TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ողբերգական դեպք Երևանում. 59-ամյա տղամարդը պատշգամբից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել

16:38 21.09.2022

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 19 փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ոստիկաններն […]

̰
Երևանի Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել

16:25 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի մոտակայքում այրվում է կուտակած աղբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]

̰
Կոչ եմ անում միջազգային հանրությանը աջակցել հայկական ժողովրդավարությանը․ Միրզոյանը՝ USAID-ի միջոցառմանը

16:09 21.09.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը: «Ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները չեն կարող խախտվել Հայաստանի համար, և ես կոչ եմ անում միջազգային հանրությանը աջակցել հայկական ժողովրդավարությանը, այդ թվում՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դատապարտման և կանխարգելման միջոցով»,- հայտարարել է Միրզոյանը:    

̰
Հայաստանը Արդարադատության դատարան է ներկայացրել զոհված հայ զինծառայողների պղծման ապացույցներ

15:56 21.09.2022

Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ […]

̰
ՄԻՊ-ը իտալական TEMPI-ին ներկայացրել է զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը

15:48 21.09.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ: Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին: Ներկայացրել է զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային […]

̰
Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

15:40 21.09.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր […]

̰
Իրանում ցույցեր են․ կանայք ողջ երկրում այրում են հիջաբներն ու կտրում իրենց մազերը

15:37 21.09.2022

Իրանում հինգերորդ գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա ուսանողուհու մահվանից հետո, որը ձերբակալվել է ոստիկանության կողմից հիջաբը սխալ կրելու համար: Երեք օր անց ուսանողուհին մահացել է։ Իշխանությունների վարկածով՝ մահը տեղի է ունեցել «սրտի կանգի» պատճառով։ Սակայն հանգուցյալի հարազատները պնդում են, որ աղջիկը երբեք սրտի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել։ Նրանք […]

̰
Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

15:28 21.09.2022

Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ (սկիզբը՝ Բաղրամյան – Վաղարշյան փողոցների հատման խաչմերուկ)։ Հիմնվել են արտաքին ջրահեռացման և կենցաղային կոյուղու համակարգեր։ Այս պահին կատարվում են փողոցի հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքները։ Նախապատրաստական փուլի ավարտից հետո կմեկնարկեն փողոցի ասֆալտապատման աշխատանքները։  

̰
Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 31-ամյակը

15:16 21.09.2022

Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 31-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: «Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։ Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:

̰
Փալոնը, Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

15:12 21.09.2022

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան: «Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ։ Քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- գրել […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ

14:55 21.09.2022

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն երեկ հանդիպել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է Twitter-ի իր էջում։ Following up on yesterday’s meeting with the @OSCE Minsk Group Co-Chair of #US, Senior Advisor for Caucasus Negotiations Philip #Reeker. pic.twitter.com/8eLeG5K6Dj — Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 21, […]

̰
Ինչ է կարևոր իմանալ պատսպարան վայրեր ընտրելիս

14:50 21.09.2022

Ինչ է կարևոր իմանալ պատսպարան վայրեր ընտրելիս։ Մանրամասները՝ ԱԻՆ-ի ուղեցույցում։

̰
Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը

14:35 21.09.2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի հա´յ ժողովուրդ Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։ Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։ Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած […]

̰
Եռաբլուրում ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են

14:17 21.09.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 21-ի դրությամբ

14:11 21.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 419.12 դրամ է, վաճառքը՝ 430.32 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.35 դրամ է, վաճառքը՝ 432.88 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.46 դրամ է, վաճառքը՝ 7.19 դրամ:

̰
Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները

14:04 21.09.2022

Հայաստանի Անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում՝ ի համերաշխություն Հայաստանի, այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։

̰
Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

13:56 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ […]

̰
Ողբերգական վթար Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել

13:46 21.09.2022

Սեպտեմբերի 20-ին` ժամը 08։38-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., […]

̰
Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է ՌԴ-ի և ՀՀ-ի եղբայրական ժողովուրդների շահերին․ Պուտին

13:15 21.09.2022

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Հարգելի Վահագն Գառնիկի, Ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին […]

̰
Սպանություն Շիրակի մարզում. հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից սպանված 60-ամյա կնոջ դին

16:00 20.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ մաս։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կժամանի Հայաստան

16:00 20.09.2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան։ Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։

̰
Նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվելու է 60 հաստատություններում

15:55 20.09.2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ 2022-2023 ուսումնական տարում կիրականացվեն նախադպրոցական կրթական համալիր ծրագրերի փորձարկումները, որոնք մշակվել են՝ ըստ նախադպրոցական նոր չափորոշչի: Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որով սահմանվում են երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, կրթական ծրագրերի բովանդակությունը, երեխաներին ներկայացվող որակական […]

̰
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

15:54 20.09.2022

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեսանյութում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գերեզմանատներից գողություն անող տղամարդը հայտնաբերվել է

15:23 20.09.2022

Օգոստոսի 4-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի զարդանախշերը: Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների […]

̰
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

15:17 20.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության […]

̰
Կասեցվել է «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ի խորքային հորի շահագործումը

15:16 20.09.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում։ Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում ձկնաբուծարանի տարածքում գործող խորքային հորից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի խորքային հորի գործողությունը։ Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնասը։

̰
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները` Ղարիբաշվիլի-Էրդողան օրակարգում

15:15 20.09.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ հանդիպման թեմաները եղել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական հարաբերությունները և անվտանգության միջավայրն աշխարհում ու Կովկասյան տարածաշրջանում։ Տեղեկության համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում կայացած հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների […]

̰
Դումանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին խնդրել է արձագանքել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր սպառնալիքին

15:01 20.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և դրա հետևանքները: Նամակում նշվել է, որ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, […]

̰
ԱՆ-ը մեկնաբանել է վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք պահանջելու լուրերը

14:38 20.09.2022

Հաշվի առնելով համացանցում պտտվող լուրերը, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք են պահանջել, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է, որ բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: «Գերատեսչությունը վստահեցնում է, որ համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոցիստեռն է կողաշրջվել․ ճանապարհը միակողմանի փակ է

14:34 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։50-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 157-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «JAC» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը և «KamAZ» մակնիշի բեռնատարը․ ավտոցիստեռնը կողաշրջվել է, ճանապարհը […]

̰
BACK_TO_TOP