21:23 08.10.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։ Այս մասին Մարուքյանը հայտնել է տարածած մամուլի հաղորդագրությունում, որի մեջ, մասնավորապես, […]
20:45 08.10.2018
Կառավարության լրատվական ծառայությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ստորագրված հուշագիրը՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում […]
00:23 08.10.2018
Ամերիկուհի Քեթրին Մայորգայի դատապաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միակը չէ, որ «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կողմից սեռական ոտնձգությունների է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ «Ինձ մի կին է զանգահարել, որը պնդում էր, որ Ռոնալդուն իրեն բռնաբարել է»,- ասել է դատապաշտպանը՝ չհայտնելով երկրորդ զոհի անունը։ Դատապաշտպանը նշել է, որ Ռոնալդուի կողմից բռնության ենթարկվելու […]
23:49 07.10.2018
Ինտերպոլի նախագահ Մեյ Խունվեյը, որի հետ սեպտեմբերի 29-ից հետո հնարավոր չէր կապ հաստատել, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին գրառում է կատարվել Ինտերպոլի թվիթերյան էջում։ Ինտերպոլի հաղորդմամբ՝ կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Հարավային Կորեայից Կիմ Յոնգ Յանգը։ Նշվում է, որ կազմակերպության նոր նախագահին կընտրեն նոյեմբերի 18-21-ը Դուբայում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 87-րդ նստաշրջանի ժամանակ։ Ավելի […]
23:24 07.10.2018
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայտարարություն։ Մենք ՀՀ իշխանությունների առաջ 2 կարևոր հարց էինք բարձրացրել։ 1-ին. Համաներում կալանավորներին։ 2-րդ. Արդարացում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին։ Հոկտեմբերի 7-ից նախատեսել էինք սկսել բողոքի ցույցեր և երթեր։ Սակայն հոկտեմբերի 4-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց համաներման մասին։ […]
23:09 07.10.2018
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:43 07.10.2018
Ջոանա Դուրկինի ամուսինը հարսանեկան պաշտոնական արարողությունից հետո շտապել է տուն՝ սիրելի խոզին տեսակցելու։ Ընտանի կենդանու պատճառով զույգը նաև մեղրամսից է հրաժարվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հարսանեկան արարողությանը փեսացուն վառ վարդագույն պիջակով է եղել, իսկ սրահը ձևավորված է եղել խոզի նկարներով։ «Ջոանան հասկանում է, որ Փարսնիփն ինձ համար առաջին տեղում է և եթե հարձակում […]
22:29 07.10.2018
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից մեկում․ Ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է […]
00:08 07.10.2018
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ […]
23:56 06.10.2018
Շառլ Ազնավուրին աշխարհն առաջին հերթին ճանաչում է որպես հանճարեղ երգահան-երգչի: Բայց պակաս տպավորիչ չէ նրա ֆիլմադարանը: Ազնավուրը նկարահանվել է 6 տասնյակից ավելի ֆիլմերում, իսկ անցած տարի Հոլիվուդի փառքի ծառուղում ավելացավ նաև նրա աստղը։ Մանկական դերերից սկսած՝ որոնց անուններն անգամ չէին նշվում լուսագրերում, մինչև գլխավոր դերեր՝ Էդուարդ Սարոյան, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, «Գլուխը պատին», «Կնամոլները», «Տոբրյուկ տանող […]
22:53 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., […]
22:43 06.10.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ «ՆերՈւԺ» ծրագրին այժմ կարող են մասնակցել նաև հայաստանաբնակ երիտասարդները։ «Ու կրկին լավ լուր․ Սիրելի՜ հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ մենք հզորացնում ենք «ՆերՈւԺ» ծրագիրը: Եվ այսպես, շնորհիվ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության` այժմ ծրագրին կարող են դիմել նաև հայաստանաբնակ երիտասարդները։ Այս […]
22:17 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին` ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոբուսը բախվել է կայանած «Kia» (վարորդը՝ Կ. […]
22:04 06.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը: Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել […]
20:40 06.10.2018
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 5-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նույն օրը բաժին է բերման ենթարկվել՝ Սերյոժա Ա.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-177 հոդ. 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
11:13 06.10.2018
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինում է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը։ ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը»,– ասված է մարզպետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում: Կարեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի […]
10:40 06.10.2018
Հունաստանի քաղաք Սալոնիկից ոչ հեռու գտնվող Դիավատա փախստականների ճամբարում բախումներ են տեղի ունեցել, 1 տուժած կա: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 30 հոգուց բաղկացած փախստականների 2 խմբեր հարձակվել են միմյանց վրա՝ տարածքի հետ կապված հակասությունների պատճառով: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է արագ հսկողության տակ վերցնել իրավիճակը:
10:24 06.10.2018
«Հոկտեմբերի 9-ին ԱԺ վերլուծական խորհրդի նիստ է լինելու՝ քննարկվելու է Հայաստանում ստեղծված արտաքաղաքական-ներքաղաքական իրավիճակը, մարտահրավերները, դուրս գալու ուղիները։ Հիմնական զեկուցողներն են փորձագետներ Դավիթ Շահնազարյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Հայտնի չէ, թե վերլուծական համքարության հավաքը համընկնելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ։ Հիշեցնենք, որ նախօրեին «Ելքի» ԱԺ ֆրակցիայի նախագահ Լենա Նազարյանը հեռուստատեսությամբ ասել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը […]
10:17 06.10.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ երեք պաղեստինցի է զոհվել և ավելի քան 120 վիրավոր կա: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ սպանվածներից մեկը 13-ամյա պատանի է: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 7-ի վիճակը գնահատվում է ծանր:
09:52 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 07:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի սկզբնամասում այրվում է կաթ տեղափոխող ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 07:40-ին: Այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Վ. Ա.) խցիկը:
09:40 06.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս: Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե․ «Հասկանում եք՝ մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է […]
09:20 06.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտակ Զեյնալյանի նախարար մնալ-չմնալու մասով ասել էիք՝ Փաշինյանը նշանակում է, ինքն էլ հանում, բայց Արտակը Ձեր թիմի անդամ է․ կմնա՞ նա այդ պաշտոնին, թե՞ հետ կկանչեք՝ հարցրինք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ «Պիտի պնդեմ․ կհանի Զեյնալյանին Փաշինյանը` դուրս կգա, չի հանի` կմնա»։ Արամ Զավենիչն ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից […]
09:08 06.10.2018
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը: Նա մեկ անգամ՝ 2017-ին, ազատվել էր այդ պաշտոնից խաղատների հանդեպ ունեցած թուլության պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերականգնվեց իր պաշտոնում, թեև մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա կողմից դաժանությունների, մեղադրյալներին ծեծելու մասին: Դեռևս հստակ չէ, թե ինչի […]
08:51 06.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերիյ Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, և նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա […]
08:38 06.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ռայնիսի փ. 13, 15, 105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վ.Փափազյան փողոցի վերջնամասը, Համբարձումյան փ. 12 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթաշեն 1-ին թաղ. 9, 10, 10Ա, 49, 50, […]
23:33 05.10.2018
ՀՀ կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ […]
23:13 05.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հարցազրույց է տվել ֆրանսիական TV5MONDE միջազգային հեռուստաընկերությանը, այս մասին նախարարի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։ «Երբևէ չեմ մտածել պաշտոն ունենալու մասին, մտածել եմ, որ ուղղակի կարող եմ մաս դառնալ փոփոխությունների և ապրել այն Հայաստանում, որը ես կուզենամ»,- […]
22:50 05.10.2018
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
22:38 05.10.2018
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 113-րդ կիլոմետրին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: […]
22:14 05.10.2018
Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները: Ներկայացվել են տեղեկություններ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում […]