22:47 25.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են մրցութային հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովը գլխավորում է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթինը` նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթինը` նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, նշված մրցույթների նախորդ տարիների հաղթողներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին` մրցութային հանձնաժողովների նախագահները կարևորել են մանկավարժի պատասխանատու աշխատանքը և շեշտել, որ հաղթեն արժանավորները.
«Ուսուցչի ուսերին ամենօրյա պատասխանատու աշխատանք է դրված և որևէ մրցանակով թերևս հնարավոր չէ գնահատել այն մեծ գործը, որ նրանք կատարում են»,-իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհավորել է մասնակիցներին` նախորդ փուլերում հաղթելու համար և նշել.
«Այս մրցույթներն ուսուցչի աշխատանքը գնահատելու և նրանց շնորհակալություն հայտնելու խորհրդանշական ձև են, որովհետև մանկավարժ լինելը սոսկ աշխատանք կամ մասնագիտություն չէ, այլ առաքելություն»:
ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ արժանապատիվ քաղաքացու գիտակցությունը ձևավորվում է կրթական համակարգում և այդ գործընթացում խիստ կարևորված է մանկավարժի անձնական օրինակով դաստիարակելու գործոնը:
Մրցույթների ամփոփումից հետո հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ կընտրեն հաղթողներին: Գործող կարգի համաձայն` «Տարվա լավագույն ուսուցչը», «Տարվա լավագույն դաստիարակը» և «Տարվա լավագույն տնօրենը» կպարգևատրվեն ՀՀ վարչապետի կողմից:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացվում է 3 փուլով՝ ներդպրոցական, մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական: 1-ին փուլն անցկացվում է ուսումնական հաստատություններում` սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածում: Ուսումնական հաստատությունում լավագույնը ճանաչված ուսուցիչը իրավունք է ստանում մասնակցելու 2-րդ փուլին, որը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը: 2-րդ փուլն անցկացնում են ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված գնահատող հանձնաժողովները (առնվազն 5 անդամ), որոնց կազմում ընդգրկվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների, ոչ պետական դպրոցների համար մրցույթի 2-րդ փուլը կազմակերպում և անցկացնում է նախարարությունը: Այս փուլն ընդգրկում է կլոր սեղան-հանդիպում, բաց դասերի կազմակերպում, վարպետաց դասերի անցկացում: 2-րդ փուլի հաղթողների տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացվում է նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար: Հանրապետական փուլն անցկացվում է կլոր սեղան-բանավեճի ձևաչափով` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:
Հանրապետական փուլի մասնակից ուսուցիչներից ընտրվում են նաև հաղթողներ «Նվիրում երեխաներին», «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», «Ազատությունը և ժողովրդավարական արժեքները կրթության մեջ» անվանակարգերում։
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանրապետական փուլի մասնակիցներից ընտրվում են հաղթողներ «Նորարարությունը մանկավարժության մեջ», «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար» անվանակարգերում:
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական` նույն կարգի համաձայն:«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից:
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...