TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գերմանիայի արտգործնախարար Բերբոքն անդրադարձել է Անկարա-Աթենք լարվածությանը

23:09 29.07.2022

Հուլիսի 29-ին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն այցելելու է Թուրքիա։ Մայրաքաղաք Անկարա գնալուց առաջ նա Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիա է ժամանելու Աթենքից։ Նա երեկ Հունաստանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Միցոտակիսի և արտգործնախարար Դենդիասի հետ։ Հունաստան և Թուրքիա իր եռօրյա այցից առաջ Բերբոքն անդրադարձել է երկու երկրների միջև […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:00 29.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում hուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց […]

̰
Որո՞նք են փոշու վնասակար ազդեցությունները

22:50 29.07.2022

Փոշին (կախված մասնիկները) կոշտ, մանր մասնիկների և հեղուկ կաթիլների խառնուրդ է: Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, տարբերում են հիմնականում 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը: PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ: PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և […]

̰
Կհիմնվի ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրություն

22:43 29.07.2022

Ինչպե՞ս են կառուցել ուրարտացիները երևանյան հնավայրերն ավելի քան 2800 տարի առաջ: Ֆրանսիայից ժամանած գիտաշխատողները հայ մասնագետների հետ անցել են գործի՝ փորձելով տեղափոխվել Ք. ա. 782թ․: Երևանում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի հողի […]

̰
Ուկրաինային զենքի մատակարարումը ձգձգում է հակամարտությունը․ Լավրովը՝ Բլինքենին

22:36 29.07.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը միայն ձգձգում է հակամարտությունը՝  բազմապատկելով զոհերը: «Պետքարտուղարի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների շարունակական զինումը, որոնք լայնորեն կիրառվում են խաղաղ բնակչության դեմ,  երկարացնում են հակամարտությունը՝ […]

̰
Վրաստանում ավիավթարի զոհ է դարձել 8 մարդ

22:04 29.07.2022

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրի շրջանում սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից։ Դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, աշխատակիցներին և ընկերներին: Գոմելաուրիի խոսքով ՝ զոհվածների թվում կա օտարերկրացի զբոսաշրջիկ: Եվս մեկ մարդ տուժել է։  

̰
SHANTNEWS

21:55 29.07.2022

̰
Լավրովը և Բլինքենը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

21:41 29.07.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը լիովին կկատարի Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներն ու խնդիրները, ուրբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախարարը ներկայացրել է Ռուսաստանի սկզբունքային մոտեցումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և […]

̰
Բոսֆորը նավարկության համար փակ է

21:37 29.07.2022

Թուրքիայում Բոսֆորի նեղուցը երկու ուղղություններով փակ է նավագնացության համար՝ նավի վթարի պատճառով, հայտնում է A Haber հեռուստաալիքը։ Բոսֆորի նեղուցը փակ է երկկողմանի երթեւեկության համար Եգիպտոսից Բուլղարիա ուղևորվող նավի վթարի պատճառով։ KURTARMA-12 և NAZIM TUR քարշակներն ուղղվել են 134 մետր երկարությամբ SPARTA նավին, որի վրա անսարքություն է տեղի ունեցել»,- նշում է հեռուստաալիքը:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

21:27 29.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում. ԿԳՄՍ փոխնախարար

21:22 29.07.2022

Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը; Եթե կան դպրոցներ, որ նման պահանջ են դնում, խնդրում եմ անմիջապես տեղեկացրեք նախարարությանը, հորդորել է Անդրեասյանը:

̰
Հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող չի զոհվել. ԱՀ ՊՆ

21:14 29.07.2022

Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել` չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

17:00 29.07.2022

Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։ Բացի դրանից՝ նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ […]

̰
Որոշվել է 7 ոստիկանի ազատել ծառայությունից

16:55 29.07.2022

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության վարչությունների պետերը, իրավաբանական վարչության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին […]

̰
Վթար Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին

16:47 29.07.2022

Հուլիսի 29-ին՝ ժամը 15։20-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանա­պարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Տավուշի մարզում ՄԻՊ-ը հանդիպել է անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

16:40 29.07.2022

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի չորրորդ օրը Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՍՕՍ-Մանկական Գյուղեր հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին, տեղեկացնում են ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Պաշտպանը հանդիպման […]

̰
Հունաստանի վարչապետը խորհուրդ է տվել Թուրքիային մոռանալ նեոօսմանյան երևակայությունները

16:32 29.07.2022

Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին: «Ես հավատում եմ, որ նախագահ Էրդողանը ավելի լավ կծառայի իր ժողովրդին՝ կենտրոնանալով տապալված թուրքական տնտեսության աշխուժացման վրա, նեոօսմանյան երևակայությունները վերակենդանացնելու փոխարեն»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է նա: Էգեյան ծովի կղզիների հետ կապված Հունաստան-Թուրքիա լարվածության […]

̰
Արաբկիր վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

16:26 29.07.2022

Երևանի Թբիլիսյան խճուղի-Քանաքեռ ճանապարհային հանգույցում վթարվել է «Արզական-Քանաքեռ» խոշոր ջրատարը: Տեղում արդեն աշխատում է «Արաբկիր» շահագործման տեղամասի վթարային բրիգադը՝ համապատասխան տեխնիկայով` բեռնատար, էքսկավատոր, կոյուղատար, տեխօգնության մեքենաներ: Ջրի առատ արտահոսքի պայմաններում 3 պոմպերը դժվարությամբ են հեռացնում ջուրը, հնարավորինս՝ դեպի հարակից կոյուղու դիտահոր: Դրանով պայմանավորված` ս.թ. հուլիսի 29-ի ժամը 15։00-ից մինչև հուլիսի 30-ը` ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևանի […]

̰
̰
Թբիլիսին հերքում է վրաց-ռուսական սահմանին անվերահսկելի կուտակումների մասին լուրերը

15:52 29.07.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական սահմանին գտնվող մաքսակետերի գործունեության վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ծառայության փոխանցմամբ՝ վերջին շրջանում կտրուկ աճել է Ռուսաստանի սահման անցնող մեքենաների թիվը, սակայն, չնայած դրան, տեղեկատվությունը, թե մաքսավորները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։ «Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը այցելել է Դարբաս բնակավայրում կառուցվող դպրոցի շենքի շինհրապարակ

15:46 29.07.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հուլիսի 27-28-ը աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզում էր։ Այցի շրջանակում ՏՄ ղեկավարը ծանոթացավ Սիսիան համայնքում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին վերահսկողական գործառույթների իրականացման համար կշռման անշարժ հենակետի կառուցման ավարտական աշխատանքներին։ Այնուհետև Գ․ Շախբազյանն այցելեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում կառուցվող դպրոցի շենքի […]

̰
Հայ մարզիկները օլիմպիական մանկապատանեկան փառատոնին մասնակցել են նոր հեծանիվներով

15:40 29.07.2022

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։ Հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք «Հայաստան» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, տրամադրել էր Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին (ՀՍՕՄՄ)։ «Շատ մեծ աշխատանք տարվեց, […]

̰
30-ամյա բնակիչը hրկիզել էր համագյուղացու ավտոմեքենան

15:32 29.07.2022

Հուլիսի 24-ին` ժամը 23։25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում: Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23։00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը: Փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Արտաշատի […]

̰
Պատերազմի մասնակիցներն աշխատանքի կտեղավորվեն. Մեկնարկում է պետական աջակցության ծրագիրը

15:25 29.07.2022

Պետական ծրագրով պատերազմի մասնակիցները աջակցություն կստանան աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագիրը ՀՀ կառավարության նիստում հաստատված է և շահառուներն արդեն կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ աշխատանք է տարվելու երկու ուղղությամբ՝ պատերազմի մասնակից շահառուներ և գործատուներ: […]

̰
Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում

15:18 29.07.2022

Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում: Կատարված փոփոխություններով փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին ջերմատունը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում։ Ծրագրի մեկնարկից սկսած բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու […]

̰
Հարսանեկան երթ և կրակոցներ Մառնեուլում

15:12 29.07.2022

Մառնեուլում կրակոցներ են հնչել հարսանեկան արարողությանը մասնակցող մեքենաներից։ «Մթավարի արխի» հեռուստաալիքով դեպքի վերաբերյալ տեսանյութի հեռարձակումից հետո ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, բացահայտել հանցագործներին և առգրավել նրանց զենքերը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Ցանկանում ենք արձագանքել լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը։ Տեսանյութում երևում են Մառնեուլի մունիցիպալիտետում տոնական երթի ժամանակ զենքով օդ կրակելու կադրերը։ Տարածված տեսագրությունները նշված լրատվամիջոցի լրագրողը […]

̰
ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին, հեռացրել է ցեղասպանության մասին գրառումը

15:00 29.07.2022

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդը Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Աբդուլլա Շահիդն այդ մասին նաև գրառում էր արել Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս հանգամանքը չափազանց զայրացրել է Թուրքիայի իշխանություններին: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի թվիթերյան հրապարակումից հետո Թուրքիան չեղարկել էր օգոստոսի 8-12-ն Անկարայում […]

̰
Քննարկվել են արտադպրոցական ոլորտի՝ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերը

14:56 29.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադպրոցական ոլորտի՝ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերը: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ-ում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների միասնական զարգացման ծրագրի, «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2022-2023 ուսումնական […]

̰
Շեշտվել է գյուղատնտեսության, անասնաբուժության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցության կարևորությունը

14:51 29.07.2022

Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։ Նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել […]

̰
Ոռոգման համակարգերի արդիականացում՝ 50 միլիոն դոլարով. ՀՏԶՀ

14:46 29.07.2022

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել […]

̰
BACK_TO_TOP