21:30 04.12.2018
Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։ Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը։
21:17 04.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող […]
21:11 04.12.2018
Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և […]
20:55 04.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացրել է Աննա Հակոբյանի իրականացրած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը գործունեության յոթ ամսվա ընթացքում իրականացրել է հասարակական, առողջապահական, բարեգործական և մշակութային ուղղվածության մի շարք աշխատանքներ, որոնք ամփոփ կերպով ներկայացնում ենք սույն հաշվետվության մեջ: Ըստ այդմ, տիկին Հակոբյանն ուղեկցել է ՀՀ վարչապետ […]
20:40 04.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ […]
11:27 04.12.2018
Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից։ Առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված […]
11:06 04.12.2018
Այցելեցինք սահմանապահ Մովսես և Զորական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը։ «Մեր ցուցակի պատգամավորության ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուներ Հայկ Մամիջանյանի, Գևորգ Գևորգյանի, Լիլիթ Բեգլարյանի և Վահագն Վարագյանի հետ դեկտեմբերի 2-ին այցելել ենք սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ եկեղեցում մասնակցել ենք պատարագի արարողությանը, հանդիպել ենք […]
11:00 04.12.2018
Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն ու հարակից միջոցառումները։ Իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերը […]
10:47 04.12.2018
«Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս` եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից»,- Համազգային թատրոնում տիրող իրավիճակին է անդրադարձել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը։ «Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները մերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում տան […]
10:30 04.12.2018
«Շարմազանովը, Աշոտյանը և խմբակը դես ու դեն ընկած հայտարարում են, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում նրանց, ովքեր որևէ բան չեն արել, բացի Գյումրիից Երևան քայլելը։ Ուզում եմ հասկանալ՝ այս կերպ ձեր՝ տասնամյակներով կուտակված բարդույթներից եք ազատվո՞ւմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Շարմազանովը մոռացե՞լ է, […]
23:53 03.12.2018
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, հանդիպեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության ֆակուլտերտի դեկան Վալերի Հարությունյանի հետ: Ներկա էին նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներ: Հանդիպման նպատակն էր` քննարկել, թե ինչպես կարելի է կանոնակարգել երթևեկությունը` խցանումներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ու վթարներից խուսափելու համար: Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց […]
23:41 03.12.2018
Ռուսաստանում 81 տարեկան հասակում մահացել է ռուս գրող Անդրեյ Բիտովը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը։ Նրա խոսքերով ՝ իր մայրը գտնվել է հիվանդանոցում՝ գրողի կողքին: Բիտովը ռուս գրականության մեջ պոստմոդեռնիզմի հիմնադիրներից է, մի շարք գրական ամսագրերի հեղինակավոր մրցանակների է արժանացել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Հայաստան այցից ոգեշնչված` նա ստեղծել […]
23:27 03.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակության վերաբերյալ որոշում է ստորագրել։ «Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ պահին արդեն վերադարձած կլինի արձակուրդից»,- գրել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:
23:13 03.12.2018
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով դիմել է իր և իր կուսակցության կողմնակիցներին․ «Խոսքս ուղղում եմ իմ և իմ կուսակցության կողմնակիցներին. ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի : Փաշինյանի նեոբոլշեւիկյան ռեժիմը խուճապի մեջ է»:
22:43 03.12.2018
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը, դանակի սպառնալիքով, վաճառողուհուց հափշտակել է 300.000 դրամ, բջջային ու քաղաքային հեռախոս, 3 վարդ և դիմել փախուստի: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի […]
22:29 03.12.2018
ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրել՝ նշելով, որ մի բնակիչ սերենադ է պատվիրել իր համար․ «Անսպասելի էր. Զեյթունի մի բնակիչ սերենադ էր պատվիրել ինձ համար։ Չգիտեմ, թե ով է, բայց շնորհակալ եմ»։
22:13 03.12.2018
«Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն այսօր հանդիպել է Ընտրությունները համակարգող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դևիդ Կանիկիյայի և առաքելության քաղաքական վերլուծաբան Նինա Կեցոյեվիչի հետ: Այս մասին տեղեկացրին «Մենք» դաշինքի լրատվական ծառայությունից Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական քարոզարշավի ընթացքի, մասնակից ուժերի համար ստեղված պայմանների, լուսաբանման առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել […]
21:44 03.12.2018
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ, ինչպես նաև ճեպազրույցներ կունենան: «Չեմ […]
21:00 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին` ժամը 18:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի տարածքում քաղաքացի է կորել. հնարավոր է ընկել է ջրանցքը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, […]
20:45 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց, բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ […]
01:20 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այսօր հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ Մարտի 1-ի համար ո՞վ է մեղավոր, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են մեղավոր Մարտի 1-ի համար։ Առաջնայինը իրենք են մեղավոր։ Հասարակության մի հատվածին հանում են, տանում են իշխանության դեմ, որպեսզի իշխանությունը գնան բռնազավթեն, կրակոցներ են […]
00:55 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ «Իմ քայլ»-ի մեղադրանքներին պատասխանելու պարտականությունը ինչո՞ւ եք թողել Շարմազանովի ու Աշոտյանի վրա, չեք պատասխանում գրածներին․ «Պատասխանում եմ, ցանկացածի հետ պատրաստ եմ եթերում բանավիճել։ Հերիք ա կախվեք իմ մազերից, ակնոցներից, ձիերից»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
00:38 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունների արդյունքները վերջին 10 տարիների ընթացքում, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Եղել են թերություններ, բայց ասել, որ կեղծվել են, լեգիտիմ չեն եղել, կատարյալ ապաքաղաքական դիրքորոշում է»։ Արամ Աբրահամյանի ճշգրտող հարցին՝ այնուամենայնիվ, կեղծվե՞լ են, […]
23:59 02.12.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ ժամը 22:30-ին, «Շանթ»-ի ուղիղ եթերում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ նախօրոք չե՞ք ծանոթացել՝ ում հետ եք բանավիճելու, Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է․ «Հպանցիկ եմ ծանոթացել, այստեղ հարցը ոչ թե բանավիճողի անձն էր, այլ էն գիտակցումը, որ ես չպետք է նպաստեմ քարոզարշավի անլրջացմանը»։ Որպես քաղաքական գործիչ շփվելու […]
23:28 02.12.2018
Չինացի աշխարհահռչակ դերասան Ջեկի Չանը բացահայտել է իր կյանքի սկանդալային փաստերը։ Այս մասին հայտնի է դարձել «Never Grow Up» հուշագրությունից, փոխանցում է Daily mail-ը։ «Ես լավ հայր կամ ամուսին չեմ եղել, սակայն կատարում էի պարտականություններս որդուս և կնոջս նկատմամբ»,- անկեղծացել է 64-ամյա Ջեկի Չանը։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ հաճախ էր դավաճանում առաջին կնոջը […]
23:16 02.12.2018
Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը հրապարակել է տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրի միջոցով մանրամասներ է ներկայացրել մտահղացման մասին: «Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ […]
22:44 02.12.2018
Դեկտեմբերի 2-ին`ժամը 18:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 5-րդ փակուղում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 21։15-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
22:31 02.12.2018
Համազգային թատրոնի նորընտիր գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր դերասաններ գտնելու մասին իր հայտարարությանը․ «Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում: Նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ […]
22:16 02.12.2018
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը հայտարարել է՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին խոսքերն ուղղված են եղել որդուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պետքարտուղարի խոսքերով՝ մահվանից առաջ Բուշ ավագին է զանգահարել որդին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը հեռախոսազրույցի ընթացքում ասել է՝ Բուշ ավագը հրաշալի հայր է եղել՝ նշելով, որ […]
00:12 02.12.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Փարիզում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ Ռիվոլի փողոցում ցուցարարները երկաթե ցանկապատը շրջում են, որի հետևանքով առնվազն երկու ցուցարար լուրջ վնասվածքներ է ստանում։ Ակցիաների ժամանակ, ընդհանուր առմամբ, տուժել է 94, ձերբակալվել՝ ավելի քան 200 մարդ։ At least two “yellow vest” protestors seriously injured when a crowd pushed […]