TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Թուրքիան փոխհատուցում կվճարի հայամետ գործչին՝ նրա կյանքի և խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու համար

00:21 29.09.2018

Թուրքիայի սահմանադրական դատարանը  պարտավերցրել է պետությանը թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր, 2008թ. «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի առաջամարտիկներից Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ 2008թ. Բասքըն Օրանը, կառավարության մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովի անդամ հանդիսանալով, ազգային փոքրամասնությունների իրավունքների և մշակութային իրավունքների վերաբերյալ զեկույց էր պատրաստել: Այդ զեկույցն արժանացել էր ազգայնական շրջանակների բուռն […]

̰
Գազի հաշվիչից առկա արտահոսքը փրկարարները դադարեցրել են

00:10 29.09.2018

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:30-ին, 911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի 5-րդ մուտքի 7-րդ հարկում առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են գազի հաշվիչից առկա արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

̰
ԲՀԿ–ն դիմել է ԿԸՀ՝ պահանջելով վարույթ հարուցել «Անկախ դիտորդը» կազմակերպության դեմ

23:39 28.09.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի ԿԸՀ ներկայացրած դիմումի քննարկումը կշարունակվի վաղը: ԲՀԿ–ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել «Անկախ դիտորդը» կազմակերպության դեմ: Ըստ կուսակցության ներկայացուցիչների` Երևանի ավագանու ընտրությունների նախորդ օրը ասուլիսի ընթացքում կազմակերպությունն իրենց դեմ հակաքարոզչություն է իրականացրել՝ խախտելով օրենքը։ Հանձնաժողովի նիստում քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ, […]

̰
Հոկտեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

23:27 28.09.2018

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+280C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1…+30C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5…-60C, առավելագույնը՝ +31…+320C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի […]

̰
Ցանցահենները «կոտրել» են շուրջ 50 մլն օգտատերերի ֆեյսբուքյան էջեր

23:15 28.09.2018

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտնել է, որ ցանցահեններն իմացել են սոցցանցի կոդի խոցելիության մասին և կարող էին հասանելիություն ստանալ շուրջ 50 մլն օգտահաշիվների։ Ընկերությունը խոցելիությունը հայտնաբերել է երեքշաբթի օրը, որից հետո դիմել է ոստիկանություն։ Ուրբաթ օրը տեղեկացրել են հարձակման պոտենցիալ զոհերին՝ առաջարկելով կրկին գրանցվել։ «Ֆեյսբուք»-ի անվտանգության պետ Գայ Ռոզենը հայտնել է, որ ներկայումս խնդիրը վերացված է։

̰
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

22:44 28.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս մասին տեղեկացրել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ […]

̰
ԵԱՏՄ-ի դռնփակ նիստում բուռն քննարկումներ էին․ Նիկոլ Փաշինյան

22:31 28.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադառնալուց հետո ուղիղ եթերում կիսվել է այցի տպավորություններով։ Նա անդրադարձել է ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի նիստերին։ «Որպես վարչապետ առաջին անգամ էի մասնակցում ԱՊՀ-ի գագաթնաժողովին, ԵԱՏՄ-ին մասնակցել եմ Սոչիում։ Նիստը երկու մաս ունի՝ դռնփակ և դռնբաց։ ԵԱՏՄ-ի դռնփակ նիստումյ Շոկային իրավիճակ էր։ Ես տեսա, թե ինչ բանավեճ էր ընթանում, աներևակայելի բուռն քննարկումներ ու […]

̰
43-ամյա Արմեն Գալուստյանը որոնվում է որպես անհետ կորած

22:11 28.09.2018

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմեն Գալուստյանը։ Արարատի մարզի Խաչփար գյուղում ապրող, 43-ամյա Գալուստյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02, 010-59-06-25 հեռախոսահամարներով։

̰
ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար․ FIP-ը ձայնագրություն է հրապարակել

21:58 28.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։ Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրավահաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ […]

̰
Արցախի Տիգրանակերտի թանգարանից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա դրամը

21:39 28.09.2018

Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում ցուցադրությունից անհետացել է Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010թ. պեղումներից հայտնաբերված,  մ.թ.ա. առաջին դարով թվագրվող Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա մետաղադրամը: Այս մասին հայտնել է պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Գողությունը կատարվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Մարդկանց բավականին մեծ հոսք է եղել թանգարանում, խմբերի դուրս գալուց հետո աշխատակիցներին հայտնի […]

̰
Ուրցաձորցիները 1 ժամով բացել են միջպետական ճանապարհը

21:26 28.09.2018

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ այսօր առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Բողոքավորները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել, որ գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի […]

̰
Պատահարից օրեր անց 79-ամյա ուղևորը մահացել է

21:14 28.09.2018

Սեպտեմբերի 4-ին` ժամը 12:45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարին. 58-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12։30-ին, ուղևորներից մեկը՝ 1939 թ. ծնված Շուրա Գալոյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Նարե Գրիգորյանի բաց նամակին

10:30 28.09.2018

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանի բաց նամակին․ «Կարևորի մասին. Իմ խորին համոզմամբ՝ կառավարության անդամները չպետք է արձագանքեն համացանցում տեղ գտած և որոշ շրջանակների կողմից նպատակային տարածվող նյութերին մի քանի պատճառով. 1. Դրանց ճնշող մեծամասնությունը ապատեղեկատվություն է և ըստ այդմ՝ նպատակ ունի հանրությանը մոլորեցնել և ներքաշել […]

̰
Խաչատուրյան քույրերի ազատ արձակման դատարանի որոշումը հորաքույրը բողոքարկելու է

01:00 28.09.2018

Խաչատուրյանների հորաքույրը՝ Նաիրա Խաչատուրյանը, հայտարարել է, որ Բասմանի շրջանային դատարանի որոշման հետ համաձայն չէ և պատրաստվում է բողոքարկել այն։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ «Իհարկե, համաձայն չենք այդ որոշման հետ և բողոքարկելու ենք այն, նրանք իրենց հորն են սպանել, քաոս է երկրում»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը […]

̰
Փրկարարները բնակարանից դուրս են բերել օձին

00:46 28.09.2018

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Եվրոպայի Չեմպիոնների լիգայում տեսակրկնությունների համակարգ է ներդրվելու

00:32 28.09.2018

Տեսակրկնությունների համակարգը կներդրվի նաև Եվրոպայի Չեմպիոնների լիգայում: Տեղեկատվությունը հաստատել են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից: Մրցավարական սխալները բացառելու համար նախատեսված համակարգը մրցաշարում կներդրվի հաջորդ մրցաշրջանից սկսած, 2020/21 մրցաշրջանից այն կսկսեն օգտագործել Եվրոպա լիգայում, իսկ 2021 թվականից՝ Ազգերի լիգայում: VAR-ը իր առաջին լուրջ ստուգատեսը անցավ աշխարհի 2018թ. առաջնությանը և ներկայումս հաջողությամբ օգտագործվում է շատ առաջնություններում, այդ թվում՝ իսպանական […]

̰
Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել

00:20 28.09.2018

Շախմատի 43-րդ Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ տուրում հաղթել է Հունաստանին 3:1 հաշվով: Սա տղամարդկանց հավաքականի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր: Կանանց հավաքականն էլ առավելության է հասել Իտալիայի ընտրանու նկատմամբ ՝2.5-1․5 հաշվով: Հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը պարտվել է, իսկ Մարիա Կուրսովան կիսել է միավորը մրցակցի […]

̰
Սեպտեմբերի 26-ից 27-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

00:08 28.09.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 5-ական, բնակարանային գողության 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու, լրագրողի […]

̰
Google-ը ցուցադրել է այն վայրը, որտեղից ամեն ինչ սկիզբ է առել

23:59 27.09.2018

Google-ն այսօր տոնում է ընկերության հիմնադրման օրը։ Այդ կապակցությամբ Google-ը որոշել է ցուցադրել, թե որտեղից է այդ ամենն սկսվել․ ցուցադրել են ավտոտնակը, որտեղ ստեղծվել է ամենահայտնի որոնողական համակարգը։ Ընկերության առաջին կենտրոնակայանը հնարավոր է տեսնել Google քարտեզներում: Այն տարածքը, որտեղ Լարին ու Փեյջն աշխատել են Google-ի առաջին տարբերակի վրա, գտնվում է Կալիֆոռնիայի Պալո-Ալտո քաղաքում։ Այժմ այդ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ

23:50 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների միջև բարձր և բարձրագույն մակարդակներում վերջին շրջանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ընդլայնման […]

̰
Նյու Յորքում կայացավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ

23:26 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ

22:49 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձել են Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրանց […]

̰
Թիվ 5 երթուղու ավտոբուսում գրպանահատություն կատարողին ոստիկանները հայտնաբերել են

22:14 27.09.2018

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ և բանկային քարտեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի […]

̰
Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել

21:52 27.09.2018

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել ավագ դուստրը՝ Անգելինա Խաչատուրյանը։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և […]

̰
Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Էմոմալի Ռահմոնի հետ

21:27 27.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու […]

̰
Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկն ազատ է արձակվել

21:15 27.09.2018

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանն այսօր քննել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից մեկին՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանի ազատ արձակման միջնորդությունը բավարարվել է։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և համացանցից օգտվել, […]

̰
Բեռլինի քաղաքապետը հրաժարվել է մասնակցել Էրդողանի պատվին տրվելիք պաշտոնական ճաշին

01:00 27.09.2018

Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա տարբեր շերտերի կողմից ակնհայտ բացասական վերաբերմունքի է արժանանում: Գերմանիայում գնալով ընդլայնվում է Էրդողանի սպասվող այցը բոյկոտողների շրջանակը: Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը։ Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին: Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին վերջինը հայտարարել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից Փարիզ է մեկնում

00:49 27.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Նյու Յորքից թռչում ենք Փարիզ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2161811340805916/?type=3&theater

̰
Yerkir.am լրատվական կայքի աշխատակիցը վթարի է ենթարկվել

00:44 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 25-ամյա Թագուհի Մելքոնյանն իր վարած Toyota Vitz մակնիշի 77 TM 711 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ Ford սերվիսի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Թ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ […]

̰
«Սևան» քրեակատարողական հիմնարկում բետոնե սալիկներից մեկի մեջ հայտնաբերվել է մուգ շագանակագույն հեղուկով 3 պլաստմասսաե շիշ

00:32 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ զննության են ենթարկել հիմնարկի բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված շինանյութը: Զննության արդյունքում բետոնե սալիկներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են 0,25լ տարողությամբ երեք պլաստմասսաե շիշ՝ մուգ շագանակագույն, ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Այս մասին տեղեկանում ենք […]

̰
BACK_TO_TOP