15:22 26.09.2022
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը սեպտեմբերի 26-ին ժամանել է Բաքու: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարության հետ։
15:16 26.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեպտեմբերի 27-29-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում, որի շրջանակում նախատեսված են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։
14:30 26.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-25-ը համերգներով հանդես է եկել Լեհաստանում՝ «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնի շրջանակում։ Երգչախումբը, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը, արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։ Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական խմբեր։ Նշենք, որ փառատոնն անցկացվում […]
14:18 26.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին։ Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։ Հիվանդանոցի բակում հայտնաբերվեց նաև նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։ Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ […]
14:07 26.09.2022
2022 թ. սեպտեմբերի 19-25-ը ԵՊՀ-ում առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվեց Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան: Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի, որից օգտվելով […]
13:53 26.09.2022
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ի դեպ, լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և […]
13:43 26.09.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքի մեջ են թիվ 5 և 12 պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին: Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի համայնքապատկան 8.5 հա անտառային գոտու վերականգնման ծրագրի շրջանակում աշնանը ևս տարածքում ծառատունկ […]
13:35 26.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
17:01 23.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 416.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.77 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 406.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 6.53 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով։
16:46 23.09.2022
Սեպտեմբերի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել քաղաքական առաջին խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԱԳ նախարարի փոխտեղակալ Սանդրա ՄաքՔարդելը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու վերաբերյալ Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի զեկույցի իրականացմանն ուղղված հարցերը։ Երկուստեք կարևորվել է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել […]
16:41 23.09.2022
Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում շունը հոշոտել է տիրոջն ու երկու հարևաններին։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 22-ին։ Ըստ ականատեսների՝ նույնիսկ դեպքի վայր եկած պարեկային ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել շանը և ստիպված են եղել սպանել կենդանուն։ Երեք տուժածներն էլ տեղափոխվել են Բոկերիայի անվան կլինիկա։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն դեռևս չի […]
16:39 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը: Միջոցառման շրջանակում հայ դիզայներները բեմ են բարձրացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող #StandwithArmenia հեշթեգով շապիկներով։ Եռօրյա միջոցառման շրջանակներում […]
16:36 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը: Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան): Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979 թվականին: Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի […]
16:33 23.09.2022
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի մեկնարկել է թռիչքներ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով։ «Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։ Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»։ Ավելի վաղ տեղեկացրել […]
16:18 23.09.2022
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 22-ին բաժին է ներկայացել 40-ամյա Նշան Մ.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 1100-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նշան Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների համատեղ […]
16:07 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։11-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի կողմից քաղաքացին ընկել է Աղստև գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ռ․ Ս․-ին դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:
15:48 23.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Ճամբարակ քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Տղամարդու՝ ծակած-կտրած վերքերով դին «Ճամբարակ ԱԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության […]
15:40 23.09.2022
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակիցը՝ Յագուբ Էյուբովի և Մհեր Գրիգորյանի զրույցը կայացել է Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում: Ավելի ուշ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայկական ԶԼՄ-ներին հայտնել են, որ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը, խոսակցությունը […]
15:36 23.09.2022
Ռուսաստանին միանալուց հետո Դոնբասի տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկվեն որպես հարձակում երկրի վրա՝ համաձայն Ռուսաստանի Սահմանադրության, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անկասկած, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունն անմիջապես ուժի մեջ կմտնի այդ տարածքների հետ կապված, որտեղ ամեն ինչ շատ հստակ շարադրված է այս առումով»,- համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի Սահմանադրության […]
15:20 23.09.2022
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»: Կադիրովը խոստացել է, որ […]
15:09 23.09.2022
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, […]
15:07 23.09.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն […]
15:04 23.09.2022
Google Maps-ի տվյալներով՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:45-ին, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետից Հյուսիսային Օսիայի Չմի գյուղը 13 կիլոմետրանոց խցանում է եղել։ Ընդգծենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո քաղաքացիները լքում են երկիրը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ օս լրագրող Ալիկ Փուհաթը համացանցում տեղեկություն է տարածել, որի համաձայն՝ Հյուսիսային Օսիայում Ռուսաստանից Վրաստան եկող մեքենաները […]
15:01 23.09.2022
Մասնակի մոբիլիզացիայի հուզական արձագանքը կարելի էր հասկանալ հայտարարվելուց հետո առաջին ժամերին, քանի որ անհրաժեշտ տեղեկատվության պակաս կար, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդպիսի հիստերիկ և ծայրահեղ զգացմունքային արձագանքը դեռևս կարելի էր հասկանալ հայտարարությունից հետո առաջին ժամերին (մասնակի մոբիլիզացիայի մասին.-խմբ.), նույնիսկ առաջին օրը։ Որովհետև, իրոք, կար տեղեկատվության որոշակի պակաս, որը նույնպես հասկանալի է»,- ասել […]
14:44 23.09.2022
Իրանում Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ զորահանդեսի ժամանակ ներկայացվել է նոր «Ռեզվան» բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ «երկիր-երկիր» դասի զինամթերքի թռիչքի հեռահարությունը 1400 կիլոմետր է։ Հրթիռը հնարավոր է արձակել բջջային և ֆիքսված հարթակներից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ բարձր ճշգրտության «Ռեզվան» հրթիռի արագությունը կարող […]
14:31 23.09.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հստակեցրել է քաղաքացիների կատեգորիաները, որոնք ենթակա չեն մասնակի զորահավաքի: Ցանկը հրապարակվել է ռազմական գերատեսչության Telegram ալիքում։ ՊՆ-ում պարզաբանել են, որ մասնակի զորահավաքի ենթակա չեն լինելու այն կազմակերպությունների աշխատակիցները, որոնք ապահովում են բարձր տեխնոլոգիական ճյուղերն ու ֆինանսական համակարգը: Այնտեղ հստակեցրել են, որ խոսքը բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների մասին է՝ համապատասխան մասնագիտությունների և […]
14:11 23.09.2022
ՀՀ ոստիկանության կողմից որոնվում տեսագրության մեջ պատկերված երիտասարդը։ ՀՀ ոստիկանությունը խնդրում է տեղեկությունների դեպքում ահազանգել։
14:00 23.09.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում խոսել է աշխարհի և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ կարևորելով դրանց հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ 1946 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում հիմնադիրները խոստացել են միավորվել՝ համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ «Չնայած զգալի […]
13:32 23.09.2022
Հայաստանի Հանրապետության դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ տարհանված ընտանիքները հիմնականում ապաստան են գտել Գեղարքունիքի մարզի ամենատարբեր բնակավայրերում։ Որոշ մասն էլ ապաստանել են Երևանում կամ Հայաստանի այլ մարզերում՝ իրենց հարազատների կամ ծանոթների տներում։ Թշնամու […]