15:55 19.09.2022
Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված: Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում […]
15:52 19.09.2022
Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված: Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու կյանքի որակին ոչինչ չի սպառնում: «Անկասկած […]
15:43 19.09.2022
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքերով՝ լեհական «Դելտա» ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են, և մինչև տարեվերջ Վրաստանում կսկսվի անօդաչու հետախուզական և մարտական ինքնաթիռների արտադրությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Այս ընկերության արտադրանքը ակտիվորեն օգտագործվում է գործնականում, այն արդարացված մասնավոր ձեռնարկություն է: «Դելտա» ընկերության հետ միասին հիմնել ենք մասնավոր ձեռնարկություն և մինչև տարեվերջ կսկսենք արտադրությունը»,- ասել […]
15:38 19.09.2022
Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: «Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
15:35 19.09.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը: Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով: Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և […]
15:29 19.09.2022
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պետական հուղարկավորության արարողությունը սկսվել է Վեսթմինսթերյան աբբայությունում, հեռարձակումը վարում է Sky News հեռուստաալիքը: Դագաղը Երևանի ժամանակով ժամը 14:00-ին տեղափոխվել է Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ ներկա պահին սկսվել է Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը: Եկեղեցական արարողությունից հետո կհայտարարվի համազգային լռության րոպե, այն կտևի երկու րոպե: Թագուհու պետական հուղարկավորությանը ներկա են թագավորական ընտանիքի մեծ թվով […]
15:13 19.09.2022
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտի կրթական իրավունքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նշված մարզերի որոշ բնակավայրերում եղավ անվտանգային այնպիսի իրավիճակ, որ երեխաները զրկվեցին կրթության իրավունքից, կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Խոսքը թե՛ դպրոցական, թե՛ […]
15:05 19.09.2022
Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը, փոխանցում է Parstoday-ը։ Իրանի հայերեն ռադիոժամը, հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը: Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. […]
14:34 19.09.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ: Վարորդները և ութ ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
14:19 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվեց Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը, այդ թվում՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։ ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում […]
14:10 19.09.2022
Ուկրաինացի հայտնի երգչուհի և դերասանուհի, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Թինա Կարոլը Instagram-ի Stories-ում, հաջակցություն Հայաստանի, հրապարակում է կատարել։ «Հայերի կյանքն արժեք ունի»,- գրված է հրապարակման մեջ։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Թինա Կարոլը չեղարկել է Բաքվում կայանալիք իր համերգը:
14:05 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։
13:38 19.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցի օրակարգը հագեցած էր: Մանրամասները՝ տեսանյութում:
13:13 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և […]
00:58 19.09.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում Բաքվին կոչ է արել պահպանել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: «Քարտուղար Բլինքենը նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները խաղաղ բանակցությունների շրջանակներում հաղթահարելու […]
00:35 19.09.2022
Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: «Սեպտեմբերի 18-ին ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն եմ հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]
22:06 18.09.2022
Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել […]
12:12 18.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: «Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան […]
11:23 18.09.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Նենսի Փելոսին արտասվել է։ Ներկայացնում ենք ֆոտոշարք։ […]
23:22 17.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դավիթ Մալյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնաթանի և Վեգների փողոցներ, Բաշինջաղյան փ. 169, 171 շենքեր […]
23:08 17.09.2022
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Տեղեկությունն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել […]
22:53 17.09.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան ժամանելուց հետո գրառում է կատարել։ «Մեր հիմնադիրները 1787 թվականին՝ Սահմանադրության օրը, ընտրեցին ժողովրդավարությունը, ոչ թե ավտորիտարիզմը: Սերնդեսերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը: Այսօր ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,- գրել է […]
22:33 17.09.2022
Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 17-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 419.26 դրամ է, վաճառքը՝ 430.26 դրամ: Եվրոյի առքը միջինը 413.18 դրամ է, վաճառքը՝ 431.76դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.54 դրամ է, վաճառքը՝ 7.20 դրամ:
22:15 17.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:49 17.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին» ռազմական գործողության ավարտի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանը, սակայն, վերահաստատել է իրենց նախկին պահանջները։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել […]
21:32 17.09.2022
Կարճատև դադարից հետո «Հատուկ դասարանը» դարձյալ կլինի «Շանթի» եթերում: Նոր կերպարներով, նոր զարգացումներով ու իր դաստիարակչական մեծ ասելիքով այս հեռուստանովելն էլ իր հերթին կփորձի մի փոքր թոթափել հոգսերից ու պատմել կարևոր արժեքների մասին: Իսկ հեռուստասերիալի մասին` ռեպորտաժում։
21:04 17.09.2022
Սեպտեմբերի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության […]