TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Որևէ մեկի անձնական արժանապատվությունը, էլ չեմ ասում ֆիզիկական անվտանգությունը, ինքնասիրությունը չպետք է վիրավորվի․ Նիկոլ Փաշինյանի կոչը քաղաքացիներին

23:16 02.10.2018

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին․ «Հիշո՞ւմ եք պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի։ Դա շատ կարևոր է։ Ես խնդրում եմ, նույնիսկ վանկարկումների ձևով, ես հիմա ԱԺ-ի ներսում եմ ու լսում եմ, որ ինչ-որ վիրավորական բաներ են ասվում։ Ես կոչ եմ անում, խնդրում եմ և պահանջում եմ․ […]

̰
Պռոշյան փողոցը միակողմանի փակ է

22:09 02.10.2018

SHANTNEWS.AM-ի մեր թղթակիցը հայտնում է, որ Պռոշյան փողոցը միակողմանի փակ է։ Ոստիկանական մեքենաները փակել են Հայաստանի ամերիկյան համալսարանի դիմացի փողոցը։ Բաղրամյան 26-ի դարպասները փակ են։ Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Վարչապետը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով` այդ նախագծին կողմ են քվեարկել պատգամավորներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից: Ավելի ուշ հրապարակվեց աղմկահարույց օրենքի նախագծին […]

̰
Գյումրիում բողոքի ակցիաներ են սկսվել՝ Աժ-ն լուծարելու պահանջով

21:52 02.10.2018

Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել։ Ժամը 19։00-ից գյումրեցի ցուցարարներն սկսել են հավաքվել Թատերական հրապարակում, նրանք պահանջում են Ազգային ժողովի լուծարումը։ Այս պահին ցուցարարները երկու մասի են բաժանվել։ Մի մասը մնացել է Թատերական հրապարակում ու փակ է պահում փողոցը, մյուս մասը իրազեկման ավտոերթ է սկսել քաղաքով։ Նրանք անցնում են քաղաքի փողոցներով ու միանալու կոչեր են […]

̰
«Ազնավուր» կենտրոնում կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

01:00 02.10.2018

«Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 12:00-ից, Երևանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարևանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։ Բոլոր ցանկացողները կարող են կենտրոն բերել ծաղիկներ, մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծն Ազնավուրի հիշատակին։ https://www.facebook.com/aznavourfoundation/photos/a.285232028552923/493322307743893/?type=3&theater

̰
Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր․ Նիկոլ Փաշինյան

00:20 02.10.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում սգո օր հայտարարելու վերաբերյալ։ https://www.facebook.com/armgovernment/photos/a.1870159819673740/2003207053035682/?type=3&theater

̰
Հայրենիքը նրա մեջ էր, նա` հայրենիքի․ Արմեն Սարգսյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

00:18 02.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլևս չկա… Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին: Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով: Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների […]

̰
Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ․ Սերժ Սարգսյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

23:46 01.10.2018

Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։ Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, […]

̰
Կարող ենք միջազգային տարբեր կազմակերպությունների անդամ լինել, բայց դա չի նշանակում, որ չենք կարող բարեկամներ լինել․ նախագահ

23:40 01.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հայ-վրացական համագործակցության ներուժը լիովին չօգտագործելը կապված է այն բանի հետ, որ երկու երկրները տարբեր արտաքին քաղաքական ուղղություն են հետապնդում. Վրաստանը գնում է ՆԱՏՕ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ […]

̰
Շատինում արջի թաթը հայտնվել է թակարդում

23:30 01.10.2018

Շատին գյուղում արջն ընկել է թակարդի մեջ: Կենդանուն օգնություն է հարկավոր: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: ԱԻՆ-ը տեղեկություններ է հայտնել հիմնադրամին թակարդի մեջ հայտնված կենդանու մասին և հիմնադրամի մասնագետները փրկել են արջին: https://www.facebook.com/ruben.khachatryan/posts/10216809626740346?__xts__[0]=68.ARC5zDF6hGEg23M3q3r8vofqk9tbhBOqxV77UIG4FoWFKS7pXd8UbCnLvmMfi8srnOh2m9tnUI7GgkHPdUNVbYQpjX8V4KzEhpUAiGHk2zsxQNPPaf6S8MxO3TC1NbhsC8BwHRlcVkk2GaDzbFL92j4pJNQpPdQ2McKtONlxLeIlSm4dHte3NO0&__tn__=-R

̰
Հնարավոր չէ պայմանավորվածություններ խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է․ Փաշինյանը՝ Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցից հետո

23:12 01.10.2018

Հանրապետության հրապարակում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հրապարակային բանակցությունը: Բացօթյա քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը խոսել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին, ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու պահանջները: Բանակցության ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը պատասխանել են լրագրողների հարցերին: «Մենք մտքեր փոխանակեցինք և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց […]

̰
Գողություն Դիմիտրով գյուղում. կասկածյալները ձերբակալված են

22:45 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12։45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել, կասկածում են 2 հոգու, որոնց հետ որդին վիճաբանում է: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը՝  ժամը 14։20-ին, Դիմիտրով գյուղից ոստիկանության Մասիսի բաժին բերման են […]

̰
ՌԴ վարչապետը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել

22:34 01.10.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել հարազատներին և երկրպագուներին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը, այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ  Ֆրանսիայի և Հայաստանի հզոր մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճներ է հավաքել: Խորին ցավակցություն եմ հայտնում երգչի հարազատներին, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ […]

̰
Մենք բոլորս կարոտելու ենք Ձեզ, պարոն Ազնավուր. Սերժ Թանկյան

22:00 01.10.2018

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։է. «Ես փորձում եմ շատ չափսոսալ այս կյանքում: Բայց այսօր ես ունեմ մեկ ափսոսանք: Երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն: Նա ոգեշնչեց աշխարհին իր երաժշտությամբ ու ֆիլմերով և  դարձավ յուրօրինակ օրինակ, թե ինչպես կարող ես դառնալ մեկ երկրի մեծ քաղաքացի, օգնել ուրիշներին: Նա օրինակելի է ինձ շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալ: Մենք բոլորս կարոտելու ենք Ձեզ, պարոն Ազնավուր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Թանկյանը: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

̰
Արցախյան հակամարտությունը հեշտությամբ կարող է դուրս գալ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի դիմակայման շրջանակներից. նախագահ

21:41 01.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: ՀՀ նախագահը պատասխանել է նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցին։ «Ղարաբաղյան խնդիրը Կովկասի խնդիրներից մեկն է: Այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Տեսականորեն այդ […]

̰
Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:31 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին` ժամը 17:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Ա. […]

̰
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը

21:17 01.10.2018

Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում ձձՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հայտարարել էր, որ սկսելու է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ, որպեսզի քննարկի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ինչպես և խոստացել էր, առաջինը հանդիպել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հետ։ SHANTNEWS.AM-ը հայտնել […]

̰
Հոկեիստի դեմքին 40 կար են դրել

23:59 30.09.2018

Հոկեյի ազգային լիգայի խաղին Հոկեյի օլիմպիական չեմպիոն Բոգդան Կիսելյովիչը տափողակի հարվածից դեմքի հատվածում վնասվածք է ստացել ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Ջեյմս Օլիվը։ Հոկեիստին տեղափոխել են հիվանդանոց։ Դեմքի շրջանում Կիսելյովիչը 40 կար է ստացել։

̰
Փրկարարները Երևանի բակերից մեկում օձ են հայտնաբերել

23:46 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կամարակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 15 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ […]

̰
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրկին հաղթել է

23:34 30.09.2018

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ Օլիմպիադայում շարունակում է հրաշալի ելույթները։ 6-րդ տուրում հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ: Լիլիթ Մկրտչյանի և Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակների շնորհիվ թիմը հաղթանակ տոնեց: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստան-Ռուսաստան խաղն ավարտվեց 3։1 հաշվով: 6-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 11 միավոր և միացավ […]

̰
Հրապարակվել է Դոնեցկի ղեկավարի սպանության տեսանյութը

23:20 30.09.2018

Հրապարակվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի՝ Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության տեսանյութը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

̰
Պատահար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:06 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից դեպի «Հարսնաքար» ռեստորանային համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 72-րդ կմ-ին «Renault Logan» (վարորդը՝ Գ. Մ., 1989 […]

̰
Հարավային Կորեան 1 մլն դոլար հումանիտար օգնություն է տրամադրելու Ինդոնեզիային

22:53 30.09.2018

Հարավային Կորեան մեկ միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն է տրամադրելու Ինդոնեզիային, որտեղ հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, հայտնում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու վրա արձանագրվել է 7․5  մագնիտուդով ուժեղ ցնցում, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի […]

̰
Կապանի շենքերում օձեր են հայտնաբերվել

22:39 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի շենքերից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: Սեպտեմբերի […]

̰
Ռասսիզմին պետք է վերջ տրվի․ Էրդողանը՝ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից Օզիլի հեռանալու մասին

22:27 30.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցության խոսքեր է հղել Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտած Մեսութ Օզիլին։ Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը։ Թուրքական ծագմամբ 29-ամյա գերմանացին որոշել է 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո լքել Գերմանիայի ազգային հավաքականը։ Բանն այն է, որ Էրդողանի հետ լուսանկարվելուց հետո հավաքականի անդամներն ու երկրպագուները փոխել են վերաբերմունքն Օզիլի նկատմամբ։ «Ռասսիզմին պետք է […]

̰
Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 29-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

22:14 30.09.2018

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ […]

̰
Երկրին է մոտենում «Բիգ Բեն»-ի մեծության երկնաքար․ NASA

00:32 30.09.2018

NASA-ն տեղեկացրել է, որ SP1 խոշոր չափի երկնաքար է մոտենում Երկրին: Daily Express-ի հաղորդմամբ՝ երկնաքարի հստակ չափերը հայտնի չեն, սակայն, ըստ NASA-ի, երկնային մարմնի երկարությունը 70-160 մետր է, այն իր չափերով կարող է գերազանցել լոնդոնյան «Բիգ Բեն»-ի կամ «Սատանայի անիվ»-ի բարձրությունը: SP1 երկնաքարը շարժվում է շուրջ 36 700 մղոն արագությամբ: Երկրի և ասուպի միջև նվազագույն […]

̰
Պատահար Վարդենիս քաղաքում. կան տուժածներ

00:03 30.09.2018

Սեպտեմբերի 29-ին` ժամը 19:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) […]

̰
F-35B կործանիչի վթարի վայրից տեսանյութ է հրապարակվել

23:54 29.09.2018

Հյուսիսային Կարոլինա նահանգում նորագույն՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչի վթարի ենթադրյալ վայրից տեսանյութ է հրապարակվել։ Այն հրապարակվել է Breaking Aviation News-ի թվիթերյան էջում․ ջրամբարի հակառակ ափից երևում է, թե ինչպես են ծխի քուլաները վեր բարձրանում։ Մեկնաբանություններում հաստատվում է, որ նկարահանումն արվել է վթարից մեկ ժամ անց։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Կարոլինա նահանգում F-35 կործանիչը վթարվել […]

̰
«Հումորի լիգա»․ նոր նախագիծը՝ շուտով, «Շանթ»-ի եթերում

23:42 29.09.2018

«Շանթ»-ը նոր նախագիծ է սկսում: Շատ շուտով բոլոր նրանք, ովքեր համարում են, որ կարող են շրջապատին ծիծաղ պարգևել, իրենց ուժերը կարող են փորձել «Հումորի լիգա»-ում: Նոր ձևաչափը հնարավորություն կտա ոչ միայն սեփական ուժերը փորձել երգիծաբանի կարգավիճակում, այլև հայտնի դառնալ:

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

23:02 29.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և մեծ ավերածությունների կապակցությամբ: […]

̰
BACK_TO_TOP