TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Թուրքիայում վերջին 3 տարում ավելի քան 1000 կին է սպանվել

00:16 27.09.2018

Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» պատգամավոր և «Կանանց և  տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի» անդամ Նեջաթի Թըղլըն զեկույց է հրապարակել 2016-2018թթ.  կանանց նկատմամբ իրականացված հանցագործությունների բռնությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Զեկույցի համաձայն` վերջին 3 տարվա ընթացքում՝ 2016թ. հունվարի 1-ից 2018թ. օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում, Թուրքիայում 1021 կին սպանվել է, 870 կին բռնության է ենթարկվել, իսկ 342-ն  […]

̰
Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

23:54 26.09.2018

Սեպտեմբեր 26-ին`ժամը  11:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում: Ժամը 11:13-ին կապ է հաստատվել Արզականի անտառտնտեսության անտառապետի հետ, ով հայտնել է, որ հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա. հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից: Ժամը 11:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը տարածվել է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]

̰
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ռումինիայի արտգործնախարարները

23:40 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուին: Բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ռումինական հարաբերությունները՝ ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործական քայլեր ձեռնարկել տարբեր ուղղություններով համագործակցության առավել խորացման ուղղությամբ՝ որպես կարևոր բաղադրիչ նշելով ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները և փոխայցելությունները: Երկուստեք կարևորվեց Ռումինիայի հայ համայնքի […]

̰
Հայաստանի շախմատի հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Համաշխարհային օլիմպիադայում

23:29 26.09.2018

Հայաստանի շախմատի հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում:  3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Թուրքիայի թիմի հետ և առավելության հասել  2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ հաղթանակը տոնել է Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով հաղթել է Էմրե Չանին: Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մուստաֆա Յիլմազի հետ: Սևերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը համապատասխանաբար […]

̰
Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Սևանա լճում կորած քաղաքացուն

23:17 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին` ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով […]

̰
Նիկոլ Փաշինյանը այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

23:07 26.09.2018

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և Նյու Յորքում գտնվող՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան Մայր տաճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2140500829307081

̰
Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի վերադարձի թեմային է անդրադարձել նաև ֆուտբոլիստի մայրը

22:43 26.09.2018

Մարինա Թաշչյանն ասել է, որ  Հենրիխ Մխիթարյանը արտոնյալ լինելու կարիք չունի, պարզապես ամեն երկիր գնալու համար նոր վիզա ստանալը ֆուտբոլիստի և նրա ակումբի համար ավելորդ աշխատանք է պահանջում, իսկ  ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի արտոնագիր ստանալու պահանջից։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին լրագրողնրեի հետ հանդիպմանը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան […]

̰
«Ալաշկերտ»-ը կանանց թիմ կունենա

22:32 26.09.2018

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտ»-ը կունենա նաև կանանց թիմ, որը կմասնակցի Հայաստանի առաջնություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։ «Այս առիթով, մեր ակումբն ընդունելություն է հայտարարում` համապատասխան կազմ հավաքագրելու համար: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում, որպեսզի հայկական մյուս ակումբներն էլ միանան այս նախաձեռնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Ոստիկանության աշխատանքում քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառվելու է․ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քաղաքացիներին

21:13 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ ընդունեց քաղացիներին, որոնք իրենց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ներկայացնելուց առաջ ոստիկանության պետին շնորհակալություն հայտնեցին վերջին ամիսներին համակարգի կատարած աշխատանքի համար՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումից մինչև Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպում։ Ինչպես միշտ ընդունելության եկած քաղաքացիներին հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Որոշ անձինք, […]

̰
Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը․ Արծրուն Հովհաննիսյան

01:35 26.09.2018

Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ահա և վերջապես հայտնաբերեցինք այն ինքնաթիռը, որը, ըստ էության, փնտրում էինք շատ երկար։ Այս ինքնաթիռի մասին գիտեինք շուրջ 15 տարի։ Ըստ ամենայնի՝ ամերիկյան DC-3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կամ դրա հիման […]

̰
Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԶԾ-ի կազմակերպած քննարկումներին

01:20 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի […]

̰
Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Յոհաննես Հանի հետ

01:14 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

01:10 26.09.2018

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

01:04 26.09.2018

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ: Զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթնաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև ջերմորեն Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր […]

̰
Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն վերելակից

01:01 26.09.2018

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 7 շենքի վերելակում երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Ա.-ին (ծնված 2011 թ.) դուրս են բերել վերելակից:

̰
Եվրամիությունը Հայաստանի բարեփոխումներին շարունակական աջակցություն կցուցաբերի․ Յոհաննես Հան

00:56 26.09.2018

Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Եվրամիությունը Հայաստանի բարեփոխումներին շարունակական աջակցություն կցուցաբերի»։ Good meeting #UNGA2018 w @armenia PM #Pashinyan. Assured him of continued #EU support to his country and its reforms. Key to move ahead w implementation of our […]

̰
Գարեգին Բ-ն ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթին

23:57 25.09.2018

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ ազգային բարերարների` ի նշան երկրի ղեկավարին զորակցության, սեպտեմբերի 25-ին ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/2072509656145636?__xts__[0]=68.ARDSB4yWwK8JX7PIoPxMcCeS2vhg_58XqWdseGDQff0EAFydhTj7yGSqEoQTLnA3GEfPOFzT21PspMQ9Fu3BfAqQJ3Q5gU3bnNDUvLYEx1nsSVuGCBZltuoRmEy1fYkZ039UmTYBulyGMSA8LgnEkloMxUYA__AhS54sdE2nJZ_-E7of3O4KMg&__tn__=-R Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի […]

̰
Հրդեհ կահույքի պատրաստման արհեստանոցում

23:20 25.09.2018

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ բնակելի շենքերի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 18:40-ին: Կահույքի պատրաստման արհեստանոցում (15 քմ մակերեսով) այրվել է մոտ 15 հատ (0.35մX0,7մ) կահույքի պատրաստման համար նախատեսված փայտ:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

22:58 25.09.2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, կրկին կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը մեր երկրի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել Հայաստանի հետ կառուցողական համագործակցության մասին: Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավոր հիմնական ուղղությունները և […]

̰
Մեկնարկել է տարվա լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն մրցույթների հանրապետական փուլը

22:47 25.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են  մրցութային  հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն […]

̰
Նյու Յորքում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

22:27 25.09.2018

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի թվիթերյան էջից։ Մեկնարկել է #Հայաստան'ի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն #ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։Meeting between #Armenia🇦🇲 Foreign Minister Mnatsakanyan and #OSCE Minsk Group Co-Cahirs has just started#NagornoKarabakh pic.twitter.com/d15oDdQf4K — MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) September 25, […]

̰
Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաները․ Արմեն Փամբուխչյան

22:06 25.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաները։ «Ինչպես տեղյակ եք, երեկ երեկոյան Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ կայանելով մեքենաները Կառավարության շենքի դիմաց: Այսօր սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» […]

̰
Լուկա Մոդրիչը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ․ «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխություն

00:54 25.09.2018

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Ռեալ»-ի և աշխարհի փոխչեմպիոն, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Նա շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին և Մոհամեդ Սալահին։ Բրազիլուհի Մարտան 6-րդ անգամ ճանաչվել է կանանց ֆուտբոլում լավագույնը։ Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան: Լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ […]

̰
Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ․ Փաշինյանը մեջբերել է Նելսոն Մանդելայի խոսքերը

00:44 25.09.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթնաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը, […]

̰
Պոմպեոն հայտարարել է  Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման նախապատրաստման մասին

00:34 25.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ շուտով կայցելի Փհենյան՝ Դոնալդ Թրամփի և Կիմ չեն Ինի հանդիպումը կազմակերպելու համար։ «Կարծում եմ, որ կգնամ Փհենյան երկու ղեկավարների միջև երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման կոնկրետ օրը չի նշել՝ հավելելով, որ իր այցը կկայանա մինչև […]

̰
Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը

00:22 25.09.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է ՀՀ կառավարության «Թվիթեր»-ի էջում իր և ՀՀ վարչապետի հանդիպման մասին տեղեկատվությամբ . «Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերին […]

̰
Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արցախի պետնախարարը ներկայացնում է ներդրումային գրավիչ ոլորտները

23:53 24.09.2018

Արցախի Հանրապետությունում ներդրումներ կատարելու համար գործարարներին առաջարկվում է պետության գերակա երկու ոլորտ՝ զբոսաշրջությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Արցախը՝ լինելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, շատ առանձնահատուկ է և հետաքրքրություն է ներկայացնում գործարարների համար: Մի կողմից, փոքր տնտեսություն ունենալը շուկայի սպառման տեսանկյունից որոշակի սահմանափակումներ ունի, […]

̰
Բանակցություններից առաջ Թրամփը պետք է ուղղի իր գործած սխալները․ Իրանի նախագահ

23:31 24.09.2018

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Թեհրանի հետ բանակցել՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում պետք է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել․ առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին, միջամտում է մեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը եղել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված հայկական խաչքարի մոտ

23:08 24.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ են եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժնի երկրորդ քարտուղար Աննա Նաղդալյանը: Խաչքարը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պաշտոնապես տեղադրվել է 2015 թվականին: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155450871632434?__xts__[0]=68.ARAnpJ4Ezpcez67gXw-s21b7bzNzFNFHXvfMXSm1XurCOXXQlrBjjtJx1QpmdblHmWDqrXQxHsdWewMVrIg8F2ExhQlbuatT1T7mvar5zzi6BGXJ46MSR5tGAoq0f2o3ZV5LLNZNSmOPVauhuM6QqCMHBVY0oVLB-YNGVafvHFlor9DM4_F4chk&__tn__=-R

̰
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին

22:45 24.09.2018

Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Շատ եմ կարևորում տնտեսական բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը: Տեխնոլոգիական զարգացումներն ու ներկա մարտահրավերները պահանջում են ուշադրություն և կենտրոնացում դեպի այն ոլորտները, որոնք ունակ են ստեղծել բարձր […]

̰
BACK_TO_TOP