TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բելառուսը հետ է կանչում Մեծ Բրիտանիայում իր դեսպանին

14:40 29.07.2022

Բելառուսը հետ է կանչում Մեծ Բրիտանիայում իր դեսպանին Լոնդոնի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերի պատճառով: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։ Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի մի շարք ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ որոշում է կայացվել Լոնդոնում երկրի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը մինչև գործերի ժամանակավոր հավատարմատար իջեցնելու մասին: Նա նաև […]

̰
Նորվեգիան Ուկրաինային է հանձնել 14 զրահապատ մեքենա

14:33 29.07.2022

Նորվեգիան Ուկրաինային է փոխանցել IVECO LMV III-ի 14 զրահապատ մեքենա, ասված է թագավորության կառավարության հաղորդագրության մեջ: «Նորվեգիան Ուկրաինային նվիրաբերել է 14 IVECO LAV III զրահապատ պարեկային մեքենա։ Այս մեքենաներն ունեն լավ շարժունակություն և պաշտպանվածություն և նույն տեսակի են, ինչ Նորվեգիայի զորքերը օգտագործել են Աֆղանստանում»,- ասել է կառավարությունը։ Հուլիսի սկզբին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն այցելել […]

̰
23-ամյա վարորդը Nissan-ով Այնթափ գյուղում տապալել է բետոնե էլեկտրասյունը․ կա վիրավոր

14:28 29.07.2022

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հրաչյա Ս․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]

̰
Հրդեհ Այգեստան համայնքի տարածքում․ այրվել է մոտ 150×50մ չոր խոտ

14:22 29.07.2022

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են չոր խոտատարածքում բռնկված հրդեհը: Հուլիսի 29-ին՝ ժամը 10:50-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով այրվում է չոր խոտ: Ահազանգը ստանալուն պես Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում տեղակայված, փրկարար ուժերի վարչության, պահպանման բաժանմունքից մեկ մարտական հաշվարկ մեկնել է […]

̰
Հավաստագրման քննություններ դպրոցի տնօրեն դառնալու համար

14:16 29.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2/: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու […]

̰
Գործարկվել է Ազգային գեոպորտալի քարտեզագրական բաղադրիչը

14:09 29.07.2022

Գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական բաղադրիչը, որը հասանելի է https://maparmenia.am/arpis/ հղումով, հայտնում է Կադաստրի կոմիտեն։ Քարտեզագրական բաղադրիչը հնարավորություն է ընձեռնում համացանցի օգտատերերին առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված: Քարտեզագրական բաղադրիչում հասանելի են հետևյալ շերտերը՝ ✅վարչատարածքային սահմաններ (համայնք, մարզկենտրոն), ✅կադաստրային քարտեզ (հողամաս, շենք), ✅տեղագրական քարտեզ (ճանապարհներ, գետեր) ✅օդալուսանկարներ (օրթոֆոտոհատակագծեր)։ […]

̰
Լավրովը Մակրոնին խորհուրդ է տվել ավելի էթիկական արտահայտվել

14:04 29.07.2022

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վիրավորական է անվանել Աֆրիկա իր այցի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ռուս նախարարը հանդիպում է աֆրիկյան «խունտայի», այլ ոչ թե լեգիտիմ կառավարությունների հետ։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ի թղթակիցը։ «Ինչ վերաբերում է նախագահ Մակրոնին և նրա հայտարարություններին, ապա, իրոք, ֆրանսիացիներից կարելի էր ակնկալել ավելի […]

̰
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ Պուտինի անունը ստադիոնում վանկարկելու համար

13:55 29.07.2022

UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե» – «Դինամո» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այն պահին, երբ ուկրաինական թիմը՝ Կիևի «Դինամոն», խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել էին սադրանքի դիմել և վանկարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական […]

̰
Ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից. փոխվարչապետ

13:47 29.07.2022

Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ սա անկյունաքարային մոտեցումներից է կառավարության հուլիսի 28-ի նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է […]

̰
Իսպանական դատախազությունը պահանջում է ավելի քան ութ տարով ազատազրկել Շակիրային

13:41 29.07.2022

Իսպանիայի դատախազությունն ավելի քան 8 տարվա ազատազրկում և ավելի քան 23 մլն եվրո տուգանք է պահանջել կոլումբացի երգչուհի Շակիրայի համար՝ հարկերը չվճարելու գործով: Այս մասին հայտնում է El País-ը։ Հնարավոր բանտային ժամկետը, որը պահանջել են դատախազները, կարող է կազմել ութ տարի և երկու ամիս: Երգչուհու ներկայացուցիչները դեռ ոչ չեն մեկնաբանել։ Շակիրան մեղադրվում է 2012-2014 թվականներին […]

̰
Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում

13:33 29.07.2022

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ: Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց […]

̰
Խոշոր հրդեհ Մոսկվայի հոսթելներից մեկում․ կան զոհեր

13:27 29.07.2022

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող հոսթելում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ է մահացել, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: «Ճշտված տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի»,- ասել է աղբյուրը։ Ալմաթիի փողոցի տան առաջին հարկում գտնվող հանրակացարանում բռնկումը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Հրդեհը տարածվել է մոտ 150 քառակուսի մետր […]

̰
Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման կապակցությամբ

13:19 29.07.2022

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման կապակցությամբ, ասել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։ Սան Ֆրանցիսկոն կապիկի ծաղիկի հայտնաբերման առաջին դեպքի մասին հայտնել է հունիսի 3-ին, և այդ ժամանակից ի վեր դեպքերի թիվը շարունակում է աճել։ «Մենք դեպքերի աճ ենք նկատում Սան Ֆրանցիսկոյում։ Անցած հանգստյան օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]

̰
Քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում հայ-ղազախական համագործակցության խորացման հեռանկարները

13:12 29.07.2022

Ս.թ. հուլիսի 28-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Ռուսլան Բայմիշևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում հայ-ղազախական համագործակցության վիճակն ու խորացման հեռանկարները։ Մասնավորապես, Ռ. Բայմիշևն ուշադրություն է հրավիրել ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև անդրադարձել է արդյունաբերության առաջնահերթ […]

̰
Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրում

13:06 29.07.2022

Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրում, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագրի ծախսերի փոխհատուցման բաղադրիչի դեպքում փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին անասնաշենքը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում՝ հաշվի առնելով […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 28.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայտնաբերվել է վերջին 300 տարվա ընթացքում ամենախոշոր վարդագույն ալմաստը

23:49 28.07.2022

Հանքագործները Անգոլայի Լուլո հանքահորում աշխատանքների ժամանակ հայտնաբերել են վերջին 300 տարվա ընթացքում ամենախոշոր վարդագույն ալմաստը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ալմաստի քաշը 170 կարատ է։ Թանկարժեք քարի ճշգրիտ մեծությունը, որին տրվել է «Լուլոյի վարդ» անունը, հայտնի կդառնա միայն հղկելուց հետո։ Սպասվում է, որ «Լուլոյի վարդը» կվաճառվի միջազգային շուկայում։ Աճուրդներում նման քարերի արժեքը նախկինում հասել […]

̰
ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» լքեց պայքարը

23:37 28.07.2022

Հուլիսի 28-ին էստոնական Պարնու քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պայդե» (Էստոնիա)-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում «Արարատ-Արմենիան» զիջեց մրցակցին և դուրս մնաց ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանի խաղարկությունից։

̰
̰
48-ամյա կինը հարևանի բանալին աննկատ վերցրել էր, գողացել դրամապահոցը և փորձել հրկիզել տունը

23:18 28.07.2022

Հուլիսի 24-ի կեսօրին ոստիկանության Նաիրիի բաժնում տարածքային փրկարարական ծառայությունից ստացվել էր հաղորդում, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի մի տան երրորդ հարկից ծուխ է բարձրանում: Մեկնած փրկարարներին բնակիչը հայտնել էր, թե հրդեհն առաջացել է հեռախոսի լիցքավորիչից: Սակայն Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները երկու օր անց ստացան տեղեկություն, որ լիցքավորիչը հրդեհի հետ ոչ մի կապ չունի: Հետագա միջոցառումներով […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում

23:07 28.07.2022

Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում: Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի […]

̰
Հոնկոնգում համերգի ժամանակ հսկայական էկրանն ընկել է պարողների վրա

22:57 28.07.2022

Հոնկոնգից սարսափելի կադրերը ցնցել են համացանցի օգտատերերին. Mirror-ի համերգի ժամանակ հսկայական տեսաէկրանն ընկել է բեմի վրա։ Երկու-երեք մարդ վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են, մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Կադրերում հսկայական էկրանի անկման պահն է: Սուր անկյունով այն դիպել է պարողներից մեկի դեմքին, իսկ հետո շրջվել է մյուսների վրա։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:42 28.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում hուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ի, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Երևան քաղաքում hուլիսի 29-31-ը, օգոստոսի […]

̰
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:18 28.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Մաշտոցի պող. 31 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան 1-ին նրբ․ […]

̰
Գեղարքունիքի մարզում եղբայրը դանակով հարվածել է եղբորը

22:09 28.07.2022

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնասվածք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ․-ն է։ […]

̰
SHANTNEWS

22:00 28.07.2022

̰
Ուկրաինացի հոգևորականները ծեծկռտուք են սարքել հուղարկավորության ժամանակ․ համացանցում տեսանյութ է հրապարակվել

21:42 28.07.2022

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողի հուղարկավորության ժամանակ ուղղափառ քահանաները ծեծկռտուք են սարքել։ Տեսագրությունը տարածվել է համացանցում։ Վիննիցայի մարզում Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոգևորականը վրդովվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործընկերոջ ելույթից: Հետագայում հոգևորականը որոշել է ուժով ընդհատել քարոզը՝ խաչն օգտագործելով կռվի մեջ։ Հարձակման հետևանքով հոգևորականը դիմել է ոստիկանություն, նրա դիմումի համաձայն քրեական գործ է հարուցվել, նշվում է հաղորդագրության […]

̰
ՄԱԿ-ում պատասխանել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Կիմ Չեն Ինի խոսքերին

21:34 28.07.2022

ՄԱԿ-ը դեմ է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հաղորդագրություններ պարունակող հռետորաբանությանը, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ «Մենք դեմ ենք ցանկացած հռետորաբանության՝ կապված նման մահաբեր զենքի կիրառման հետ և շարունակում ենք կոչ անել վերսկսել բանակցությունները Կորեական թերակղզու խաղաղ ապամիջուկայնացման շուրջ»,- ասել է Հաքը՝ մեկնաբանելով ԿԺԴՀ ղեկավարի խոսքերը։ Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի […]

̰
Նռնակը պայթել էր մոտիկ առանձնատան բակում. ոստիկանները բացահայտել են 2020-ի դեպքը

21:25 28.07.2022

2020 թվականի դեկտեմբերի 19-ին նռնակ էր պայթել Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում, ինչի հետևանքով վնասվել էր երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, մարդ չէր տուժել: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին միջոցառումներ, սակայն պարզել, թե ով և ինչ նպատակով էր պայթեցրել նռնակը, չէր հաջողվել: Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացնելիս պարզվել է հետևյալը: Բաբաջանյան […]

̰
«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի

21:14 28.07.2022

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

̰
BACK_TO_TOP