TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արցախում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները

12:00 31.07.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները: Պետական նախարարը շնորհավորել է տանտերերին և ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին՝ Արցախի ժողովրդի կողքին հաստատուն կանգնելու […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

11:50 31.07.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

̰
Երևանի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

11:42 31.07.2022

Հուլիսի 31-ին` ժամը 06:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող մթերային […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

11:35 31.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Զելենսկին Դոնբասի բնակիչներին կոչ է արել դուրս գալ տարածաշրջանից

11:20 31.07.2022

Ուկրաինայի կառավարությունը Դոնեցկի մարզի բնակիչների պարտադիր տարհանում է սկսում ջեռուցման սեզոնի սկսվելուց առաջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել մարդկանց հեռանալ Դոնեցկի մարզից, ինչպես նաև ընդգծել է, որ կառավարությունը դրա համար ամեն ինչ կկազմակերպի: Այս մասին հուլիսի 30-ին հայտարարել է երկրի ղեկավարն իր տեսաուղերձում։ «Այնտեղ հարյուր հազարավոր մարդիկ են, տասնյակ հազարավոր երեխաներ։ […]

̰
Բրազիլիայում տղամարդը կնոջը ու երեխաներին 17 տարի փակի տակ է պահել

11:00 31.07.2022

Ռիո դե Ժանեյրո նահանգից տղամարդը 17 տարի փակի տակ է պահել կնոջը և երկու երեխաներին, հայտնել է G1 պորտալը: Նրանց փրկել է ոստիկանությունը անանուն հաղորդագրությունից հետո։ Կնոջ խոսքերով՝ տղամարդն անընդհատ ծեծել է նրանց, կապել, գրեթե սնունդ և ջուր չի տվել։ Երբ իրավապահները հայտնաբերել են երեխաներին, նրանք հյուծվածության պատճառով 10 տարեկանի տեսք են ունեցել, թեև նրանք […]

̰
Երևանում ուժեղ քամուց գովազդային վահանակի երկաթյա ձողը պոկվել և կախվել է

10:37 31.07.2022

Հուլիսի 31-ին, ժամը 00։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամուց գովազդային վահանակի երկաթյա ձողը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել […]

̰
Զովունիում քամուց ծառը շրջվել է գազատար խողովակի վրա

10:10 31.07.2022

Հուլիսի 31-ին, ժամը 00։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովունի գյուղի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 100-7/1 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը հեռացրել են գազատար […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 30.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
̰
Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու Subaru-ն. կան վիրավորներ, ճանապարհը երկկողմանի փակվել է

23:13 30.07.2022

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 188.2 կմ հատվածում բախվել են Մելիք Մ.-ի վարած Subaru մակնիշի և Վահե Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Երկու վարորդները ենթարկվել են […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

22:57 30.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում hուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-4-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հուլիսի 31-ին գիշերը և երեկոյան […]

̰
Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. Տելեգրամի ալիքներում սկանդալային փաստաթղթեր են շրջանառվում

22:44 30.07.2022

Ռուսական սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ ողողված են տեղեկությամբ, ըստ որի` Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Տելեգրամի Wings of war («Крыля войны») ռուսական ալիքը սկանդալային տեղեկություններ է հրապարակել այդ մասին՝ վկայակոչելով իրաքյան Sabereen News Տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2022 թ. […]

̰ ̰ ̰
SHANTNEWS

22:00 30.07.2022

̰
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվել է Անդորրային

21:35 30.07.2022

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում է առաջնության 5-8 տեղերի համար: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից՝ կայացած մրցավեճում Հայաստանի հավաքականը 59:78 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 17 միավորով:

̰
Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

21:06 30.07.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

̰
Վայոց ձորի մարզում Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկը BMW-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր

21:01 30.07.2022

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն նախ տեղում […]

̰
Տավուշի մարզում բախվել են Ford Connect-ն ու Opel-ը. կան վիրավորներ

20:34 30.07.2022

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչները, 36-ամյա Կ. Մարությանի վարած Ford Connect մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Գ. Զոհրաբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Ա. Չ․-ն ու Opel-ի […]

̰
Ռազմիկ Եփրեմյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

20:08 30.07.2022

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Ռազմիկ Եփրեմյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Կիսաեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ջոզեֆ Սիլեյի հետ և 11:0 հաշվով պարտվել:

̰
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում հայտարարվել է սգո օր

00:30 30.07.2022

Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում հայտարարվել է սգո օր։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։ Վարչապետն իր ցավակցությունն է հայտնում մահացածներիի ընտանիքի անդամներին և հարազատներին։ «Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։ Այս դժվարին պահերին […]

̰
Իմ վշտակցումն եմ հայտնում Վրաստանի ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին․ ՀՀ ԱԻ նախարար

00:20 30.07.2022

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Վրաստանի իր գործընկերոջը ցավակցական ուղերձ է հղել։ «Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- գրել է Փամբուխչյանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը […]

̰
Կապուտան գյուղում այրվել է անասնակեր

00:00 30.07.2022

Հուլիսի 29-ին, ժամը 20:37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:14-ին, մարվել՝ 22:15-ին։ Այրվել է […]

̰
Գազաբալոնի վկայագրման համար հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում

23:56 29.07.2022

Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը՝ տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների՝ գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ «Համակարգում հերթագրված […]

̰
Երկու կապիկները, որոնցից Ճապոնիայում տուժել է 66 մարդ, ոչնչացվել են

23:42 29.07.2022

Ճապոնիայի Յամագուտիի պրեֆեկտուրայում վերացրել են մարդկանց վրա հարձակված երկրորդ կապիկին։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ Պրեֆեկտուրայում վերջին շրջանում հաճախակի են դարձել տեղի բնակիչների վրա կենդանիների հարձակման դեպքերը։ Հաղորդվում է հուլիսի 8-26-ն ընկած ժամանակահատվածում 49 տուժածների մասին: Այդ ժամանակ իշխանությունները կասկածում էին միայն մեկ կապիկի։ Նրան բռնելու համար որսորդներ են հրավիրել, որոնք որսացել են համապատասխան […]

̰
Բրազիլիայում գրանցվել է կապիկի ծաղիկից առաջին մահը

23:36 29.07.2022

Բրազիլիայում գրանցվել է կապիկների ծաղկից առաջին մահը։ Մահացու դեպք է գրանցվել Մինաս-Ժերայս նահանգի Ուբերլանդիա քաղաքում։ Բրազիլիայի առողջապահության նախարարությունն արդեն հաստատել է հիվանդի մահվան փաստը, որն ունեցել է ցածր իմունիտետ։ Երկրում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ հազար դեպք։ Վարակվածների մեծ մասը բնակվում է Սան Պաուլու նահանգում։

̰
̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:24 29.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ռուբինյանց փ. 5/14, 27/107 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 27/15, Գերցենի փ. 25 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կ․ Ուլնեցու փող․ 58/20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի […]

̰
Պենտագոնը մտադիր է շարունակել Կիևին օգնել HIMARS համակարգերի համար զինամթերքով

23:15 29.07.2022

ԱՄՆ-ը մշտական ​​կապի մեջ է Կիևի հետ ռազմական աջակցության հարցում, օգնությունը համահունչ կլինի Ուկրաինայի իշխանությունների խնդրանքին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ անդրադառնալով Ուկրաինայում HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի պաշարների ծախսման հարցին: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային […]

̰
BACK_TO_TOP