TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ

21:17 24.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել: «Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին […]

̰
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ

21:04 24.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ: Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում: «Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման […]

̰
Թաղման ժամանակ դանակահարված տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում

13:13 24.10.2018

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում hոկտեմբերի 23-ի կեսօրին արտակարգ դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Սմբատ Ըռքոյանն իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի, 45-ամյա Արսեն Մկրտչյանին և դանակով կտրել նրա պարանոցը։ «Նրանք երկուսն էլ բնակվում են Ռուսաստանի […]

̰
Վթար Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

23:18 23.10.2018

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Նացիոնալ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Ս., ծնված 1985 […]

̰
Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի «լայվերին» ու սպառնալիքներին․ Շարմազանովի հայտարարությունը

22:44 23.10.2018

Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին, իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի «լայվերին» ու սպառնալիքներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգից հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը։ «Հարգելի հայրենակիցներ. գործուղման լինելու պատճառով հայտարարությունս անում եմ ոչ թե  ԱԺ ամբիոնից, այլ Սանկտ Պետերբուրգից։ Վերջին օրերի քաղաքական […]

̰
Ոստիկանները Վանաձորում հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան

22:20 23.10.2018

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ: Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի […]

̰
«Շենգավիթ» ԲԿ-ի պաշտոնական մեկնաբանությունը նորածնի մահվան կապակցությամբ

21:44 23.10.2018

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 20-ին իրենց կենտրոնում նորածնի մահվան վերաբերյալ։ «Սույն թվականի հոկտեմբերի 20-ին «Շենգավիթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման: Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի հատակում է) խիստ տուժել է […]

̰
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

21:25 23.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գծով ծրագրի ղեկավար Ալեքսիա Հոֆմանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը […]

̰
Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

21:13 23.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, […]

̰
Շիրազի փողոցում վրաերթի ենթարկված 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

00:45 23.10.2018

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Ալբերտ Քերմելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Հոկտեմբերի 19-ին Ալբերտ Քերմելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Հայտնաբերվել է դի

00:15 23.10.2018

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Ս. Վ.-ի (ծնված 1935 թ.) […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:18 22.10.2018

Հանրապետության տարածքում հոկտեմբերի  24-25-ը շրջանների զգալի մասում, 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 7-9 աստիճանով։ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը Արսենալի մեկնարկային կազմում է

22:45 22.10.2018

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-«Լեսթեր Սիթի» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ Լենո, Բելերին, Հոլդինգ, Մուստաֆի, Լիխշտայներ, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Օզիլ, Իվոբի, Լակազեթ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

̰
Առավել ևս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

22:21 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կաշառք վերցնելու երևույթին․ «Առավել ևս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը: Սրանց պետք է արմատախիլ անել»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2177954895858227?__xts__[0]=68.ARAj6kZCJQquxrTlbJBAvctimNJfyWmlXdjNi_cnIdUZRvyLyNBdzZuepHBeLa2pNZdGS3o_ZxLtd4QAO73v1QVlMawI4kMF6Hv0NPwKqIr6y-2PXiXZLeuA3Eoe7wZKi0CwpmGNW6lFEuFDrL5IusgApW8R0hrVIkUVzwsQCVb0XRM7gIhXeCHvcfOTjYaEIZDZ07NXbSZeMMtOtZUz3-Y&__tn__=-R

̰
Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը

21:58 22.10.2018

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները: Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են թվայնացման օրակարգը, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեն, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը: Աշխատանքային այցի շրջանակներում […]

̰
Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին․ Արարատ Միրզոյան

21:47 22.10.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԸՕ-ի փոփոխությունների նախագծին․ «Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։ Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ […]

̰
Հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին ԿԲ-ն հայտարարություն է տարածել

21:35 22.10.2018

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարությունն է տարածել հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն ու հուսալի դարձնելու և հասարակության տարբեր խավերի համար դրամային հիփոթեքը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով 2009թ. ստեղծվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ: Այս ընկերությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկային ծրագրերն […]

̰
Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն առաջարկել է Տաջիկստանին

21:25 22.10.2018

Անցյալ շաբաթ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկիր ժամանած Տաջիկստանի պատվիրակությանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ուսումնական այցը կազմակերպվել է Միջազգային բանտային բարեփոխումների (PRI) կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ «Խոշտանգումների կանխարգելման ոլորտը պահանջում է սերտ համագործակցություն ոլորտի պետական […]

̰
Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

21:13 22.10.2018

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով վարչություն հրավիրված մի ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում է տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 […]

̰
Երանոսում հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սաշա Բավեյանը

00:49 22.10.2018

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն ամփոփվել են համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայացած   ընտրության արդյունքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝  հղում անելով Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներին՝ ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական  Սաշա Բավեյանը: Երանոսում գրանցված 3827 ընտրողից  քվեարկությանը մասնակցել է 1538 ընտրող, որոնցից 1045-ը քվեարկել է Սաշա Բավեյանի […]

̰
Անթիլիասում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը

00:42 22.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: […]

̰
ՀՀ դատախազությունը նախապատրաստում է նյութեր ՏԻՄ ընտրություններում ընտրական ենթադրյալ 6 իրավախախտման դեպքի առթիվ

00:31 22.10.2018

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Ըստ այդմ՝ արձանագրվել է  ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից […]

̰
Կոտայքի մարզային քննչական վարչությունը  քննում է ընտրախախտումների վերաբերյալ 3 հաղորդումները

00:26 22.10.2018

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  նույն օրվա  ժամը 20-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ […]

̰
Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջատարը անկուսակցական Գևորգ Փարսյանն է

00:17 22.10.2018

Կապանում քվեարկության արդյունքների նախնական ամփոփումն ավարտին է մոտենում: ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանը անկուսակցական Գևորգ Փարսյանին զիջում է մոտ երկու հազար ձայնով: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Գևորգ Փարսյանը։  

̰
Սասուն Միքայելյանի որդին մեծ առավելությամբ հաղթում է․ News.am

23:50 21.10.2018

Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 23:00-ի դրությամբ ամփոփել է 28 տեղամասերից 6-ի արդյունքները: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանին: 6 տեղամասերի նախնական արդյունքներով՝ այս տեղամասերում առաջատարը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը, որը ստացել է ընտրողների […]

̰
Հայտնի է՝ ինչպես է սպանվել սաուդցի լրագրողը

23:24 21.10.2018

Reuters-ի աղբյուրը Սաուդյան Արաբիայի կառավարությունում պատմել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիին խեղդամահ են արել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վիճաբանության ժամանակ լրագրողին սպառնացել են և փակել բերանը, որի հետևանքով նա խեղդվել է։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել է՝ չգիտի, թե որտեղ է լրագրողի դին։ Հիշեցնենք, որ The Washington Post  թերթի ընդդիմադիր […]

̰
Անիտա Ցոյը հոսպիտալացվել է

23:10 21.10.2018

Ռուս էստրադային երգչուհի Անիտա Ցոյը հոսպիտակացվել է։ Ria novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում։ Նա ներողություն է խնդրել երկրպագուներից համերգները հետաձգելու համար։ Երգչուհու մենեջեր Դմիտրի Բուշուևը հայտնել է, որ Ցոյը հոսպիտալացվել է լեղաքարային հիվանդության սրացման պատճառով։ Ցոյին տեղափոխում են Մոսկվա, որտեղ վիրահաության կենթարկվի։

̰
Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

22:51 21.10.2018

Հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքի քաղաքապետարանում: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն: Ստորագրման հանդիսավոր արարողությանը  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության […]

̰
Nike-ը դադարեցնում է համագործակցությունը Շարապովայի հետ

22:33 21.10.2018

Nike ընկերությունը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ նոր պայմանագիր չի կնքի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2018 թվականի վերջից՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, նոր պայմանագիր չի կնքվի Շարապովայի հետ։ Պայմանագրի համաձայն՝ թենիսիստուհին տարեկան 11 միլիոն եվրո է ստանում, ինչը սպորտում կանանց համար խոշոր պայմանագիր է համարվում։ Բացի դրանից՝ ամերիկյան բրենդի հետ համագործակցության […]

̰
Ավտովթար Վանաձոր քաղաքում. կա տուժած

00:09 21.10.2018

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի […]

̰
BACK_TO_TOP