TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

14:21 24.08.2022

Անթալիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Ստամբուլում՝ այդ մասին տեղեկատվություն է տարածել արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահին

14:13 24.08.2022

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։ Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ գոհունակությամբ արձանագրեց, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել է ջերմ հարաբերություններ փոխգործակցություն […]

̰
Հուլուսի Աքարը Պենտագոնի ղեկավարի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել

14:05 24.08.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 […]

̰
Վաղը Աջափնյակ վարչական շրջանում գազանջատումներ կլինեն

13:58 24.08.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում զիջեց Լիտվայի Մ-19 ընտրանուն

13:53 24.08.2022

Օգոստոսի 24-ին Երևանում Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի Մ-19 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1։2 հաշվով, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Գոլերը՝ Էլոյան, 29, Քանքանյան, 67 (Ի), Շլուտա, 76։

̰
Սպանություն Լոռու մարզում. Վանաձորի Փոստի նախկին վթարային շենքում հայտնաբերվել է տղամարդու դի, կա վիրավոր

13:49 24.08.2022

Երեկ՝ օգոստոսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, աջից պարանոցի շրջանի տարածում հեմատոմա» վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց […]

̰
Թբիլիսիում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կապի նախարարների հանդիպումը

13:43 24.08.2022

Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների ետևում, որից հետո թուրք նախարարը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած […]

̰
Թուրքիայի ավիացիան միացել է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին

13:37 24.08.2022

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Թուրքական հրշեջ ինքնաթիռը՝ ութ տոննա ջրատարով, արդեն ներգրավված է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին, կավելանան ևս երկու մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռներ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Կառավարությունը նախատեսում էր, որ Բորջոմիում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը կմարվի մինչև այսօր, սակայն հայտնի դարձավ, որ Քուռ գետի […]

̰
Ասկերանի շրջանում բնակելի տուն է այրվել

13:31 24.08.2022

Օգոստոսի 23-ին ժամը ժամը 13:01-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, ժամը 13:02-ին Ասկերանի հրշեջ-փրկարար մասից երկու մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենաներով մեկնել են կանչի վայր: Ժամը 13:13-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար […]

̰
Քննարկվել է Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցը․ պարզաբանում

13:25 24.08.2022

Երեկ` օգոստոսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել: Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է ներկայացրել․ «Այդ կապակցությամբ իրազեկում ենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման […]

̰
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության համար պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում. նախագիծ

13:15 24.08.2022

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում: Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրակա­նացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով: Մասնավորապես տարրական […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:02 24.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ողբերգական վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:59 23.08.2022

Օգոստոսի 23-ին՝ ժամը 20։26-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1986 թ․) և […]

̰
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ հրադադարի

23:51 23.08.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ հրադադարի և մտադիր չէ կայունացնել իրավիճակը, որպեսզի «հանգստացնի Ռուսաստանին»: «Այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք, մենք պատրաստ չենք հրադադարի, մենք բացատրել ենք, որ Մինսկ-3 չի լինելու: <…> Հետևաբար, կայունացնել իրավիճակը, որտեղ այժմ գտնվում են զորքերը, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնենք Ռուսաստանի Դաշնությանը, Ուկրաինայի պետությունը դրանով չի զբաղվի»,- […]

̰
Հրդեհ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

23:43 23.08.2022

Օգոստոսի 23-ին՝ ժամը 18:28-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 21:15-ին: Այրվել է մոտ 300 […]

̰
Եթե Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված էսկալացիան շարունակվի, կարող է աղետ տեղի ունենալ. ՄԱԿ

23:30 23.08.2022

Եթե Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված միջադեպերի էսկալացիան շարունակվի, կարող է աղետ տեղի ունենալ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն: «Ցավոք, չնայած բազմաթիվ կոչերին, դեէսկալացիայի փոխարեն մենք շարունակում ենք գրեթե ամեն օր ահազանգեր ստանալ կայարանում տեղի ունեցող տագնապալի միջադեպերի մասին։ Եթե նման միջադեպերը շարունակվեն կամ խորանան, մենք կարող ենք աղետի […]

̰
Ծաթեր գյուղում այրվել է 20 հա ցորենի հնձած արտ

23:17 23.08.2022

Օգոստոսի 23-ին, ժամը 19։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաթեր գյուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։55-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ։

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:35 23.08.2022

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում oգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան […]

̰
̰
SHANTNEWS

21:55 23.08.2022

̰
83-ամյա տղամարդուն առևանգել են և 3 մլն ԱՄՆ դոլար պահանջել հարազատներից․ մանրամասներ

21:51 23.08.2022

Հուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անօգուտ: Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործից: «Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հաղորդման հաջորդ օրը Տավուշի մարզային […]

̰
Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:38 23.08.2022

Օգոստոսի 23-ին` ժամը 17։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը (200 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։17-ին։ Մասամբ այրվել են […]

̰ ̰
Սիսիանում քարի վերամշակման արտադրամաս է վերագործարկվել

21:13 23.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Սիսիան քաղաքում մասնակցել է «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։ VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թվականին և չէր գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր […]

̰
Հայաստանի քաղաքացիների համար Օմանի տարածք մուտքի կարգը

20:59 23.08.2022

Դեսպանությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Օմանի Սուլթանության տարածք մուտքի կարգը․ – Հին նմուշի անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների մուտքն Օման հնարավոր է, եթե ունեն Օմանի Սուլթանություն մուտքի արտոնագիր, միևնույն ժամանակ, ունեն Շենգենյան համաձայնագրի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վավեր մուտքի արտոնագրեր, և անձնագրերը վավեր են՝ 6 ամսից […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

20:35 23.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 23-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 53 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.10 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.5 դրամով։

̰
Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը

20:22 23.08.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Տեղեր համայնքի Ս. Աստվածածին վանք և Թալինի Կաթողիկե վանական համալիր

15:59 23.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում այցելել է Տեղեր համայնքի Ս.Աստվածածին վանք։ Վանահայր Տեր Մխիթար Ահարոնյանը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, վերջինիս ներկայացրել է վանքի պատմությունը, գավիթի եզակի ճարտապետական լուծումները։ Վանքը կառուցել է 1213թ.-ին իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ով հանգուցյալ ամուսնու պատվին 7 եկեղեցի է կառուցել Հայաստանում և Արցախում։ Վանքի […]

̰
Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում

15:51 23.08.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում։ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,– ասված է փոխվարչապետի գրասենյակի գրավոր պատասխանում։ Հանդիպման հստակ […]

̰
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին

15:50 23.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Բերտրան Վենարը նշել է, որ այս օրերին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, որի շրջանակում փորձել է ոչ միայն իր նպաստը բերել ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելու նպատակի իրագործմանը, այլ նաև աջակցել՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Ռեկտորը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել […]

̰
BACK_TO_TOP