ՀՀ նախագահն ու Գրոսին անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՀՀ նախագահն ու Գրոսին անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

13:16 05.10.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից սկսել է աշխատել ատոմային էլեկտրակայանը: Այդ ժամանակաշրջանից մինչ օրս մենք տարբեր փորձությունների միջով ենք անցել: Նկատի ունեմ՝ Սպիտակի երկրաշարժը, և դրանից հետո ատոմակայանի աշխատանքի դադարեցումը: Հետագայում արդեն այն վերսկսեց իր աշխատանքները 1995-ին: Ես, որպես կառավարական հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ այդ գործընթացին և կարող եմ վստահաբար նշել, որ ատոմակայանի վերագործարկումը չէր իրականանա, եթե չլիներ ԱԷՄԳ-ի հետ մեր սերտ համագործակցությունը, գործակալության կողմից ցուցաբերված խորհրդատվական ու տեխնիկական լայն աջակցությունը: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Ռաֆայել Մարիանո Գրոսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած կառույցը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ու թվային համակարգերի զարգացման, ռազմավարության մշակման հարցերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

17:21 05.07.2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

17:10 05.07.2025

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած

16:12 05.07.2025

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...

BACK_TO_TOP