14:08 20.09.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 15-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի՝ Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Չարենցի, Սայաթ-Նովայի, Գ.Նժդեհի և Լեռնագործների փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և հայտնում ըմբռնման համար:
14:02 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 09։34-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1985 թ.) բախվել է «Iveco» մակնիշի […]
13:39 20.09.2022
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է լուրը, թե հայկական կողմին են փոխանցվել 95 զինծառայողների մարմիններ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
13:33 20.09.2022
Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը 2022 թվականի հոկտեմբերի 4-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական […]
13:13 20.09.2022
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացում, փոխանցում է Aliq.ge-ն։ ԱԳ նախարարը նշել է, որ Թբիլիսին նախապայմաններ չի դնում, հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ «Ինչպես հայտնի է, անցյալ տարի Վրաստանի վարչապետի շատ ակտիվ ներգրավվածությամբ, նրա անձնական մասնակցությամբ, մեր երկու հարեւանների […]
02:00 20.09.2022
Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների […]
01:52 20.09.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամուր, կայուն, դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։ «Մեզ ոգևորում է այն փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։ Թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում երկու […]
01:45 20.09.2022
Նյու Յորքում ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այն տևել է մոտ մեկ ժամ, փակ դռների ետևում։ Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը»՝ հանդիպումից առաջինը դուրս են եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ապա՝ պետքարտուղար Բլինքենը։
00:11 20.09.2022
Ճապոնիայում 9 մլն մարդ են տարհանում «Նանմադոլ» ավերիչ թայֆունի պատճառով, տեղեկացնում է BBC-ն։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս թայֆունը կհասնի Ճապոնիայի ամենամեծ կղզի՝ Հոնսյու։ Երկրի իշխանությունները կարգադրել են տարհանել 9 մլն մարդու։ Սա մեկն է առավել սարսափելի թայֆուններից, որ Ճապոնիան երբևէ տեսել է։ ԱՄՆ-ի թայֆունների նախազգուշացման Միացյալ կենտրոնը (JTWC) «Նանմադոլ» դասակարգել է որպես «սուպերկայֆուն»: Տասնյակ […]
23:50 19.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության առաջատար խումբը առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ «Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում իրավիճակի վերլուծության արդյունքների, համապատասխան միջոցառումների վերաբերյալ հիմնական եզրակացությունների և առաջարկությունների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունում […]
23:30 19.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբրի 21-22-ը կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:18 19.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոցի սեփական տներ, թիվ 157 դպրոց, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ թիվ 16 թույլ տեսնողների դպրոց, գիշերօթիկ դպրոց, հարակից սեփական տներ […]
23:10 19.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 418.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.33 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.74 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.96 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով։
22:58 19.09.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 12-ից 19-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2252 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 17 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 51-ը՝ ոչ […]
22:55 19.09.2022
Մեքսիկայի Արեւմտյան Միչոական նահանգում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը: Մեխիկոյում տագնապի ազդանշան է ստացվել, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են բնակելի և վարչական շենքերը: Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: 1985 թվականի սեպտեմբերի 19-ին Մեքսիկան վերապրել է ժամանակակից պատմության ամենակործանարար աղետներից մեկը։ 8,1 մագնիտուդով երկրաշարժը մասամբ կամ ամբողջությամբ […]
22:49 19.09.2022
Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով:
22:46 19.09.2022
Հունաստանի խորհրդարանում «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Յորղոս Կումուցակոսը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ հույն ժողովուրդը հայերի կողքին է, ովքեր «հերթական անգամ փորձության է ենթարկվում Ադրբեջանի անօրինական և մարդասպան հարձակումներից»: Նա նաև նշել է․ «Մենք պարտավոր ենք մեր հույն նախնիներին՝ աջակցելու Հայաստանին, որպեսզի չկրկնվեն արյունալի պատմության ողբերգական էջերն ի վնաս հայերի։ Կանգնած ենք պաշտպանվողի […]
22:32 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների […]
22:04 19.09.2022
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև […]
21:45 19.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի համար, հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ Երևանում ելույթ ունենալով ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովում: «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր […]
21:34 19.09.2022
«Հպարտ էի Հայաստանում ընդունել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին, կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Փալոնին, և կոնգրեսականներ Էշուին և Սփիերին։ Նրանց այցն ընդգծեց մեր երկու պետությունների սերտ փոխգործակցությունը, որը խարսխված է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների ամուր կապերի վրա։ Շնորհակալություն խոսնակ Փելոսիին՝ այցի համար և դեսպանության թիմին ու մեր հայաստանյան գործընկերներին՝ այցի հաջողությունը ապահովելու համար»,- այս մասին […]
21:19 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն […]
21:15 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։
20:50 19.09.2022
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը պարբերաբար ծնել է հրատապ պատասխաններ պահանջող՝ հանրային կյանքին առնչվող հարցեր, առաջ բերել նորանոր խնդիրներ: Դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երբեմն անհնարին է եղել հետևել այդ հարցերը կամ խնդիրները լուծելու դասական մեխանիզմներին և մեթոդներին: Այս մասին իր տեսաուղերձի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այդ […]
20:33 19.09.2022
Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նա հավելել է, որ պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնին նշանակվելու նպատակով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։
20:29 19.09.2022
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21-ին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ միջոցառումը հետաձգվում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, […]
20:25 19.09.2022
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Այս մասին իր տեսաուղերձի ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ […]
20:14 19.09.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2022թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ինտենսիվ կրակի աջակցությամբ, թշնամին, ավելի քան 50 հատուկջոկատայինների ուժերով, գրոհ է կազմակերպել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկի վրա՝ հարձակվելով միանգամից երկու ուղղությամբ: Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր […]