TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վրաստանում 20 մարդ է ձերբակալվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով

15:58 28.07.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ամբողջ երկրում՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, ձերբակալել է 20 մարդու՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման և մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով, փոխանցում է Aliq.ge-ն։ Քվեմո Քարթլիում, Իմերեթում եւ մայրաքաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թբիլիսիի Փոնիճալա բնակավայրում, թմրանյութ վաճառելու մեղադրանքով 14 […]

̰
Կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

15:55 28.07.2022

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը և բարձրաստիճան այլ անձինք: Պաշտոնական հատվածին հաջորդել են Խաղերի մասնակից […]

̰ ̰
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը վիրավորվել է Քարվաճառի շրջանում

15:49 28.07.2022

Հայտնի է հուլիսի 26-ին օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից վիրավորված Ադրբեջանի ԶՈՒ երկրորդ բարձրաստիճան սպայի ինքնությունը․ փոխանցում է infoteka24-ը։ Ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ նա պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Էֆենդիև Անվար Զաքարիա օղլուն է։ Նա ստացել է բեկորային վնասվածքներ։ Ավելի վաղ infoteka24 պորտալը հայտնել էր, որ ականի պայթյունի հետևանքով գնդապետ Իսբանդիյարովի ոտքի մի […]

̰
ՊՎԾ-ն շուրջ 15.8մլրդ ՀՀ դրամի առերևույթ խախտումներ է հայտնաբերել Երևանի քաղաքապետարանում

15:44 28.07.2022

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացնում են ՊՎԾ-ից՝ ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

15:33 28.07.2022

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան։

̰
Ստամբուլի ստադիոնում թուրք ֆուտբոլասերները վանկարկել են Պուտինի անունը

15:30 28.07.2022

Ստամբուլում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե – Կիևի «Դինամո» թիմերի պատասխան հանդիպումը, որի ընթացքում ուշագրավ միջադեպ է եղել։ Ermenihabeer-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել […]

̰
Տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի արտագնա նիստը

15:21 28.07.2022

Հուլիսի 27-ին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ էին այցելել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Նրանք շրջեցին գումարտակի վարչական շենքի աշխատասենյակներում, ծանոթացան աշխատանքային ու շենքային պայմաններին, եղան ստորաբաժանման հերթապահ մասում, վարչական վարույթ իրականացնող բաժանմունքում, ծառայության բաժնում, ստորաբաժանումների հրամանատարների աշխատասենյակներում, նաև զրուցեցին պարեկների հետ, ծանոթացան ծառայության մանրամասներին, եղան գումարտակի շարահրապարակում։ Գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը ներկայացրեց ծառայողական մեքենաների […]

̰
Սաակաշվիլիի որդին՝ հոր առողջական վիճակի մասին

15:17 28.07.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի որդու՝ Էդուարդ Սաակաշվիլիի խոսքերով, հոր առողջական վիճակն էապես չի բարելավվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերանայել երրորդ նախագահի դերը քաղաքականության մեջ, ինչը իշխող «Վրացական երազանքի» գործը կհեշտացնի ընդհանուր համաձայնության հասնելու առումով։ «Ես սպասում էի, որ նրա վիճակն ավելի լավ կլինի։ Ամեն դեպքում, ինքն ինձ […]

̰
Ողբերգական վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

15:11 28.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Համաձայն ՀՀ ոստիկանության Սևանի բաժնից ստացված հաղորդման՝ 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW X5» և «Վազ 21104» մակնիշի […]

̰
851 մլն ՀՀ դրամ է հատկացվել բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար

15:06 28.07.2022

Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում կատարելու և Առողջապահության նախարարությանը 851 մլն ՀՀ դրամ գումար հատկացնելու վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հատկացվող գումարն ուղղվելու է հինգ բժշկական կենտրոնների կառուցմանը/վերակառուցմանը և մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը: Մասնավորապես, կապիտալ հիմնանորոգվելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» (163 մահճակալ), […]

̰
Ոչ սթափ վարորդ և ոչ սթափ ուղևորներ, արդյունքում՝ վեճ ու վթար

15:01 28.07.2022

Հուլիսի 24-ին՝ ժամը 00։15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կինը վնասվածքները ստացել է այլ հանգամանքներում: Պարզվել է, որ հուլիսի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Աքորի […]

̰
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

14:51 28.07.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է Սերգեյ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասի արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Վանաձոր): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ պանրի հասունացման պահեստը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, հատակը […]

̰
Լարին շարունակում է արժևորվել

14:41 28.07.2022

Վրացական լարին շարունակում է արժևորվել: Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.7650 լարիով։ Аliq.ge-ի փոխանցմամբ՝ համակարգում առևտուրը սկսվել է 2.7736 փոխարժեքով: Հուլիսի 27-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.7791 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.8208 լարի։

̰
Հայաստանում գրանցվում է Covid-19-ի դեպքերի աճ, շրջանառվում է «Օմիկրոնի» ենթաշտամը. առողջապահության նախարար

14:35 28.07.2022

Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է «Օմիկրոնի» ենթաշտամներից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ լինելու […]

̰

14:31 28.07.2022

Նիկարագուայի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է երկրի տարածքային հետազոտությունների ինստիտուտը (INETER): Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 3.23-ին (Երևանի ժամանակով 13.23-ին): Էպիկենտրոնը գտնվել է Հիկիլիո բնակավայրից 53 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 37 կմ խորության վրա։ Տեղեկություններ հնարավոր զոհերի և ավերածությունների մասին չեն ստացվել:

̰
Անկարայում ռուս կցորդը կանչվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ

14:26 28.07.2022

Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ: Պատճառը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական 10-րդ դիտակետի գնդակոծումն է, որի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ 1-ը՝ սպանվել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Անկարան Ռուսաստանի կցորդին հայտնել է, որ «նմանատիպ հարձակման կրկնության դեպքում թուրքական կողմի արձագանքը շատ ավելի այլ կերպ կլինի»‎: Կցորդին տեղեկացվել է, որ «Սիրիայի […]

̰
Ոսկեթաս բնակավայրում շչակ է գործարկվելու

14:21 28.07.2022

Հուլիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեթաս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Կառավարությունը հաստատել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

14:18 28.07.2022

Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է […]

̰
Երևան քաղաքում երեկ ծնվել է 75 երեխա

14:13 28.07.2022

27.07.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 75 երեխա` 37 տղա և 38 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Նախատեսվում է պետական ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին

14:09 28.07.2022

Նախատեսվում է պետական ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ բուհ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:

̰
Կասեցվել է դոնդողի արտադրամասի գործունեությունը

14:06 28.07.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող «Ռոբերտ Էմիլ» ՍՊԸ-ին պատկանող դոնդողի արտադրությունում (ք. Երևան): Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան […]

̰
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ԱՀ ՊՆ

13:51 28.07.2022

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։  

̰
Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

13:44 28.07.2022

Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Շենգավիթի ոստիկանները, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ․ Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ

13:38 28.07.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։ Ermenihaber-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես, 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» […]

̰ ̰
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է նոր ստորաբաժանում

13:12 28.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Հիշյալ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի զարգացման ծրագրի մշակման ձևաչափը

13:08 28.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափի և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների նախագիծը: Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Նախագծի նպատակը զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության բարձրացումն է և ծրագրի կատարման […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:05 28.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Աշտարակի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

23:55 27.07.2022

Հուլիսի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել 2 երիտասարդ, որոնցից մեկը՝ կտրած-ծակած, մյուսը՝ պատռված վերքերով։ Բաժնից հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը արագ պարզեց, որ երիտասարդները վնասվածքները ստացել են տարբեր վայրերում, սակայն իրավապահները կասկածներ ունեին, որ դեպքերը փոխկապակցված են։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ […]

̰
BACK_TO_TOP