15:29 26.07.2022
Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա: Տեղի է ունեցել առանձնազրույց, ապա նաև Արարատ Միրզոյանի ընդլայնված կազմով հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ: Քննարկվել են հայ-չեխական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
15:25 26.07.2022
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած վիճակագրության համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 հազար 253 նոր դեպք, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ վիճակագրական տվյալների` հուլիսի 18-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում անցկացվել է 74 հազար 245 թեստավորում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական ցուցանիշը կազմել է 13,81 տոկոս։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հաղորդմամբ` վերջին […]
15:15 26.07.2022
Հուլիսի 20-ին` ժամը 02։06-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «911» ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Չուխաջյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են Չուխաջյան փողոցի բնակչի «Հոնդա» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները, իսկ հրդեհը մարվել է բնակիչների ուժերով: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած […]
14:57 26.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տաշիր քաղաքում գտնվող առանձնատուն ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 32-ամյա երիտասարդը ավազակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ՝ դիմակավորված, զենքին նմանվող առարկայի և զենքի գործադրմամբ, 2021թ. հոկտեմբերի […]
14:37 26.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր […]
14:26 26.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ […]
14:06 26.07.2022
Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և «КамАЗ-5511» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […]
13:58 26.07.2022
Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում: Մշտադիտարկման այցերի ընթացքում իրականացվել են առանձնազրույցներ և քննարկումներ համայնքների բնակիչների հետ։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերը նաև քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի […]
13:50 26.07.2022
Պայծառակերպության տաղավար տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրը պատարագ և հոգեհանգստյան կարգ է կատարվում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Գնդերեց քահանաները խնկարկում են մարտի դաշտում ընկած հայ քաջորդիների անմահ հիշատակը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
13:45 26.07.2022
Հուլիսի 22-ին Արմավիրի մարզի 24-ամյա բնակչուհին հաղորդում էր տվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում անհայտ անձը իր պարանոցից հափշտակել է ոսկե շղթան և դիմել փախուստի: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: Հուլիսի 25-ին Փարաքար գյուղի 25-ամյա բնակիչը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում հայտնաբերվել, […]
13:31 26.07.2022
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով: Այս մասին տեղեկացրին «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից: Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային […]
13:24 26.07.2022
Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ` աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի […]
13:19 26.07.2022
Financial Times պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ արևմտյան դիվանագետների` հիմա նվազել է հավանականությունը, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում կիրականացնի նոր ռազմական օպերացիա՝ չնայած թուրքական կողմն իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսի մի մասը: Ըստ նրանց՝ դրան նպաստեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հայտարարությունները, […]
13:12 26.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին՝ ժամը 13.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 13.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. […]
00:02 26.07.2022
Ճանապարհատրանսպորտային պատահար Մարտունի քաղաքում՝ ավտոմեքենան կողաշրջվել է։ Հուլիսի 25-ին ժամը 17։00-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Աբրիկավան թաղամասում տեղակայված գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգը ստանալուն պես՝ ժամը 17։00-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի […]
23:58 25.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:56 25.07.2022
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հույս ունի մնալ Պահպանողական կուսակցության առաջնորդ կամ հաջորդ խորհրդարանական ընտրություններից առաջ վերադառնալ այդ պաշտոնին: Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Ջոն Քրուդեսը The Daily Telegraph թերթին հայտնել է, որ Ջոնսոնը, իր մերձքաղաքային Չեկերսի նստավայրում ճաշելով համախոհների հետ, հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել հաջորդ համընդհանուր ընտրություններին՝ որպես […]
23:50 25.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը TRT-ին տված հարցազրույցում քննադատել է արևմտյան քաղաքական գործիչներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ նրանց վերաբերմունքի համար: Նրա կարծիքով՝ վերաբերմունքը, որը նրանք ցուցաբերում են, այնքան էլ գեղեցիկ չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դուք գիտեք արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքը Պուտինի նկատմամբ։ Դա վայել չէ քաղաքականությանը։ Ինչ վերաբերմունք ցույց կտաք նրա նկատմամբ, նման բան […]
23:45 25.07.2022
Հուլիսի 18-ից 25-ը Երևանի պարեկները, մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում, հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2361 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 266 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 240 անձ։ 49 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ […]
23:44 25.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես […]
23:37 25.07.2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում hուլիսի 25-27-ի, 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա […]
23:23 25.07.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի զենքի վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տվյալներ։ Հուլիսի 22-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց առանց գործարանային համարի […]
23:07 25.07.2022
Փակ աչքերով անկողնում 20 րոպեից ավելի պառկած լինելը չի նպաստում քնելուն, փոխարենը կարող է հանգեցնել քրոնիկ անքնության, հայտարարել են գիտնականները: Երեք ամենատարածված սխալների վերլուծությունը, որոնք խանգարում են լավ քուն ունենալուն, հրապարակել է CNN-ը: Մասնագետները վստահեցնում են, որ անկողնում երկար մնալը վատագույն գաղափարներից մեկն է, քանի որ այդ կերպ ուղեղը սկսում է անկողինը կապել քնի, անորակ […]
22:51 25.07.2022
ՆԱՏՕ-ի առաջին մշտական ռազմածովային խմբի նավերը հուլիսի 25-ին ժամանել են Տալլին՝ ցույց տալու Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը Բալթիկ ծովում, հաղորդում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությանը: ՆԱՏՕ-ի տվյալ ռազմածովային խումբն արդեն երկրորդ այցն է Էստոնիայի մայրաքաղաք 2022 թվականին։ «Դա հաստատում է մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը։ Նման այցերի արդյունքում մենք ավելի ու ավելի շատ […]
22:42 25.07.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ուկրաինական զորքերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Գրիգորի Գալագանին և նրա փոխարեն նշանակել Վիկտոր Խորենկոյին: Զելենսկու երկու հրամանագրերը ստորագրել են երկուշաբթի: Պաշտոնանկության պատճառը նշված չէ։ «Վիկտոր Ալեքսանդրովիչին նշանակել Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար», – ասված է հրամանագրի տեքստում:
22:37 25.07.2022
Հուլիսի 25-ին՝ ժամը 20։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:09-ին, մարվել՝ 21:18-ին:
22:30 25.07.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Ռոստովյան փ. 34 շենք և 36 շենքի 2-50 սեփական տներ, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տներ, 11:00-17:00 Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7փ. 1-18 սեփական տներ, Հ․ […]
22:22 25.07.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ […]