TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Էրդողանը հայտարարել է ԱԹՍ արտադրող Bayraktar-ի հետ համագործակցելու Պուտինի ցանկության մասին

23:41 26.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ, հայտնում է CNN Türk-ը։ Թուրք առաջնորդի խոսքով՝ ԱՄԷ-ն հայտարարել է նաև «իր տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու ցանկության մասին»։ Էրդողանը ծրագրում է Սոչի ժամանել օգոստոսի 5-ին։ Սպասվում […]

̰
Թուրքիան մտադիր է երկարաձգել գազային համաձայնագրերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ

23:32 26.07.2022

Թուրքիան մտադիր է երկարաձգել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ բնական գազի գնման մասին համաձայնագրերը։ Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Մեր հիմնական մատակարարներն են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը։ Մենք մտադիր ենք նոր ժամկետով երկարաձգել նրանց հետ պայմանագրերը։ Մենք ձգտում ենք բավարարել էներգակիրների մեր պահանջները»,- ասել է նա Haber Global հեռուստաալիքի եթերում։ Գազային […]

̰
Ջոնսոնը մրցանակ է շնորհել Զելենսկուն

23:20 26.07.2022

Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն շնորհել է Ուինսթոն Չերչիլի անվան առաջնորդության համար պարգևը: Քաղաքական գործիչները տեսակապով են շփվել երեքշաբթի՝ հուլիսի 26-ին։ «Չնայած ֆիզիկապես հեռու ենք, ինձ համար շատ հաճելի է քեզ հանձնել այդ պարգևը, Վլադիմիր»,- ասել է Ջոնսոնը: Չերչիլի անվան առաջնորդական որակների համար մրցանակն առաջին անգամ անձամբ Մեծ Բրիտանիայի նախկին […]

̰
Հաղորդավարուհին ուշագնաց է եղել Բրիտանիայի վարչապետի թեկնածուների բանավեճի ժամանակ

23:10 26.07.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների միջև երկրորդ ընտրական բանավեճերը ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակի և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի միջև ընդհատվել են այն պատճառով, որ ծրագրի հաղորդավար Քեյթ Մաքքանն ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը, հաղորդում է Talk TV հեռուստաալիքը: «Քեյթ Մաքքանն ուշագնաց է եղել այսօր երեկոյան ուղիղ եթերում, և չնայած այն բանին, որ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:57 26.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում hուլիսի 26-27-ի, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-21 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:47 26.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 85 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ձորաղբյուր թաղամաս՝ «Ական» ՍՊԸ, «Դիաննա» ՍՊԸ, «Ժ․ Դանիելյան» ԱՁ, «Ս Ասլանյան» ԱՁ, «Մ․Ավետիսյան» ԱՁ, «Օրբիտա» ՍՊԸ, «Աշխարհ» ՍՊԸ, […]

̰
Բժիշկը նախազգուշացրել է եղունգների լաքի պատճառով վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգի մասին

22:39 26.07.2022

Եղունգների լաքերում պարունակվող որոշ քիմիական բաղադրիչներ կարող են վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, հայտնել է բժիշկ-պոդոլոգ Տատյանա Կրասյուկը։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում նա զգուշացրել է, որ մատնահարդարման համար տարածված միջոցը մեծացնում է միզասեռական և նյարդային համակարգերի պաթոլոգիաների և նույնիսկ քաղցկեղի զարգացման վտանգը: Մասնագետը բացատրել է, որ անորակ լաքից վտանգավոր բաղադրիչները եղունգների միջոցով կարող են […]

̰ ̰
ՊՆ-ն հաստատել է այրվածքներ ստացած զինծառայողի մահվան լուրը

22:10 26.07.2022

Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր […]

̰
Պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան Ուկրաինայի հակամարտությունը. Մակրոն

22:08 26.07.2022

Պարենային ճգնաժամը կտևի ավելի երկար, քան ուկրաինական ռազմական հակամարտությունը, դրա հետևանքները չեն վերանա 12-18 ամսում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Պատերազմը (Ուկրաինայում-խմբ.) դեռ երկար կշարունակվի: Իսկ սննդամթերքի շուկայում ապակայունացումը կտևի էլ ավելի երկար… Հետևաբար, մենք պետք է շարունակենք արձագանքել այս ճգնաժամային իրավիճակին: Ի վերջո, վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի […]

̰
SHANTNEWS

21:55 26.07.2022

̰
Վարդենիս համայնքը 3 գյուղատնտեսական անվավոր տրակտոր և 2 խոտի մամլիչ հակավորիչ​ է ստացել

21:50 26.07.2022

ԱՄՆ կառավարության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված ֆինասական միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի շրջանակում Վարդենիս համայնքը 3 գյուղատնտեսական անվավոր տրակտոր և 2 խոտի մամլիչ հակավորիչ​ է ստացել` 49,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ։ Տեխնիկան համայնք է հասել այսօր և կնպաստի Վարդենիսի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես […]

̰
Այրվածքներ ստացած զինվորի կյանքը չի հաջողվել փրկել․ Factor.am

21:42 26.07.2022

Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։ Տեղեկությունը Factor․am-ին հայտնել են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։ Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել ՊՆ-ն, որում, մասնավորապես, ասվում էր․ «Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով […]

̰
Կայացել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառումը

21:39 26.07.2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 26-ին մասնակցել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառմանը, որն իրականացվել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքներով։ Ողջունելով մասնակիցներին և ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ Ռաֆայել Գևորգյանը վստահություն է հայտնել, որ ֆրանչայզինգի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել նաև ներդրումների ավելացմանն ու մրցակցության զարգացմանը։ […]

̰
Հոգեբանն անվանել է իմպուլսիվ գնումների դեմ պայքարի միջոց

21:36 26.07.2022

Ամենից հաճախ իմպուլսիվ գնումներ կատարելու պատճառ են դառնում նյարդային լարվածությունն ու սթրեսը, բացատրել է հոգեբան Մարինա Գլադիշևան՝ նշելով նաև առանց շոփինգի բացասական հույզերի դեմ պայքարելու ուղիները: Մասնագետը վստահ է, որ ինքնաբուխ արված գնումից հաճույք ստանալն օգնում է մարդուն փոխհատուցել տագնապալի վիճակները։ Այսպիսով՝ նյարդերը հանգստացնելու համար անիմաստ գումար ծախսելուց խուսափելու համար նա խորհուրդ է տվել գտնել […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը

21:22 26.07.2022

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է թուրքական կողմից վերջին օրերին իրականացվող սահմանի ականազերծման աշխատանքները: «Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում (գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի դիմացի հատվածում) ականազերծման աշխատանքներն իրականացնում է DLC կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասվում է հարցման պատասխանում։ Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն […]

̰
Սննդաբանը նշել է խմիչքները թրոմբների կանխարգելման համար

21:13 26.07.2022

Նռան և ճակնդեղի հյութերը բարելավում են սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, ասել է բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան: Սննդաբանը հայտնել է, որ թանձր արյունը կարող է բարձրացնել թրոմբների առաջացման վտանգը, ուստի դրանց առաջացման կանխարգելման համար կարևոր է խմել ավելի շատ հեղուկ, առաջին հերթին՝ ջուր։ Նրա խոսքով ՝ ջրի օրական նորմը հաշվարկելը պարզ է՝ մարմնի քաշի յուրաքանչյուր […]

̰
Անձնագրային և վիզաների վարչությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով․հայտարարություն

21:00 26.07.2022

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են, որ չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ […]

̰
Բժիշկը նշել է՝ որ ըմպելիքներն են զարկերակային ճնշում առաջացնում

20:51 26.07.2022

Տոմատի հյութը և կանաչ թեյը ճնշման տատանումներ են առաջացնում, վստահ է բժիշկ-թերապևտ, սրտաբան Վիոլետա Շելեխովան: Նա նաև անվանել է այն ըմպելիքները, որոնք առաջացնում են անոթների հետ կապված խնդիրներ։ Նա նշել է, որ աղի բարձր պարունակությամբ հեղուկների կանոնավոր օգտագործումը, ինչպիսին է լոլիկի հյութը, նպաստում է նրան, որ հեղուկը մնում է օրգանիզմում, հետևաբար, ճնշումը բարձրանում է։ Ըստ […]

̰
Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա

20:42 26.07.2022

Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: «Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ […]

̰
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրավազանից

20:35 26.07.2022

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով: 1.5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ճոպանի միջոցով Հ. Մ.-ի (ծնված 1955 թ․) […]

̰
Քննարկվել է հայ-չեխական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

20:26 26.07.2022

Հուլիսի 26-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Յան Լիպավսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացումը՝ ուղղված քաղաքական երկխոսության օրակարգի […]

̰
Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին. Միրզոյան

20:15 26.07.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմ ընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Սա իմ առաջին այցն է […]

̰
Քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության ոլորտում ՀՀ-ի և Եթովպիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

16:01 26.07.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգավ Ալեմայեհու Տեգենուի գլխավորած պատվիրակությանը։ Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ […]

̰
«Ազատազրկված անձինք պետք է ստանան այն նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները»․ Արփինե Սարգսյան

15:56 26.07.2022

Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության բարձր համագործակցության շրջանակներում կյանքի է կոչվել քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման ապահովման նախաձեռնությունը: Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի կնքման միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Իրանի բուհերի դիպլոմները փոխադարձաբար ճանաչելու վերաբերյալ հարցեր

15:54 26.07.2022

2022թ-ի հուլիսի 25-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Վահիդ Հադադի Ասլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր գիտական համագործակցության համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի այցը ԻԻՀ, ինչպես նաև ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության այցը […]

̰
Ստեփանակերտում ժամը 16:00-ի սահմաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան

15:51 26.07.2022

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են Ստեփանակերտի բնակիչներին, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան: «Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»,- ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Արջհովիտ գյուղի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

15:38 26.07.2022

Հուլիսի 26-ին` ժամը 11։44-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջհովիտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։58-ին, մարվել՝ 12:03-ին։ Այրվել են «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահը և թափքը՝ մասամբ:

̰
Արթիկ համայնքում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական նոր կենտրոն կհիմնվի

15:32 26.07.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզպետն անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի առաքելությունը Շիրակի մարզում․ «Այն առաքելությունն ու այն աշխատանքային ուղղությունը, որ նախընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տասնամյակների ընթացքում, կարևոր է եղել մեր մարզի համար, խոսքս, հատկապես, աղքատության հաղթահարման, երեխաների իրավունքների պաշտպանության […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին դրամական մրցանակներ են նախատեսված 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար

15:30 26.07.2022

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ […]

̰
BACK_TO_TOP