TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Լարված իրավիճակ Կոսովոյում․ ոստիկանությունը փակել է Սերբիայի կենտրոնական մասի երկու անցակետերը

23:15 31.07.2022

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը երկրամասի հյուսիսում փակել է կենտրոնական Սերբիա անցման երկու անցակետ՝ տեղի սերբերի կողմից մայրուղիների շրջափակման պատճառով, հայտնել է գերատեսչությունը Twitter-ում: Կոսովոյում ստեղծված լարվածության ընթացքում տուժած քաղաքացիների և ոստիկանների մասին տվյալներ չկան, ապատեղեկատվություն է տարածվում, հայտնել է ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ ինքնահռչակ Կոսովոյի սահմանապահ ոստիկանության նոր բազայի առջև՝ «Յարինե» անցման […]

̰
Կոսովոյի հյուսիսում տագնապի ազդանշաններ են հնչել, մարդիկ բարիկադներ են կառուցում

22:53 31.07.2022

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հյուսիսային շրջաններում, որտեղ հիմնականում սերբեր են ապրում, օդային տագնապի ազդանշաններ են միացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ բնակիչները սկսել են բարիկադներ կառուցել Ռուդարի տեղում, Պրիշտինա-Լեպոսավիչ մայրուղում և Զվեչան քաղաքից ոչ հեռու: Բացի այդ, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մոտ 200 ալբանացիներ հավաքվել են քաղաքի հարավային մասում՝ կամրջի մոտ, որը տանում է դեպի հյուսիսային […]

̰
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվել է Մոլդովային

22:46 31.07.2022

Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում էր առաջնության 5-8 տեղերի համար: Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին և 10 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վահան Սարգսյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց […]

̰
Ջրափրկարարները մոլորված քաղաքացիներին մոտեցրել են ափ

22:33 31.07.2022

Հուլիսի 31-ին՝ ժամը 18։09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Կորած քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ., ՌԴ քաղաքացի) […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:13 31.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 1-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

̰
Շախմատի Հայասատանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եգիպտոսի հավաքականին, կանանց հավաքականը՝  պարտվել Էստոնիային

22:06 31.07.2022

ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի Օլիմպիադայի 3-րդ տուրում Հայասատանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Եգիպտոսի հավաքականին։ Կանանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվել է Էստոնիայի հավաքականին: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։

̰
Կապանում և Վանաձորում գազանջատումներ կլինեն

21:48 31.07.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարների, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի […]

̰
Հրդեհ Ափնագյուղ գյուղում․ այրվել է մոտ 250 հակ անասնակեր

21:44 31.07.2022

Հուլիսի 31-ին՝ ժամը 17։50-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։08-ին։ Այրվել է մոտ 250 […]

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կան վիրավորներ

21:34 31.07.2022

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և Գոռ Անտոնյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նախաձեռնվել է վարույթ: […]

̰
Ռազմիկ Եփրեմյանը և Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ Ըմբշամարտի Մ17 ԱԱ

21:26 31.07.2022

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Ռազմիկ Եփրեմյանը վստահ հաղթանակ տարավ և դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 45 կգ քաշային Արման Հարությունյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամներին

20:58 31.07.2022

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի: Տիար Նաջարյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով վարչության անդամներին, տեղեկություններ փոխանցեց Հայաստանում անցկացված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփյուռքի շուրջ 645 հայ երիտասարդ մարզիկներ ժամանել էին […]

̰
Գավառ քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

20:13 31.07.2022

Հուլիսի 31-ին` ժամը 15։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:54-ին: […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:03 31.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բեյրութում հրդեհի պատճառով ամբարձիչի մի մասը փլուզվել է

19:59 31.07.2022

Բեյրութի նավահանգստում, որտեղ երկու տարի առաջ պայթյուն էր տեղի ունեցել, վթարային վիճակում գտնվող ամբարձիչի մի մասը փլուզվել է հրդեհի պատճառով, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ամբարձիչներում հրդեհը սկսվել է հուլիսի 7-ին։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ որեւէ եղանակով հրդեհը մարելը փաստացի անիմաստ է, քանի որ դա կօգնի միայն մի քանի օրով, որից […]

̰
Աֆղանստանի սահմանին բախում է տեղի ունեցել Իրանի ԶՈՒ-ի և թալիբների միջև

18:57 31.07.2022

Աֆղանստանի հետ սահմանին զինված հակամարտություն է տեղի ունեցել Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման մասնակիցների միջև, հաղորդում է IRNA գործակալությունը: «Մի քանի րոպե առաջ բախում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի և թալիբների ուժերի միջև», – ասել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն: Նրա խոսքով՝ փոխհրաձգությունը շարունակվում է, զոհերի […]

̰
Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Կաղարծի գյուղի մոտ տեղի ունեցած վթարից

18:18 31.07.2022

Հուլիսի 31-ին՝ ժամը 12:45-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` կան տուժածներ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, ժամը 12:45-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից,, փրկարարները մեկնել են դեպքի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղ են հասել ժամը 13:00-ին: Անվտանգության ապահովման և հնարավոր […]

̰
Իռլանդիայի նախագահը սկանդալի մեջ է հայտնվել Ուկրաինայի մասին կնոջ խոսքերի պատճառով

18:04 31.07.2022

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին կոչ են արել հանդես գալ հայտարարությամբ և պարզաբանել ուկրաինական հարցի վերաբերյալ դիրքորոշումը այն բանից հետո, երբ նրա կինը՝ Սաբինա Հիգինսը, հակասական նամակ է գրել Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության մասին The Irish Times թերթում: Այս մասին հայտնում է The Independent-ը ։ Իռլանդիայի առաջին տիկնոջ ուղերձում ասվում է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները […]

̰
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կոտրված ավտոմեքենաներ

17:34 31.07.2022

Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ոստիկանները դեպքի վայրում […]

̰
«Հըզբոլլահը» հրապարակել է իսրայելա-լիբանանյան վիճելի ջրերում նավերի տեսագրությունը

17:28 31.07.2022

Լիբանանյան «Հըզբոլլահը» տեղական լրատվամիջոցներին անօդաչու սարքով տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են նավերը աշխատում նավթի հանքերում իսրայելա-լիբանանյան սահմանի վիճելի ծովային տարածքում։ Տեսանյութն ավարտվում է «զենքի սպառնալիքով»: Տեսանյութը հրապարակել է «Ալ-Մանար» հեռուստաալիքը և սկսվում է էկրանից դուրս մեկնաբանությամբ՝ «Ժամանակի հետ խաղալը վնասակար է»։ Հուլիսի 30-ով թվագրված տեսանյութը ցույց է տալիս «Arendal Spirit» հորատման […]

̰
Կաղարծի գյուղի մոտ «Nissan»-ը բախվել է «ԳԱԶԵԼ»-ին․ տուժածներից երկուսի վիճակը ծանր է

16:30 31.07.2022

Հուլիսի 31-ին` ժամը 12:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ Կաղարծի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենային։ Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ պատահարի հետևանքով «Գազել» ավտոմեքենայի վարորդ`Մարտունի քաղաքի 53-ամյա բնակիչ Հ. Մ.-ն «Nisan» ավտոմեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ն.Բ.- ն (ծնված 1978թ.), և վերջինիս ուղևորներ Ստեփանակերտ […]

̰
Հուլիսին Իսպանիայում շոգից 2064 մարդ է մահացել

16:00 31.07.2022

Ծայրահեղ շոգը, որը գրանցվել է հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել, ասվում է Կառլոս III Առողջապահական ինստիտուտի կայքում։ Ինստիտուտի մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանից մահացության դեպքերը մոտ չորս անգամ ավելի քիչ են եղել։ Մահացածների ընդհանուր թվից 1321-ը եղել են 85-ից բարձր տարիքի, ևս 470-ը՝ 75-84 տարեկան, 176-ը՝ […]

̰
Նուբարաշենի գերեզմանների դիմաց բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ

15:34 31.07.2022

Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին […]

̰
Նախագահ Հարությունյանն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին և մի խումբ նվիրատուների

14:38 31.07.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի պատասխանատուներին և «100 տուն Արցախում» ծրագրի մի խումբ նվիրատուների: Երկրի ղեկավարը նախօրեին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում շահագործման հանձնած վեց առանձնատների համար իր երախտագիտությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին, նշել, որ տեղահանված ընտանիքների համար մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն սոցիալական խնդիրների […]

̰
Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր

14:24 31.07.2022

Այսօր` հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու ԲԿ։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել […]

̰
Երևանի շենքերից մեկի տանիքից ուժեղ քամուց թիթեղներ են ընկել

13:55 31.07.2022

Հուլիսի 30-ին, ժամը 21։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 9 շենքի տանիքից քամուց թիթեղները պոկվում և ընկնում են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի տանիքում դրված են թիթեղներ, որոնց մի մասը […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

13:17 31.07.2022

Հուլիսի 28-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, որոնցից մեկը բախվել է «BMW X5»-ին. կա 1 զոհ, 1 վիրավոր

12:55 31.07.2022

Այսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած «Toyota» մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին […]

̰
ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի ռեժիմը․ ԱՀ ՊՆ

12:44 31.07.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն , իբր ՊԲ ստորաբաժանումները հարավ – արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Կան բոլոր հնարավորությունները ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար

12:38 31.07.2022

Ս․թ․ հուլիսի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։ Դեսպան Ավագյանը […]

̰
Ուկրաինական հացահատիկով նավերը Թուրքիա կժամանեն օգոստոսի 3-ին․ ԶԼՄ

12:20 31.07.2022

Ուկրաինայից հացահատիկով 16 բեռնանավերի առաջին քարավանը Թուրքիայի տարածքային ջրեր կհասնի օգոստոսի 3-ին։ Այս մասին հայտնել է CNN Türk հեռուստաալիքը։ Նրա տեղեկատվության համաձայն ՝ քարավանը կուղեկցեն անօդաչուները: Բացի այդ, Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչները կհետեւեն արբանյակների միջոցով հացահատիկով նավերի անցմանը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը` Անկարայի նախաձեռնությամբ հացահատիկի առաջին նավերը կհետևեն Սոմալիի ափեր: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կիրակի […]

̰
BACK_TO_TOP