TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:48 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել […]

̰
8 արագաչափ վնասած երիտասարդին ոստիկանները հայտնաբերել են

21:37 05.10.2018

Վերջին օրերին վնասվել էին Աճառյան փողոցի երկու արագաչափերը, ևս երկուսը՝ Մյասնիկյան պողոտայում, նաև մեկական արագաչափ Թբիլիսյան խճուղում ու Հերացու փողոցում։ Երևանում վնասվել էր ընդհանուր 6 արագաչափ։ Երկու արագաչափ էլ վնասվել էր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ սկսեցին հետախուզական միջոցառումներ ձեռնարկել տեսագրությունում պատկերված երիտասարդի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու […]

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքը

21:25 05.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ծառուկյանը հերքում է ԲՀԿ-ի առնչությունը Ս․ Սարգսյանի ու Ռ․ Քոչարյանի հետ

01:22 05.10.2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ անդրադառնալով վերջին քաղաքական զարգացումներին։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։ – Պարո՜ն Ծառուկյան, Դուք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցո՞ւմ եք, ուզո՞ւմ եք նրանց բերել իշխանության։ -Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իմ «Բարգավաճ»-ի հետ կապ չունեն և չեն կարող «Բարգավաճ»-ով գալ քաղաքականություն։ Եթե այդպիսի բան […]

̰
Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է․ Ա. Գրիգորյանը՝ հոր ինքնասպանության մասին

23:28 04.10.2018

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով հոր ինքնասպանությանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ, Անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։ Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից […]

̰
«Վստրեչի ապեր»-ը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան

23:20 04.10.2018

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

23:11 04.10.2018

«Հետախուզում ԱՊՀ» միջպետական օպերատիվ միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վարդան Դ.-ն, որը 2017թ. մարտի 22-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի […]

̰
Քաղաքացին ընկել է ջրանցքը

23:00 04.10.2018

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 22:21-ին փրկարարները դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 1963 թ.) դին:

̰
Սիրիահայերը կարող են ամեն օր իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով․ սփյուռքի նախարար

22:27 04.10.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսուհետև սիրիահայերը կարող են ամեն օր իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով»։ Մանրամասները դիտեք տեսանյութում․ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/videos/1681089011997840/?__xts__[0]=68.ARDR0JneWf29VgVqok0FNUfTIsLp9CK3Boj_lotdh7MMhwGmVkvPm3XSrzycaG8ot9ne9S1542onpYWft65dhV0IAEiTPcld4YDtOz-9w2IuShCVHQO25_APXiiwB3uETO6-T9cM3fxSp2dhjEESTq5nF7B86t9fYJsoZIM9tU46v0ACIAg3Yg&__tn__=-R

̰
Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հավանության է արժանացել․ Արտակ Զեյնալյան

21:49 04.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել համաներում հայտարարելու մասին․ «Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի […]

̰
Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

21:38 04.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետևողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական […]

̰
Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 5 հետախուզվող․ ՀՀ ոստիկանություն

21:33 04.10.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, մարմնական վնասվածք հասցնելու 3, ծեծի 2, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետական սահմանն […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

21:22 04.10.2018

Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նիստի մասնակիցները քննարկել են Համաձայնագրի 4-րդ մասի՝ տնտեսական երկխոսությանն առնչվող հարցերի որոշ ոլորտների ճանապարհային քարտեզներում ներառվելիք միջոցառումները: Նիստի օրակարգում էր մասնավորապես կրթության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող միջոցառումների […]

̰
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց ԱՄՆ-ի ընտրանուն

20:54 04.10.2018

Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում  Հայաստանի տղամարդկանց հավաքականն  2.5:1.5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին: Պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց։ Այսպիսով, Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակելով 15 միավոր՝ զրկվեց լավագույն եռյակում հայտնվելու հնարավորությունից: Նշենք, որ վաղը կկայանան վերջին` 11-րդ տուրի պարտիաները:

̰
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը 10-րդ տուրից հետո առաջատարների մեջ է

20:42 04.10.2018

Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ընտրանու հետ: Սպիտակներով խաղացող Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանը մրցում էին Գուլնար Մամմադովայի և Զեյնաբ Մամեդյարովի հետ: Սև խաղաքարերով էին խաղում Աննա Սարգսյանը և  Էլինա Դանիելյանը, որոնք մրցում էին Խանիմ Բալաջաևայի և Գունայ Մամաձադայի հետ: Հայաստանի կանանց հավաքականը 16 միավորով […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:53 03.10.2018

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել ևս, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը․ Միհրան Պողոսյան

23:32 03.10.2018

«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել ևս, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը կհայտարարվեն ոչ աշխատանքային

22:40 03.10.2018

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման օրերը կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում կհայտարարի ոչ աշխատանքային: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում: «2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի […]

̰
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է

22:18 03.10.2018

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 38-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Բ.) դուրս է եկել […]

̰
Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը

21:40 03.10.2018

Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Սեպտեմբերի 19-ին ԵՄ ղեկավարությանը ուղարկված հայտագրով Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/ArmEmbassy.Denmark.Norway/photos/a.292558597517234/1635953289844418/?type=3&theater

̰
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել

21:29 03.10.2018

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 3-ին լրատվական կայքերից մեկում «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ […]

̰
Քաղաքական ուժերին հանիրավի կերպով «սև ու սպիտակի» բաժանելու փորձը, ըստ էության, հարցականի տակ դրեց գործընկերային հարաբերությունները․ ՀՅԴ

21:20 03.10.2018

ՀՅԴ-ն վերջին քաղաքաքական զարգացումների հետ կապված պարզաբանումներով հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։ Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ […]

̰
Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց. Ստյոպա Սաֆարյան

03:20 03.10.2018

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով երկրում քաղաքական իրավիճակին․ «Օրվա ամփոփում. Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չհասկացան էլ, թե ինչպես իրենց ձեռքով ԱԺ ընտրությունները մտցրեցին խորհրդարանի բակ: Այն արդեն թակում է ԱԺ դուռը: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ուղղակի փողոցում պաշտոններից ազատելը այնպիսի մի անուն […]

̰
Առաջիկա օրերին հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից․ Նիկոլ Փաշինյան

01:52 03.10.2018

Ավարտվեցին  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների՝  ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունները: «Քաղաքական կուլտուրայի առումով շատ կարևոր էր՝ նստեցինք, խոսեցինք։ Մենք ուզում ենք մի իրականությունը փոխել մեկ այլ իրականությունով։ Այն հին էջը փակված է։ Բարձրացանք Բաբլոյանի մոտ, ասեցինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, և մենք պետք է լուծենք, խմբակցությունները ևս […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը․ Ազատ դեմոկրատներ կուսակցություն

01:27 03.10.2018

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այդ նախաձեռնությամբ նոր անջրպետ առաջացավ ՀՀ-ում սկսված փոփոխությունների կողմնակիցների և գործող Ազգային ժողովի միջև։ Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն […]

̰
Սեպտեմբերի 26-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, իսկ այսօր՝ ԱԺ-ի․ Հայկ Մարության

01:15 03.10.2018

Բանակցություններն ավարտվեցին, որից հետո «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց․ «Սեպտեմբերի 26-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, իսկ այսօր՝ ԱԺ-ի դռները: Այս հրաշք այգին, որի իրական տերը ժողովուրդն է, նորից հետ եկավ մեր ժողովրդին»։

̰
Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ. Ֆելիքս Ցոլակյան

00:44 03.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Հարգելի  հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։ Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։ Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և […]

̰
Պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը․ «Ժառանգություն» կուսակցություն

00:21 03.10.2018

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ ««Ժառանգություն»  կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային ժողովում ստեղծված իրավիճակի  շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ ևս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը»։

̰
Նիկոլը շատ ռիսկային խաղ է խաղում․ Սամվել Մարտիրոսյան

23:57 02.10.2018

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը։ «Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար․ ա․ Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց, տվեց հնարավորություն հեռացնել ուժային նախարարին։ Խոսքը ԱԻՆ-ի մասին է։ Բացի դրանից՝ մարզպետներին է հեռացնում, լուծում է մարզերում սաբոտաժի հարցը ինչ֊որ չափով, […]

̰
Հակահեղափոխականները ամեն ինչ անում են՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև գարուն ձգելու․ Պարգև Օհանյան

23:35 02.10.2018

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը․ «Ով չի հասկանում,որ հակահեղափոխականները ամեն ինչ անում են՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև գարուն ձգելու, իբր քաղաքական ուժերի վերադասավորման և այլնի համար, որպեսզի լրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին և ՀՀ Սահմանադրության 115 հոդվածի հիման վրա նրան անվստահություն հայտնելու […]

̰
BACK_TO_TOP