23:59 23.03.2023
Չինացի զբոսաշրջիկը Թաիլանդում փորձել է բանջի-ջամփինգ ատրակցիոնը, սակայն ցատկելու ժամանակ ճոպանը պոկվել է։ Կադրերը հրապարակել է Daily mail-ը:
Կադրերում զբոսաշրջիկը ճոպանին կապած ոտքերով ցատկում է 10 հարկանի կամրջից: Լարվածությունից ճոպանը պոկվում է, և տղամարդն ընկնում է ջրի մեջ։ Սուր զգացողությունների սիրահարը ծանր վնասվածքներ է ստացել մարմնի ձախ կողմում և կրծքավանդակի հատվածում և կորցրել գիտակցությունը:
Տղամարդն, այնուամենայնիվ, ուշքի է եկել ջրի տակ և դուրս եկել մակերես, որտեղ նրան օգնության են հասել հրահանգիչները։
Նշվում է, որ զվարճանքների այգին զբոսաշրջիկին փոխհատուցել է միայն շտապ օգնության բժշկական ծառայությունները և ցատկի վճարը: Նրանք նաև պատրաստ են վճարել հետագա բուժման ծախսերը, եթե տուժողը ընդունի, որ տեղի ունեցածի համար կազմակերպությունը մեղավոր չէ։
22:45 13.06.2025
Իրանի զինված ուժերը գործողություն են սկսել Իսրայելի դեմԻրանի զինված ուժերը գործողություն են սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության տարածքում հարվածների: Այս մասին հայտնել է իրանական Mehrլրատվականը: Իր հերթին, IRNA գործակալությունը հայտնել է, որ գործողությունը կոչվել է «Խիստ պատիժ» և Իսրայելի ուղղությամբ արձակվել են «հարյուրավոր բալիստիկ հրթիռներ»։ Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ իսրայելական զինվորականները գրանցել են հրթիռների արձակումը […] ...
22:38 13.06.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածըՀիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Այս մասին հայտնելե ն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:32 13.06.2025
ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համապատասխան՝ հարվածի հետևանքով ոչնչացվել են այնտեղ գտնվող ուրանի արտադրության և հարստացման օբյեկտները, լաբորատորիաները և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։ ...
22:26 13.06.2025
Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասինՆոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […] ...
22:14 13.06.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...
22:04 13.06.2025
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...