21:47 28.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, տարբեր ոլորտներ ներկայացնող սյուռքահայ բազմաթիվ գործիրչներ, պաշտոնատար […]
21:39 28.10.2022
Պայքար գեղեցկության թագուհու թագի համար: Ընդ որում, բառացի իմաստով։ Շրի Լանկայի ամենագեղեցիկ տիկնոջ կոչման մրցույթը, որն անցկացվել է Նյու Յորքում, ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Կադրերում դժվար է պարզել, թե ով ում դեմ է: Սպիտակ հագուստով մի քանի տղամարդիկ հուսահատ հարձակվում են սևազգեստ մասնակիցների վրա: Ապակիների և ընկնող կահույքի հնչյուններն ուղեկցվում են կանացի ճիչերով և տղամարդկային […]
21:24 28.10.2022
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել: Պարզվել է, որ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Լուսաղբյուր գյուղի 57-ամյա բնակիչը համագյուղացու տանը կից պահեստարան-տնակի դռան կախովի փականը բացել և գողացել էր թթվածին արտադրող էլեկտրական սարքավորում, էլեկտրական տաքացուցիչ և էլեկտրական անկյունահղկիչ՝ պատճառելով մոտ 400 000 դրամի […]
21:17 28.10.2022
Քրոնիկ քնի պակասը սթրես է, իսկ սթրեսը բնութագրվում է կորտիզոլի մակարդակի բարձրացմամբ և օրգանիզմի գործունեության դանդաղեցմամբ։ Ընդ որում, նվազում է նյութափոխանակության մակարդակը, ինչն ազդում է ավելորդ քաշի ավելացման վրա, ասել է Life.ru Budu առողջության կառավարման առցանց ծառայության բժիշկ Ելենա Զիաբլովան՝ խոսելով քնի պակասի դեպքում չափից շատ ուտելու պատճառների մասին: Նրա խոսքերով՝ սթրեսը հաճախ հրահրվում է […]
21:08 28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Արցախի հարգելի՛ նախագահ, Տիկնայք եւ պարոնայք, Ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիս 5 տարի ընդմիջումից հետո մայր հայրենիքում կրկին այս ձեւաչափով հանդիպելու համար: Համաշխարհային համահայկական գագաթնաժողովն իր հնչեղ անվանը համապատասխան պետք է կարողանա միավորել, մեկ տեղում հավաքել աշխարհով մեկ սփռված հայ միտքը, […]
17:14 28.10.2022
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին ուրբաթ վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող տանը, CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է Դեմոկրատական կուսակցության խոսնակի գրասենյակի հաղորդագրության մեջ: Նենսի Փելոսիի խոսնակ Դրյու Հեմիլն ասել է, որ հարձակվողը ձերբակալվել է, իսկ շարժառիթները պարզվում են: CNN-ի փոխանցմամբ՝ Փելոսին այդ ժանանակը տանը չի եղել։
16:59 28.10.2022
Նոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները, փոխանցում է Ermenihaber-ը։՝ Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում […]
16:56 28.10.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետևողական պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։ Օրերս նրանք մայրաքաղաքում հայտնաբերել ու ձերբակալել են մի կնոջ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի հերոին ու 11 գրամից ավելի մեթամֆետամին: Դեպքի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որն ուղարկվել է քննչական […]
16:53 28.10.2022
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախքան նիստի մեկնարկը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից […]
16:42 28.10.2022
Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ հստակ և պարզ նշված է Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, […]
16:36 28.10.2022
Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ասել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նՆրանք տեղեկացրել են, որ «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է ընդունել բանաձեւ, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ, դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, […]
16:34 28.10.2022
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ: Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա: Ու՝ ոչ միայն: Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն և սպիտակ […]
16:27 28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպման նպատակը երիտասարդության շրջանում մշակույթի ոլորտում համագործակցության եւ փորձի փոխանակման կազմակերպումն էր: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան ներկայացրել են […]
16:21 28.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և […]
16:09 28.10.2022
Հոկտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8 տոննա անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին։
16:00 28.10.2022
Ադրբեջանն ու Հայաստանը մեկ պետության մաս էին, նրանք մեծ թվով կապեր ունեն, և դա հաշվի չառնելը անհնար է, բոլորը հետաքրքրված են՝ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բոլորի համար պարզ է, բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես Ռուսաստանը, մենք բոլորս մեկ պետության մաս ենք եղել, […]
15:45 28.10.2022
Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները՝ բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։ Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների կողմից 2021 թվականին պատվիրվել և համաձայն սահմանված կարգի՝ ներկայացվել են ՀՀ […]
15:30 28.10.2022
Տրապիզոնի խմելու ջրի և կոյուղու վարչության (TİSKİ) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տապանաքարը նկատելուց հետո աշխատողները տեղեկացրել են Թուրքիայի հուշարձանների հանձնաժողովին և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են կատարել այդ շրջանում, տապանաքարը պաշտպանության տակ են վերցրել։ […]
15:22 28.10.2022
Ամանորին ընդառաջ Հանրապետության գլխավոր տոնածառը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին, իսկ լույսերի հանդիսավոր վառման արարողությանը ներկա կլինեն նաև «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունում հրավիրված ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյան նշեց, որ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին: «Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ մրցույթին […]
15:18 28.10.2022
Ռուսաստանն ավանդաբար մշտապես ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունությանը և աջակցում է Հայաստանին անվտանգության հարցերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։ Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոսկվան անում է հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության համապարփակ կարգավորման համար: Նրա խոսքով ՝ «խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը» […]
15:12 28.10.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, քրեադատավարական նորմերը խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը: Հիշյալ հանձնաժողովի որոշման հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով, ազատվել է զբաղեցրած պաշտոններից:
15:07 28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանի ելույթից հետո ադրբեջանական կողմի արձագանքը և Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ վերը ներկայացված […]
14:51 28.10.2022
Մեկնարկել է ՀԱՊԿ արտահերթ նիստը։ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության հարցերում, նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Մոսկվան ձգտում է կայունացնել Բաքվի և Երևանի հարաբերությունները։ Տեսանյութը՝ այստեղ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է […]
14:38 28.10.2022
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը: Ինչպես փոխանցում է Առաջին ալիքը՝ Նարեն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա […]
14:27 28.10.2022
Վրաստանի հյուրանոցներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրել։ Տղամարդը հոսպիտալացվել է ։ Ինչպես հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստառադիոընկերությունը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքի հյուրանոցներից մեկում: Նռնակ պայթեցնող տղամարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: Քրեական գործ է հարուցվել։ Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։
14:22 28.10.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Ֆրանսիացի խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում […]
14:18 28.10.2022
Հոկտեմբերի 27-ին ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի Կոտայքի մարզում բեռնատար գնացքը բախվել է BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն: Բախումը տեղի է ունեցել Քաղսի գյուղի ինքնակարգավորվող գծանցի վրա գնացքի՝ մոտ 30 կմ/ժ արագության պարագայում: Համաձայն լոկոմոտիվային բրիգադի, ավտոմեքենայի վարորդն արձագանքել է լոկոմոտիվի ազդանշանային սուլոցներին իր կողմից […]
14:15 28.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Վարչապետը ողջունել է պարոն Շտոքի այցը Հայաստան և կարևորել ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ […]
14:11 28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից […]