TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայրը

13:26 23.09.2022

Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը։ Այս մասին Բլինքենը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «Հայրս ծառայում էր իր քաղաքին, նահանգին և երկրին։ Հայրս ոգեշնչեց ինձ պետական ծառայության։ Նա ապրել է պարկեշտ, արժանապատիվ և համեստ։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է Բլինքենը։ Էնթոնի Բլինկենը Twitter-ում գրել է, որ իր հայրը, որը 1994-1997 թվականներին […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

13:15 23.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ կայքից՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին կուսակցության 135-ամյակի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Մտքեր են փոխանակվել Հայաստանին, Սփյուռքին և Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ՝ այս համատեքստում առանձնացնելով քաղաքական ուժերի […]

̰
ՅՈՒՆԵՍԵՖ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին են ներկայացվել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստերը

13:13 23.09.2022

Սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում տեղի է ունեցել քննարկում սեպտեմբերի 13-ից սկսված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետևանքների վերաբերյալ, տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլյա Պիտերս Յահիայի գլխավորած պատվիրակության՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը, ՄԱԿ-ի […]

̰
Թուրքիան դատապարտում է ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մի շարք շրջաններում հանրաքվե անցկացնելու մտադրությունը

18:24 22.09.2022

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մի շարք շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունը: «Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մասերում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերը: Կատարվելիք նման անօրինական իրադարձությունը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ընդհակառակը, այն կդժվարացնի դիվանագիտական ​​գործընթացի վերակենդանացման ջանքերը»,- Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: […]

̰
«Մարալիկի առողջության կենտրոնը» նոր թվային ռենտգեն սարք ունի

18:20 22.09.2022

«Մարալիկի առողջության կենտրոն» Շիրակի մարզպետն այցելել էր մայիսին, այցի ընթացքում ռենտգեն սարքավորման խնդրի մասին էր բարձրաձայնվել։ Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։ «Մենք իսկապես […]

̰
Հաջողվել է դուրս բերել 9 օր շրջափակման մեջ գտնված 2 զինծառայողի. ՊՆ

18:11 22.09.2022

9 օր շրջափակման մեջ գտնված մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

̰
Թուրքիան ԱՄԷ-ին Bayraktar-ներ է մատակարարել

18:07 22.09.2022

Թուրքիան ԱՄԷ-ին է վաճառել թուրքական Baykar ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող 20 միավոր Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան էլ բանակցություններ է վարում Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչու սարքեր գնելու շուրջ։ ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է նաև մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում:

̰
Միջազգային աջակցություն Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը

15:58 22.09.2022

2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար: Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Կպարզեցվի էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շահառուների համար սահմանված ընթացակարգը

15:57 22.09.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» ամբողջականությունը, կպարզեցվի ծրագրի շահառուների համար սահմանված ընթացակարգը, ինչպես նաև կհստակեցվեն վարկառուի կողմից ծրագրի շրջանակում մեկից ավելի անգամ օգտվելու պարագայում վերջինիս նկատմամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու և ավելի սուբսիդավորված գումարները պետբյուջե վերադարձնելու դեպքերը: Նախատեսվում է նաև շահառուի կողմից ներկայացվող […]

̰
Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս ճանաչվել է գերակա շահ՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում

15:52 22.09.2022

Կառավարության որոշմամբ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչվել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս: Ինչպես նշել է տարածքային […]

̰
Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո, սա փաստ է․ դեսպան Վիկտորինը՝ ՄԻՊ-ին

15:42 22.09.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին: Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար։ Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում և զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը՝ ադրբեջանական հարձակման […]

̰
Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին. Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

15:37 22.09.2022

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 280 շահառուի համար կհատկացվի 200 մլն դրամ

15:25 22.09.2022

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է […]

̰
Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

15:20 22.09.2022

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […]

̰
Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

15:17 22.09.2022

2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք […]

̰
Քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները ու Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը

15:12 22.09.2022

Սեպտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի «Լելո – գործընկերություն հանուն Վրաստանի» քաղաքական խմբի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Դ. Ուսուպաշվիլին […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու համար

15:06 22.09.2022

Կառավարության որոշմամբ նախատեսվում է օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին: Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է այս երեք մարզերին (6 համայնքներ) հատկացնել 50.0 մլն-ական դրամ:

̰
Գործադիրն ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացնի մի շարք ճանապարհահատվածների նորոգման համար

14:44 22.09.2022

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրել ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ գումարը առաջարկվում է հատկացնել մոտ 30 կմ-ի համար, որպեսզի կարողանան պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել: «Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար […]

̰
ԲԴԽ-ում քննարկվել են Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրին առնչվող հարցեր

14:40 22.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի իրավախորհրդատու Լյուդվիգ Բեքինգին և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ավագ դատավոր Բյորն Լինդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև […]

̰
«1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների». թուրք հաղորդավար

14:22 22.09.2022

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։ Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։ «1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն […]

̰
Ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն. հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

14:14 22.09.2022

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խմբեր են մեկնել Գանձակ։ Երբ Հակոբ Պարոնյան փողոցում իրավապահները փորձել են վնասազերծել 41-ամյա զինված տղամարդուն, նա ինքնաձիգով կրակահերթ է արձակել օդ ու արագ մտել իր առանձնատան բակ։ Առանձնատունը շրջափակվել է։ 41-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, […]

̰
Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

14:07 22.09.2022

ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Արարատ Միրզոյանը Պեկկա Հաավիստոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է […]

̰
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

13:53 22.09.2022

Սեպտեմբերի 21-ին` ժամը պարզվում է, Բարձրավան-Աղվանի ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 40-ամյա վարորդ Դավիթ Արշակյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Վրաստանի հետ սահմանին բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել

13:40 22.09.2022

Վրաստանի հետ սահմանին մեքենաներից երկար հերթ է գոյացել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հետևում է սոցցանցերի հաղորդագրություններից: Եթե դեռ երեկ ցերեկը կարելի էր անցնել մի քանի ժամում, ապա այսօր, «Վրաստանի սահման» Telegram-ալիքի տվյալներով, խցանումն արդեն նկատելիորեն աճել է։ «Վկոնտակտե»-ում Վերին Լարսի անցակետի իրավիճակի մասին օգտատերերը գրում են, որ մեքենաներն արդեն գրեթե չեն շարժվում։ Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը […]

̰
Միրզոյանը ԿԽՄԿ-ի նախագահին ընդգծել է ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը

13:28 22.09.2022

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին: Ներկայացնելով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի […]

̰
«Եռաբլուրում» կատարվածի հետ կապված ծառայողական քննություն է կատարվում․ ոստիկանություն

13:17 22.09.2022

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

̰
Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից․ ՄԻՊ-ը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին

16:59 21.09.2022

Այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։ Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, ոստիկանության ծառայողները պետք […]

̰
Հրդեհ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում

16:57 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին` ժամը 13։26-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են մոտ 40 հա հնձած արտ և խոտածածկ տարածք:

̰
Ջեյմս Վեբ աստղադիտակին հաջողվել է նկարել Նեպտուն մոլորակի՝ մինչև այժմ ամենապարզ լուսանկարը

16:55 21.09.2022

NASA-ի Ջեյմս Վեբ աստղադիտակին հաջողվել է նկարել Նեպտուն մոլորակի՝ մինչև այժմ ամենապարզ լուսանկարը։ Մենք առաջին անգամ տեսնում ենք դրանք ինֆրակարմիր լույսի ներքո: Վերին ձախ անկյունում Նեպտունի մեծ, անսովոր արբանյակն է` Տրիտոն: Քանի որ Տրիտոնը ծածկված է սառեցված, խտացրած ազոտով, այն արտացոլում է արևի լույսի 70%-ը՝ դարձնելով այն շատ պայծառ Webb-ի համար: Նեպտունի մյուս 6 արբանյակները […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

16:43 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ […]

̰
BACK_TO_TOP