TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ուկրաինացիների բնակեցման նպատակով Վրաստանը կտրամադրի մոտ 2 միլիոն դոլար

22:13 25.07.2022

Հուլիսի 15-ից հետո Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների բնակեցման հարցը լուծելու համար պետությունը կտրամադրի 6 միլիոն 300 հազար լարի (մոտ 2 միլիոն դոլար), տեղեկացնում է Aliq.ge-ն։ Առողջապահության նախարարությանը կից սոցիալական ծառայության գործակալության հատկացրած գումարը սահմանված է հուլիսի 15-ից հետո հայրենիքը պատերազմի պատճառով լքած և Վրաստան մտած ուկրաինացիների համար։ Ըստ այդմ՝ ծրագիրը չի վերաբերում մինչև հուլիսի […]

̰ ̰
SHANTNEWS

21:55 25.07.2022

̰
Սյունիքում այրվածք ստացած զինծառայողը վագոն–տնակում բռնկված հրդեհն է փորձել մարել. ՊՆ

21:37 25.07.2022

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նա վագոն–տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները»,– նշեց Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Պողոսյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածք է ստացել հուլիսի […]

̰

21:30 25.07.2022

Հուլիսի 25-ին` ժամը 20։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Մալաթիա-Սեբաստիայում և Կենտրոն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

20:59 25.07.2022

Երևանի քաղաքապետարանի  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  հուլիսի 26-ին` ժամը 01:00-ին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ 05:00-07:00-ը` Կենտրոն վարչական շրջանում՝ Խանջյան փողոցում, ծառերի բուժման նպատակով կիրականացվեն սրսկման աշխատանքներ։ «Անվտանգության նկատառումներից ելնելով` նշված համայնքների բնակիչներին հորդորում ենք փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասվում է հայտարարության մեջ:

̰
Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու անունը

20:52 25.07.2022

Nubia առցանց ամսագիրը հինգ ամսվա ընթացքում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Հրատարակության կայքը հայտնում է, որ ամենագեղեցիկ տղամարդ է ճանաչվել չինացի դերասան և երգիչ Սյաո Չժան։ Նշվում է, որ քվեարկությանը մասնակցել է 189 երկրի ավելի քան 11 միլիոն մարդ։ Դերասանի օգտին քվեարկել է ավելի քան 2,2 միլիոն հարցված։ Նրան հաջորդում […]

̰
Վաղը Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

20:36 25.07.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10:00-14:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ 🔷 Արարատ, 🔷 Վեդի քաղաքների 🔷 Երասխ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ովքեր Արցախում կարող են օգտվել 40.000 դրամ աջակցությունից

20:28 25.07.2022

Դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ բռնազավթված բնակավայրերից, այդ թվում՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածից, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Ասկերանի շրջանի Փառուխ համայնքներից տեղահանված անձինք․ տեղահանված […]

̰
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ մեկնարկել են մշտադիտարկման 4-օրյա այցերը Տավուշի սահմանամերձ գյուղերում

15:59 25.07.2022

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկել են մշտադիտարկման 4-օրյա այցերը Տավուշի սահմանամերձ գյուղերում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցերի ընթացքում աշխատանքներ կիրականացնեն բնակիչների սոցիալական, իրավական, կրթական, տնտեսական և անվտանգային հիմնախնդիրներն ուսումնասիրելու և նրանց իրավունքների իրացման հետ կապված խնդիրները վեր հանելու նպատակով:

̰
Երևանյան կանգառասրահներն արդիականացվում են

15:58 25.07.2022

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են: *** Երևանում գծանշում իրականացնող ընկերությունը պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների […]

̰
Կարեն Գիլոյանը Թաթարստանի սպորտի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

15:57 25.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին: Կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. […]

̰
2020-ին ՀՀ-ում ջրառը կազմել է 2829.8մլն մ³, ջրօգտագործումը` 2176.3մլն մ³

15:51 25.07.2022

2020 թվականին ՀՀ-ում ջրառը կազմել է 2829.8մլն մ³, ջրօգտագործումը` 2176.3մլն մ³, որից`  Ոռոգում՝ 1111․8մլն մ³ Ձկնաբուծություն՝ 684․2մլն մ³ Խմելու` 165.2մլն մ³ Արտադրական՝ 191․9մլն մ³ Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 653․5մլն մ³ կամ ջրառի 23.1%-ը: Հեռացված կեղտաջրերի ծավալը կազմել է 777.1մլն մ³:

̰ ̰
Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/, Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

15:27 25.07.2022

Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/, Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհը միմյանց է կապում Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը։ Շինարարական աշխատանքները կատարում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։

̰
Սպանություն Գայ գյուղում. որդուն հայրն էր դանակահարել. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

15:25 25.07.2022

Հուլիսի 24-ին՝ ժամը 18։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ դանակահարություն է եղել, և վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ 20 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց մեկ այլ ահազանգ՝ այս անգամ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց տեղափոխված 30-ամյա Գաբրիել Մանուկյանը մահացել է։ Գայ գյուղ մեկնած […]

̰
Հեղինակավոր CNN-ը աշխարհի լավագույն արշավային ուղղություններում է ներառել Հայաստանը

15:20 25.07.2022

Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»: Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը: «Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող […]

̰
Գրանցվել է 707 դեպք, որից 273-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

15:19 25.07.2022

Հուլիսի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 707 դեպք, որից 273-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 192 հրդեհի, 2 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 232 կենցաղային կանչ. տուժել է 106 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 13 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]

̰
Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

15:07 25.07.2022

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի. 🔹սահմանվում է ակցիայի հասկացությունը և դրա տեսակները. 🔹սահմանվում է զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ […]

̰
Սպիտակ տնից նախազգուշացում Թուրքիային

15:02 25.07.2022

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։ «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և ԻՊ-ի դեմ դաշինքի պայքարը վտանգող Թուրքիայի ռազմագործողության սպառնալիքով»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քիբրին՝ շեշտելով որ Բայդենի վարչակազմն այս հարցում ունեցած իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։ Աղբյուրը հայտնում […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը

14:57 25.07.2022

2022 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը, տեղեկացնում են կոմիտեից։ Վասիլի Առուստամյանը ծնվել է 1952 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սզնեկ գյուղում: Ստացել է տնտեսագիտական և իրավաբանական բարձրագույն կրթություն, աշխատանքային գործունեության ընթացքում նրան շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: 1973 […]

̰
Երևանում մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

14:36 25.07.2022

Հուլիսի 25-ին՝ ժամը 10։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ա. Խ., ծնված […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա

14:29 25.07.2022

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանի […]

̰
Տանտիրոջ 18-ամյա ծանոթը բացել էր դուռը, ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել

14:18 25.07.2022

Հուլիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Վանատուր թաղամասի մի տնից գողացել են 1900 դոլար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ 18-ամյա ծանոթը, տեղյակ լինելով, թե որտեղ է պահվում բանալին, բացել էր դուռը, ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել: Բացատրական աշխատանքի […]

̰
Երևանում բախվել են Renault-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

14:11 25.07.2022

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes C180 և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր […]

̰
Անտառային ուժեղ հրդեհ Թուրքիայի արևմուտքում

14:00 25.07.2022

Թուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հրդեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռնկված հրդեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե՛ ցամաքային […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա պատանին կալանավորվել է

13:55 25.07.2022

Հուլիսի 21-ին` ժամը 23։00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի երկկողմանի վնասվածք, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը դանակահարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի հարակից պուրակում: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության […]

̰
Շիրակի մարզում նախորդ շաբաթ ծնվել է 55 երեխա

13:50 25.07.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հուլիսի 18-24-ը, ծնվել է 55 երեխա։ Լույս աշխարհ է եկել 31 տղա, 24 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

̰
Արցախի ոստիկանությունում մեկ շաբաթում ստացվել է հանցագործության մասին 46 հաղորդում

13:44 25.07.2022

Արցախի ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթվա դեպքերի, պատահարների և հանցագործությունների քրոնիկոնը. 2022 թվականի հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության 1-02 հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 62 հաղորդում, 46-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 44-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Անհանգստացնող է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի վիճակագրությունը: Այս մասով […]

̰
Իսրայելում տղամարդը երեկույթի ժամանակ «գետնի տակ է անցել» և մահացել

13:36 25.07.2022

Իսրայելի բնակիչն ընկել է լողավազանի տակ առաջացած խորշը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ 32-ամյա Կլիլ Կիմխին մահացել է հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, Կենտրոնական շրջանի Կարմեյ Յոսեֆ քաղաքում։ Դա տեղի է ունեցել առանձնատանը խնջույքի ժամանակ, որն իր աշխատակիցների համար կազմակերպել էր մարքեթինգային ընկերությունը, որտեղ նա աշխատում էր։ תיעוד: כך נפער הבור בכרמי יוסף@daniel_elazar pic.twitter.com/b1QdkrBBad […]

̰
BACK_TO_TOP