TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:31 29.09.2018

Հանրապետության տարածքում  սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
28-ամյա քաղաքացուհին կամավոր ներկայացել է ոստիկանություն

21:58 29.09.2018

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Անահիտ Ղ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

̰
Բռնաբարության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

21:30 29.09.2018

Ոստիկանության Սևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Սևանի վետերանների խորհրդի հետ համատեղ, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։30-ին, Նաիրյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Արարատ Խ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սևաստոպոլ-Բալակլավա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարության փորձ) մեղադրանքով:

̰
Բակո Սահակյանը Քարվաճառ շրջկենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ

21:21 29.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Շահումյանի շրջան և Քարվաճառ շրջկենտրոնում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին […]

̰
Դիլիջանի թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է

21:13 29.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելում այրված ծանրաքաշ բեռնատարը հեռացվել է թունելից: Այս պահին թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։

̰
Արցախի նախագահն ընդունել է Արա Բաբլոյանին

20:50 29.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Մեծավանում

20:44 29.09.2018

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15։25-ին, Մեծավան գյուղի Իսակովի փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Խաչիկ Ն.-ն, որը սեպտեմբերի 27-ից Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:  

̰
Ծաղկաձոր քաղաքում բուսածածկ տարածք է այրվում

20:24 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3 […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Դամդին Ցոգթբաաթարի հետ

11:12 29.09.2018

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել

11:00 29.09.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Պալու քաղաքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. դրան հաջորդել է ցունամի: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով  բազմաթիվ տներ և այլ շինություններ են ավերվել. առնվազն 50  զոհ կա:

̰
Գազայի հատվածում 7 պաղեստինցի է զոհվել

10:48 29.09.2018

Գազայի հատվածում իսրայելական զինուժի հետ բախումների հետևանքով 7 պաղեստինցի է զոհվել: Իսրայելի բանակը պնդում է, որ գնդակոծությունն ու ավիահարվածները սկսել է այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորների ուղղությամբ պայթուցիկներ և քարեր են նետվել: Պաղեստինյան կողմը հայտնել է, որ բախումների հետևանքով ավելի քան 500 մարդ է վիրավորվել:

̰
Սերժ Սարգսյանը խոսել է Փաշինյանի հետ երկխոսության գնալու մասին. ՀՀԿ ԳՄ նիստի մանրամասները. «Ժողովուրդ» 

10:43 29.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ: Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ […]

̰
Նոր իշխանությունը մտադիր է ընտրական ցուցակներից «զտել» երկրից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց․ «Հրապարակ»

10:41 29.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է․«Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարա­գայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Հիշեցնենք, որ նոր իշխանությունը մտադիր է ցուցակներից «զտել» Հայաստանից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց, որոնք ընտրողների մոտ 30 տոկոսն են կազմում, և որոնց փոխարեն ու շնորհիվ՝ նախկին իշխանությունները մշտապես տոկոսներ են խփել: Դանիել […]

̰
Պատահար Էջմիածին քաղաքում. կան տուժածներ

10:34 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին` ժամը 07:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում` եկեղեցու դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes S600» (վարորդը՝ Գ. Մ., 1986 թ.) և «BMW 530» […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

10:28 29.09.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: 2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ […]

̰
«Ջարդ» ԱԻՆ-ում. աշխատանքից ազատվողներից մեկին ինֆարկտ է «խփել». «Ժամանակ»

10:23 29.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է։ Նշանակումից մոտ չորս ամիս անց Հրաչյա Ռոստոմյանը կադրային ջարդ է սկսել։ Երեկ նախարարությունից հեռացվել են վարչության պետեր, բաժնի պետեր, ինչպես նաև մի քանի մարզային վարչության պետեր։ Աշխատանքից ազատման դիմում գրելու հորդորից հետո աշխատանքից ազատվողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից […]

̰
Ընկերոջ ինքնաձիգը ոստիկանություն է տարել

10:11 29.09.2018

Մարտական զենքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Իսկ եթե պատերազմական վիճակ չէ, ու զենքն էլ տանն է` դժվար է ասել, թե մի օր որ ուղղությամբ կկրակի: Սեպտեմբերի 20-ին, այս փաստն անհանգստացրել էր Գյուրմրիի մի բնակչի, ու նա, ականջալուր ոստիկանության Կումայրիի բաժնի և «Շիրակի» օդանավակայանի բաժանմունքի ծառայողների հորդորներին, նույն օրը կամավոր ոստիկանություն էր բերել […]

̰
«Կրակն ընկնե՞նք». ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»

09:58 29.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով և դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։ ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է և չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ […]

̰
Պատահար Բաղրամյան պողոտայում․ կա տուժած

09:47 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 02:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E350» (վարորդը՝ Ս. Ռ., 1956 թ.) և «Mitsubishi […]

̰
Ինչպե՞ս էր գաղտնալսված խոսակցությունը հայտնվել լրատվամիջոցում. խուզարկություններն ավարտվել են. «Ժողովուրդ»

09:35 29.09.2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հե­ռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են: Ինչպես հայտնի է, նախաքննու­թյունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզար­կություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: Սակայն հան­րությունը իրազեկվեց միայն […]

̰
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի»․Տիգրան Ավինյանը միջնորդել է Նշան Հակոբյանի համար․ «Հրապարակ»

09:23 29.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը։ Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն։ Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից և պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին։ Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ […]

̰
Մեր առաքելությունը քաղաքացու կողքին լինելն է․ Վալերիյ Օսիպյան

09:12 29.09.2018

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց քաղաքացիների։ Նրանց դիմումները կա՛մ վերաբերվում էին ոստիկանության գործառույթներին, կա՛մ առնչվում էին ոստիկանության ծառայողների գործողություններին։ Ոմանց ներկայացնելով՝ տարիներ առաջ տուժել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունից և կարծում են, որ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Ոմանց պատմելով էլ՝ նախկինում հանցագործության վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել իրավապահներին, սակայն անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Վալերիյ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ.  «Հրապարակ»

09:03 29.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։ Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան […]

̰
Արագածոտնի մարզում հոկտեմբերի 2-3-ը պլանային ջրանջատում է լինելու

08:53 29.09.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Տրամի» թայֆունի պատճառով Ճապոնիայում 386 չվերթ է հետաձգվել

08:43 29.09.2018

Ճապոնիայի ուղղությամբ շարժվող«Տրամի» թայֆունի պատճառով 386 չվերթ է հետաձգվել։ Այս մասին  հայտնում է  NHK հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսով՝ Ճապոնիայի հարավային Օկինավա պերֆեկտուրայի ուղղությամբ: Ճապոնիայում 98 000 տուն հոսանքազրկվել է։ Ըստ կանխատեսումների՝ «Տրամի»-ն Ճապոնիայի ափերին պետք է հասներ սեպտեմբերի 29-ի առավոտյան: Թայֆունի կենտրոնը Նախա քաղաքից 140 կմ հեռավորության վրա է գտնվում։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և Արարատի մարզում

08:25 29.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դրոյի փ. 14, 14ա, 14/1, 14/2, 16, 18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վրացական 4-րդ նրբ. 5, 5/1, 7 շենքերը, Կոմիտասի պող. 32/8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավետ Ավետիսյան […]

̰
Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել

08:14 29.09.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին։ Հայտարարության մեջ ասված է նաև, որ կողմերը որոշել են մշակել […]

̰
Վայր դրեք համայնքի ղեկավարի ձեր լիազորությունները, կրկի՜ն ընտրվեք, եթե  ժողովուրդը վստահում է ձեզ. Արարատի մարզպետը՝ համայնքապետերին

01:03 29.09.2018

Արարատի մարզպետարանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց մամուլում տարածված այն տեղեկատվության համար, որ Արարատի մարզպետը պետք է հրաժարական տա, քանի որ նա չի կարողանում ստիպել բնակչության վստահությունը չվայելող համայնքի ղեկավարներին հրաժարական տալ: «Սիրելիներս, մենք հիանալի գիտենք ՏԻՄ օրենքը: Դուք ընտրված համայնքի ղեկավարներ եք, ընտրված եք հստակ նպատակի համար: […]

̰
Վնասվածքը ստացել էր ոչ թե այգում գործ անելիս, այլ վիճաբանության ժամանակ

00:58 29.09.2018

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 01։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը: Նշանակվել էր ԴԲՓ: Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել […]

̰
Վրաստանի սահմանապահների այցը Հայաստան

00:32 29.09.2018

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության սահմանային հարցերով փորձի փոխանակման 2018թ. համատեղ միջոցառումների պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-27-ը կայացավ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ներկայացուցիչների այցը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Այցի ընթացքում կողմերը քննարկեցին պետական սահմանի պահպանության և կինոլոգիայի հետ կապված մի շարք հարցեր, փոխանակվեցին փորձով: ՀՀ […]

̰
BACK_TO_TOP