TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գնել Սանոսյանը «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» ծանոթացել է արխիվային նյութերի պահման պայմաններին

15:46 23.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Նախարար Սանոսյանը նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի և ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, արխիվային նյութերի պահման պայմաններին, հանդիպել և զրուցել է աշխատակիցների հետ։ Աշխատակիցները նախարարին են […]

̰
Բացահայտվել է թանկարժեք քարերի ու կանխիկ դրամական միջոցների առանց հայտարարագրման տեղափոխման դեպք

15:39 23.08.2022

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող թանկարժեք քարերի փոխադրման դեպքերը, ինչպես նաև շարունակում է պայքարը հանրապետության սահմանով առանց հայտարարագրման կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեմ, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի […]

̰
Կյանքից հեռացել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանը

15:30 23.08.2022

Մահացել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանը։ Այս մասինհ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։ «Երգի վարպետ, երգով շնչող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի […]

̰
Արցախում մեկնարկել է զոհված զինծառայողների նպաստառու երեխաներին միանվագ տրամադրվող դրամական օգնությունների վճարումը

15:23 23.08.2022

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին հատկացվող միանվագ՝ 30 հազար ՀՀ դրամի չափով տրամադրվող դրամական օգնությունների վճարման […]

̰
Երևանի պարեկները հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային բաժիններ են բերման ենթարկվել 3 անձի

15:15 23.08.2022

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները մայրաքաղաքում պարբերաբար անցկացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը օգոստոսի 19-ի երեկոյան էր։ Պարեկների շարային ստուգատեսին վերջին ցուցումները տվեցին պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ինչից հետո ոստիկանները դուրս եկան ծառայության։ Արդյունքում՝ մի քանի ժամում պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության […]

̰
Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է զինամթերք

15:03 23.08.2022

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:08-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 4 հասցեի բնակելի շենքի նկուղում հայտնաբերել է զինամթերք: Նախնական տվյալներով՝ մեկ միավոր ձեռքի նռնակ: Ժամը 10:17-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերված զինամթերքը մեկ միավոր «Φ-1» տիպի ձեռքի նռանկը տեղափոխել անվտանգ տարածք՝ […]

̰
Մարալիկ, Ձորակապ և Սառնաղբյուր բնակավայրերում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

14:56 23.08.2022

202 մլն 702 հազար դրամ գումարի շրջանակներում Անի համայնքի Մարալիկ, Ձորակապ և Սառնաղբյուր բնակավայրերում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի գումարի 40 տոկոսը կառավարության համաֆինանսավորումն է։ «Անի համայնքի բնակավայրերի ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհների հիմնանորոգում (Մարալիկ, Ձորակապ և Սառնաղբյուր)» սուբվենցիոն ծրագրով կնորոգվի 1226 մ ճանապարհահատված։ Շինաշխատանքներն իրականացվում են «Անիի ՃՇՇ», «Դուստր Մոնիկա» և«Լենճանշին» ՍՊԸ-ների, տեխնիկական հսկողությունը՝ «Բեստ […]

̰
Փոփոխություններ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում

14:49 23.08.2022

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին: Ընդ որում` սովորողը եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով կարող է դիմել տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը, տեղեկացնում են […]

̰
Նոր հանգամանքներ՝ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության գործով

14:41 23.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում կատարված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էջմիածին քաղաքի երկու 27-ամյա երիտասարդների` հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին: […]

̰
Նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը․ ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ

14:34 23.08.2022

ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովից։ «Այսօր ՝օգոստոսի 23-ի առավոտյան, տեղի է ունեցել  ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական  խախտումն  […]

̰
12 595 նոր դեպք` մեկ շաբաթում․ կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում

14:29 23.08.2022

Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 595 նոր դեպք։ Ապաքինվել է 12 329 հիվանդ, մահացել՝ 6 մարդ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

̰
Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի վերացման աշխատանքներ

14:21 23.08.2022

Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվում են վթարավտանգ հատվածի վերացման աշխատանքներ։ Մասնավորապես, կատարվում է ջրահեռացման համակարգի նորոգում, մայթերի կառուցում, կիրականացվի 207 գծամետր ասֆալտապատում։ Աշխատանքները կատարում է «Արհովշին» ընկերությունը։ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհով։ Առաջիկայում նշված ծրագրի շրջանակում այլ […]

̰
Թուրքական որոշ ընկերություններ կարող են ընկնել ամերիկյան պատժամիջոցների տակ

14:15 23.08.2022

«Wall Street Journal» (WSJ) պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ աշխատող թուրքական ընկերությունները կարող են ընկնել պատժամիջոցների տակ, տեղեկացնում է ermenihaber-ը։ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն նախազգուշական նամակ է ուղարկել թուրքական բիզնես ընկերություններին: Նամակում նշվում է, որ այն ընկերությունները, որոնք բիզնես են անում ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ բիզնես […]

̰
Խոտ գյուղում այրվել է 23 հա խոտածածկույթ

14:08 23.08.2022

Օգոստոսի 23-ին՝ ժամը 10:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոտ գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 13:18-ին: Այրվել է մոտ 23 հա հնձած ցորենի արտ և խոտածածկույթ:

̰
Մեկնարկել է «ՀՀ  վարչապետի  գավաթ» լողի սիրողական մրցաշարը

14:02 23.08.2022

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Շուրջ 133 մասնակից՝ տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբում, ժամը 13:00-ից սկսել է լողալ. կանայք կփորձեն հաղթահարել 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածությունը: Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18 մասնակից է հայտագրվել՝ 6 կին […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

13:57 23.08.2022

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Հայ շախմատիստուհիները Չեխիայում մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը

13:50 23.08.2022

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը, որին հաջող են հանդես գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եվրոպայի անհատական առաջնությանը հայ 6 շախմատիստուհի է մասնակցում: Կայացած երեք տուրերից հետո առաջատարների թվում է Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա երեք հաղթանակ է տարել և 3 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։ 3-րդ տուրում Դանիելյանն առավելության […]

̰
Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

13:29 23.08.2022

Ավտովթարի հետևանքով վնասվել է Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ գտնվող պահարանային գազի կարգավորիչ կետը (ՊԳԿԿ), ինչի պատճառով օգոստոսի 23-ին ժամը 10։05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դ․Դեմիրճյան փողոցի (ամբողջությամբ), Գ.Հարությունյան փողոցի (ամբողջությամբ), Ֆրիկի փողոցի թիվ 1–17 հասցեների, Սարմենի փողոցի (ամբողջությամբ), Զարուբյան փողոցի (ամբողջությամբ), Թամանյան փողոցի թիվ 1–5 բազմաբնակարան շենքերի, Անտառային փողոցի թիվ 1–186 հասցեների, Ալիխանյան […]

̰
Երևանում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի

13:23 23.08.2022

Օգոստոսի 22-ին` ժամը 14.15-ին, Երևանի Բուզանդի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, կատարվում է քննություն:

̰
Հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել ու հաղթահարել մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր փորձությունները․ ՀՀ նախագահ

13:14 23.08.2022

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում և առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին: […]

̰
ԱՄՆ-ը չի սատարում ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական դադարեցման գաղափարը

00:31 23.08.2022

ԱՄՆ-ը չի սատարում Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական դադարեցման գաղափարը, որն ավելի վաղ առաջադրել էին ուկրաինական իշխանությունները: Վաշինգտոնում անհրաժեշտ են համարում սահման անցկացնել Ռուսաստանի իշխանությունների և երկրի շարքային քաղաքացիների գործողությունների միջև, նշվում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը ներկայացնում է ТАСС-ը։ Ընդ որում, նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց ի […]

̰
Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

23:54 22.08.2022

Օգոստոսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական […]

̰
Մեծ Բրիտանիայում հայտնել են, թե երբ հայտնի կդառնա նոր վարչապետի անունը

23:50 22.08.2022

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին ՝ Երևանի ժամանակով 15:30-ին, հայտնում է Sky News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Պահպանողական կուսակցության համանախագահ Էնդրյու Ստեֆենսոնին: «Ուրախ եմ հաստատել, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին»,- հեռուստաալիքը մեջբերում է Ստեֆենսոնի նամակից կուսակցության անդամներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կփոխանցի իր լիազորությունները կուսակցության […]

̰
Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ են բերման ենթարկել 58 անձի

23:34 22.08.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1407 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ 28 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ […]

̰
ՀԿ-ների և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ Ստեփանակերտում հանրահավաք են կազմակերպել

23:26 22.08.2022

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ հանրահավաք են կազմակերպել՝ Հանրապետության իշխանություններից պահանջելով բացատրություններ ներկայացնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հակառակ դեպքում՝ այն պաշտոնյաների հրաժարականը, որոնք ներկայացել են Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչներին և տեղեկացրել իրենց տներից հեռանալու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը։

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

23:11 22.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 22-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.55 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով։    

̰
Վերջին 7 ամսում ավելի քան 23 մլն օտարերկրյա քաղաքացի է մեկնել Թուրքիա

23:01 22.08.2022

Թուրքիա ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 128.28%-ով, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ օտարերկրյա այցելուների թիվը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 23 մլն 30 209։ Ամենաշատ թվով տուրիստներ են եկել Թուրքիա Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Մեծ Բրիտանիայից։ Այս տարվա միայն հուլիս […]

̰
Վթար Դերենիկ Դեմիրճյան փողոցում

22:34 22.08.2022

Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դերենիկ Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰ ̰
Սպասվում է ամպրոպային բնույթի անձրև

22:07 22.08.2022

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում оգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է […]

̰
BACK_TO_TOP