08:46 27.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին և Սերգեյ Հարությունյանին: Ինչպեսև գրել էինք՝ առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է։ Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական և հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետը։ Գրել էինք նաև […]
08:25 27.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին և Արթուր Ղազինյանին։ Հանդիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից և բաց տեքստով հասկացնելով, թե վատ բան […]
08:14 27.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 9 տան ամառային խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է տանը […]
01:00 27.10.2018
Միացյալ նահանգներում ձերբակալել են ամերիկյան տարբեր պաշտոնյաներին պայթուցիկ սարքերով ծանրոցներ ուղարկելու մեջ կասկածվողին: Սիզար Սեյոկն ապրում է Ֆլորիդայում, սակայն Նյու Յորքի հետ բազմաթիվ կապեր ու քրեական անցյալ ունի: Հիշեցնենք, որ ծանրոցներ ուղարկվել էին նախկին նախագահ Բարաք Օբամային, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Ջորջ Սորոսին, Հետախուզության նախկին ու ներկա ղեկավարներին՝ ընդհանուր հաշվով 12 դեպք: Նրանց բոլորին միավորում […]
00:48 27.10.2018
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 2 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1973թ. ծնված Ռուդիկ Ս.-ն, որը 2017թ. հուլիսի 3-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին […]
23:27 26.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 4:1 հաշվով առավելության հասավ իրանցի մարզիկ Սաիդ Աբդվալիի նկատմամբ՝ Հայաստանի հավաքականին այս առաջնությունում բերելով առաջին մեդալը։ Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը նախորդ տարի աշխարհի չեմպիոն էր դարձել:
23:16 26.10.2018
ԵՊՀ-ն հայտարարությամբ դատապարտել է այսօրվա ասուլիսիս իրենց վերաբերվող մասը ու ինձ մեղադրել քաղաքական անփորձության մեջ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է ԵՊՀ-ի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն․ «Բան չեմ ասում, շուտով հրապարակային ներողություն են խնդրելու, ու էն խայտառակ ապօրինությունների համար դատարանի առաջ պատասխան չեն կարողանալու տալ։ […]
23:01 26.10.2018
Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մինչև 20 տարեկանների 105 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 366 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց։ Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի Իրակլի Չխեիձեն, որը ցույց տվեց 386 կգ արդյունք: Արսեն Մարտիրոսյանն պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզ:
22:48 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը փոխնախարար Արմեն Հարությունյանի, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի և նախարարի խորհրդական Արտակ Սաֆարյանի հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մարզի ԱԻ ստորաբաժանումների, հրշեջ ջոկատների և տեխնիկական զինվածության խնդիրներին, ինչպես […]
22:37 26.10.2018
Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներից Սիլվի Չիլինգարյանը նրա մասին երգ է գրել՝ մեկնաբանելով․ «Հայրս Մխիթարյանի մեծ երկրպագուն էր և միշտ ասում էր, որ Հենրիխ Մխիթարյանի մասին երգ գրեմ։ Ցավոք, այժմ հայրս չկա, սակայն երգը գրել եմ»։
22:13 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Ռ. Վ.) և «Nissan Murano» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, […]
22:01 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ) փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Չայնիի ոլորանները և Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ): Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, […]
21:53 26.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և հայտնել պատրաստակամություն խորացնելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորած սերտ համագործակցությունն […]
21:41 26.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի […]
21:30 26.10.2018
Այսօր առաջին աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նախարարի պաշտոնակատարը գրառում է կատարել․ «Մարզպետ Կ. Սարուխանյանի և Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ մարզին տրամադրվելիք հրշեջ մեքենաների կայանման հետ կապված խնդիրները քննարկելուց հետո՝ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում ծանոթացել եմ անձնակազմի աշխատանքային պայմաններին, […]
21:14 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ անասնագոմում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:31 25.10.2018
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցեց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Մեկնարկային 45 րոպեներին հավասար պայքար էր ընթանում: 78-րդ րոպեին Դենի Ուելբեքն, օգտվելով պաշտպանների սխալից, գրավեց «Սպորտինգ»-ի դարպասը։ Լոնդոնյան ակումբը հաղթեց առավելությամբ՝ 1:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի […]
21:57 25.10.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ նոր հանդիպումների ընթացքում նախատեսվո՞ւմ է բանակցային գործընթացի շրջանակներում բարձրացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ Մադրիդյան հայտնի սկզբունքների փոփոխության հարցը, պատասխանել է․ «Մադրիդյան սկզբունքներում փոփոխություններ սահմանելու գործընթացի մասին պաշտոնական տեղեկություններ չունենք»։ 1 ժամ 4-րդ րոպեից կարող եք լսել հարցուպատասխանը։
21:43 25.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։ Դրա հիման վրա հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային […]
21:32 25.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության […]
23:45 24.10.2018
Սիրելի՜ ընկերներ, թեև հայտարարել էի, որ համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար գտնվեց այլ լուծում։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 31-ին արտահերթ […]
23:36 24.10.2018
Բաց նամակ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին Մեծարգո պարոն Վարչապետ, Այսօր՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության […]
23:22 24.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-20։00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի և Քարաշամբ գյուղի ամառանոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]
23:14 24.10.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ն Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել. «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի […]
22:30 24.10.2018
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա: Ընդունված […]
22:06 24.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց […]
21:58 24.10.2018
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը ընդգծեց համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Ալեքսանդր Շլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն […]
21:47 24.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին»,- գրել է նա: Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի […]
21:25 24.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ զբոսաշրջությունը, տարածքային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը: Միջոցառումների […]