Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտուս» հենակետային քոլեջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտուս» հենակետային քոլեջը

18:08 31.08.2022

2022/2023 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, ծնողներ:

Քոլեջում կրթությունն իրականացվելու է չորս մասնագիտություններով՝ «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Բուժական մերսում», «Զբոսաշրջություն» և «Թիկնապահական գործ»։ «Սպորտուս» հենակետային քոլեջը կունենա շուրջ 95 սան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը նաև ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ողջունելով ներկաներին՝ բարի երթ է մաղթել քոլեջի առաջին սաներին. «Հայկական սպորտային կրթության ասպարեզում այսօր իսկապես հետաքրքիր նորություն է տեղի ունենում: Սրա պահանջն իսկապես կար. միջին մասնագիտական կրթությունը շատ կարևոր օղակ է Հայաստանում և առհասարակ աշխարհում: Շատ կցանկանամ, որ այս քոլեջը համարվի լավագույն միջին մասնագիտական կրթօջախներից մեկը: Վստահ եմ՝ դիմորդները կստանան լավ կրթություն և նրանցից շատերը հետագայում արդեն իրենց ուսումը կշարունակեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում»:

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ նշել է՝ այսօր նշանակալից օր է ոչ միայն քոլեջի սաների, այլև հենց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համար:

«Բուհի 77-ամյա կենսագրության մեջ հենակետային քոլեջի բացումը նոր գիծ կհաղորդի ինստիտուտին, նոր կրթական միջավայր կձևավորի ուսանողության շրջանում»,- ասել է Դավիթ Խիթարյանն ու վստահություն հայտնել՝ ՀՖԿՍՊԻ քոլեջի տնօրենությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը կանեն ամեն հնարավորը, որպեսզի քոլեջի սաներն ուսումնառության ընթացքում ստանան բավարար գիտելիք, ինչպես նաև կատարելագործեն իրենց մասնագիտական կարողությունները:

ՀՖԿՍՊԻ հենակետային քոլեջն իր առաջին սաներին ընդունում է վերակառուցված և վերանորոգված մասնաշենքում: Դավիթ Խիթարյանի խոսքերով՝ մասնաշենքի այդ մասն ինստիտուտի ամենաանմխիթար հատվածն էր, բայց այժմ ամբողջությամբ վերանորոգվել է, շուտով կավարտվի նաև կահավորման գործընթացը: Ռեկտորի գնահատմամբ՝ ուսումնառության համար բարեկարգ պայմաններն ու ժամանակից կահավորումն անպայմանորեն նպաստելու են սաների արդյունավետ կրթության ապահովմանը:

Քոլեջի առաջին սաներին ողջունել և հաջող ուսումնական տարի է մաղթել նաև տնօրեն Նելլի Սարգսյանը:

Նշենք՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի առաջին սաների կազմում են տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքականների 9 անդամներ, այդ թվում՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների 2022 թվականի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը 15-ամյա Համլետ Մանուկյանին է հանձնել պատվոգիր՝ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ռեկտոր Դավիթ Խիթարյանի և Նելլի Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է քոլեջի ենթակառուցվածքային պայմաններին, եղել դասասենյակներում և ընթերցասրահում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP