիսոփայական, քաղաքական կոնցեպցիա, որը կիրառվել է աշխարհի լավագույն երկրներում ու տվել է բարձրագույն արդյունք:   Ըստ Շիրինյանի՝ պառլամենտարիզմը պետք է զարգանա, քանի որ բալանսավորված խորհրդարանը կարող է […]

̰
Վարուժան Ավետիսյանը կարևորում է անցումային արդարադատության ներդրումը

00:08 06.12.2018

Մենք տարիների ընթացքում մշակել ենք ամբողջական ծրագիր պետության ապագայի, մեր երկրի զարգացման համար: Մեզ նախնական մեկնարկի համար անհրաժեշտ է որոշակի հնարավորություն, և այդ հնարավորությունը կարող ենք ունենալ միայն մեր երկրից թալանված ահռելի հարստությունը թեկուզ սկզբնական փուլում մասամբ հետ բերելու միջոցով, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի […]

̰
Ժողովուրդն այսօր սպասում է մեզանից, որ իր կյանքում իրական բան փոխվի․ Գագիկ Ծառուկյան

23:52 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանн ասաց, որ քաղաքական հեղափոխությունից հետո ժողովուրդը իրական փոփոխությունների է սպասում։ «Ժողովուրդը այսօր սպասում է մեզանից, որ իր կյանքում իրական բան փոխվի»,- ասաց Գ.Ծառուկյանը՝ հավելելով, որ հարկային, բանկային, տնտեսական, կրթական ոլորտների բարեփոխումներ: «Ինչ […]

̰
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք համախմբվել, մեկ ուժ դառնալ և խնդիրներ լուծել. Արամ Սարգսյան

23:37 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշել է, որ ընթացիկ քարոզարշավի ընթացքում շատ է խոսվել ներքաղաքական կյանքից, սակայն բաց է թողնվել արտաքին քաղաքականության թեման: Արամ Սարգսյանի խոսքերով՝ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք համապատասխան իրավիճակներում համախմբվել, մեկ ուժ դառնալ […]

̰
Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում․ Էդմոն Մարուքյան

23:23 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կուսակցությունը 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար: ««Լուսավոր Հայաստան»-ը Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ»,- նշեց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում, նրանց հետ պայմանագրեր չեն կնքվում, նրանց իրավունքները ոտնահարվում են, իսկ իրենք գալիս են՝ պաշտպանելու նրանց։ […]

̰
Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

23:04 05.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Ուրախ եմ, որ հաջողությունների թվարկման համար ժամանակը չի բավականացնում․ Նիկոլ Փաշինյան

22:55 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ, 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար, ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը […]

̰
Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց․ Վիգեն Սարգսյան

22:37 05.12.2018

Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը […]

̰
Եթե այդ հանցագործ խմբակը հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն Դուք եք լինելու․ Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

22:28 05.12.2018

Կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա: Նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու և չարի սահմանը, հարյուր հազարավոր քաղաքացիներին զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից։ Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին հայտարարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելության նախարարական հանդիպմանը

21:43 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հանդես եկավ ելույթով: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցմանը և ամրապնդմանն ուղղված […]

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

21:00 05.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Եղեգնաձորի, Կոտայքի և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը

20:53 05.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին: Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում […]

̰
Պոլսահայ գործիչը` Ստամբուլի «Իշխանաց կղզիներ» վարչական շրջանի ղեկավարի հավակնորդ

00:14 05.12.2018

Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ/CHP) ավագանու հայ անդամ Նուրհան Չեթինքայան հայտարարել է, որ 2019թ. մարտի 31-ին կայանալիք Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը Ստամբուլի «Իշխանաց կղզիներ» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի ֆոտոլրագրող Միրան Մանուկյանի հետ հարցազրույցում Չեթինքայան նշել է, որ թեկնածության հայտ ներկայացնելու որոշումը […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ

23:36 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար […]

̰
Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին․ Արծրուն Հովհաննիսյան

22:53 04.12.2018

Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Միայն մի կարճ տեղեկանք. ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի […]

̰
Սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում արձանագրվել են չարաշահումներ

22:45 04.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը հստակեցնելու  ուղղությամբ։ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  պաշտոնատար անձանց […]

̰
Հերոսուհի մայրը երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը․ Մնացական Բիչախչյան

22:41 04.12.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ երեխայի կյանքը փրկած Էմմա Ավագյանին․ «Էմմա Հակոբյանն այն հերոսուհի մայրն է, ով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ 7 օր 6 ժամ 40 րոպե իր 3 ամսական երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը»:

̰
Սա մեծ կորուստ է բոլորիս համար․ Արծրուն Հովհաննիսյան

22:12 04.12.2018

«Փոխգնդապետ Բաբայան Արմենին ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի: Ինքնաթիռների վրա թռնող հարյուրավոր օդաչուների առաջին ուսուցիչներից էր, համեստ ու բարձր որակավորում ունեցող, իսկական ինտելիգենտ օդաչու: Մայոր Մանուկյան Մովսեսին գիտեմ նույնքան, նույնիսկ առաջին հայացքից չհավատացի որ մեր Մոսոն արդեն մայոր է: Մեր Գևի Մոսոն, մեր Գեներալ Աշոտի Մոսոն: Մոսոն մեծացել է աչքիս առաջ, ՄիԳ-երի աննորմալ սուլոցի ներքո, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆեդերիկա Մոգերինիին

21:38 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել […]

̰
BACK_TO_TOP