TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում կլինեն նոր կարգավորումներ

16:29 27.07.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շրջանառություն մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ սպառողին չի տրամադրվում պատշաճ տեղեկատվություն, թե ի՞նչ ծագումնաբանություն ունի միսը, ե՞րբ է արտադրվել, հայաստանյա՞ն է, թե՞ ներկրված: «Մի կողմից՝ ընտրություն կատարելու համար բավարար […]

̰
Քննարկվել են Հայաստանում «Էյ Էմ Դի» ընկերության գործունեությունը ընդլայնելու հնարավորությունները

16:25 27.07.2022

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն։

̰
Երևանում երեկ ծնվել է 73 երեխա

16:24 27.07.2022

26.07.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 73 երեխա` 34 տղա և 39 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Չավուշօղլուն դժգոհել է. «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպահեցին խոստումները»

16:22 27.07.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը տեղի քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Չավուշօղլուի՝ քուրդ զինյալների դեմ հնարավոր օպերացիայի նպատակը Թուրքիայի սահմաններից նրանց հեռացնելն է: «Ինչպես ԻՊ-ի, այնպես էլ PKK/YPG-ի (քրդական կառույցներ) դեմ մեր ռազմական օպերացիայի նպատակը դա է։  Դեռևս  առկա է ահաբեկչության վտանգը: Մենք մեղադրում […]

̰
Դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 տրանսպորտային միջոց

16:15 27.07.2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից […]

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան

16:01 27.07.2022

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան Առաջին հայկական ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։ Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի […]

̰
Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են ծավալվել

15:58 27.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Անտառային հրդեհներին արագ արձագանքելու նպատակով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Սարավանի վարչական տարածքի անտառամերձ հատվածի «Փոքր լիճ» կոչվող տարածքում ծավալվել է հրշեջ ժամանակավոր հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: Արագածոտնի ՄՓՎ Աշտարակի ՀՓՋ-ի կողմից […]

̰
Թուրքական թերթը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Թուրանի ճանապարհ»

15:56 27.07.2022

Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ», փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին: Ընդգծվել է, […]

̰
ԱՄՆ անտառային ծառայության նախկին հրշեջները Խոսրովի անտառում հետևելու են հայ մասնագետների գործողություններին

15:53 27.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱՄՆ անտառային ծառայության միջազգային ծրագրերի շրջանակում անցկացվել են անտառային հրդեհների մարման հիմունքների եռօրյա դասընթացներ: Մասնակցել են ԱԻՆ հրշեջ-փրկարարները՝ օղակի հրամանատարից մինչև խմբի պետեր, շրջակա միջավայրի նախարարության անտառտնտեսություններից և բնության հատուկ պահպանվող տարածքներից ներկայացուցիչներ՝ ընդհանուր մոտ 50 ունկնդիր: Դասախոսություններով հանդես են եկել ԱՄՆ անտառային ծառայության նախկին կենսաթոշակային տարիքի հրշեջները: […]

̰
Վահագն Խաչատուրյանը և Աբդուլա Շահիդն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանը վերաբերվող հարցերի

15:48 27.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի արդյունավետ առաջնորդությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը համընկել է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի հետ։ Դա 1992 թվականի մարտ […]

̰
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները

15:46 27.07.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող […]

̰
Վայոց ձորի մարզում ավարտվել է ամառային զորակոչը

15:44 27.07.2022

Այսօր Վայոց ձորի մարզում ավարտվեց ամառային զորակոչը, և նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Այսուհետ «Հայ զինվոր» բարձր կոչումը կրող երիտասարդներին ուղղված իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը մաղթեց համարձակորեն նայել առաջ, արժանապատվորեն […]

̰
Զեղչը չի կարող տևել երեք ամսից ավելի․ ՄՊՀ

15:41 27.07.2022

Նոր կարգավորումներ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար, հակամենաշնորհային կոմպլաենսի ուղեցույցի ներդրում, չփաթեթավորված թռչնամսի մակնշման պահանջի սահմանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված ՄՊՀ մի քանի նախաձեռնությունների, մասնավորապես զեղչերի և այլ ակցիաների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին: Տիգրան Մարկոսյանը նշել է, որ Հանձնաժողովն իր […]

̰
Հրազդան քաղաքին կփոխանցվի «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը

15:35 27.07.2022

Հուլիսի 30-ին Հրազդանում տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է Հրազդան քաղաքին։ Ծրագրի պաշտոնական բացման արարողությանը և միջոցառումներին ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Դեռևս 2021 թվականի տարեվերջին ՀՀ կրթության, […]

̰
ԱՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

15:33 27.07.2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական մշտադիտարկման այցն են կատարել Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ: ՄԻՊ ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովության և այլ իրավունքների պաշտպանության առկա վիճակը, պահման ընդհանուր պայմանները, մասնավորապես` ժամանցի կազմակերպման և առօրյային առնչվող հարցերը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել հաստատության ղեկավար կազմի և երեխաների […]

̰
ՊՎԾ-ն անհամապատասխանություններ է գտել գնման ընթացակարգերում

15:32 27.07.2022

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ, տեղեկացնում են ՊՎԾ-ից։ Ծառայության կողմից 2022 թվականի 1-ին կիսամյակում մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով […]

̰
Ռուբեն Ռուբինյանն Անն Լույոյին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

15:23 27.07.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
Օգոստոսից Վրաստանում բենզինի գները կնվազեն

14:55 27.07.2022

Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ նրա՝ գնի նվազման պատճառը մի կողմից լարիի փոխարժեքի ամրապնդումն է, մյուս կողմից՝ միջազգային շուկայում նավթի գնի նվազումը։ «Հաշվի առնելով, որ լարիի փոխարժեքն ամրապնդվում է, իսկ միջազգային շուկայում նավթի գները նվազում են, իմ տեղեկություններով վառելիքի գները […]

̰
Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին. կովերը սատկել են, գնացքը՝ վնասվել

14:50 27.07.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է աղբյուրը, նյութերը նախապատրաստվել և ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել։ Այդ օրը՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ահազանգել են ոստիկանության Վարդենիսի բաժին […]

̰
Տնտեսվարողները 𝟑․𝟎𝟎𝟎 𝟎𝟎𝟎 ՀՀ դրամով տուգանվել են տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու պատճառով

14:47 27.07.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մարզի երեք բենզալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացություններ։ Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟏-րդ հոդվածի 𝟑-րդ մասի հատկանիշներով` ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից երեք […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին

14:44 27.07.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արա Մարկոսյանը, այլք։ Նշենք, որ ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) ընկերությունը, որի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել էր 2019 թվականին, 2022 թվականի […]

̰
Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ երիտասարդ մասնագետների համար

14:30 27.07.2022

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։ Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։ Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝ պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, […]

̰
Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն

14:25 27.07.2022

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, մարզի համայնքապետարանների համապատասխան ոլորտի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ և […]

̰
Արցախում կատարվել է համակարգչային հերթական հանցագործության դեպքը

14:21 27.07.2022

Հուլիսի 25-ին Մարտունու շրջանի բնակիչ Ռ. Գ.-ն (ծնված 1995թ.) ոստիկանություն է դիմել այն մասին, որ հուլիսի 14-ին իրեն պատկանող բանկային քարտից առանց իր իմացության ընդհանուր 161.000 ՀՀ դրամ է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափի նյութական վնաս: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

̰
Աբդուլա Շահիդը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

14:09 27.07.2022

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։

̰
Արցախի Մարտակերտի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից քարե սալիկներ են գողացել

13:55 27.07.2022

Հուլիսի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել` Մարտակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից թվով 5 հատ քարե սալիկներ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. հուլիսի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Դ. Մ.-ն (ծնված 1976թ.) ։ […]

̰
Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը

13:50 27.07.2022

Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա շեշտել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում […]

̰
Ավարտվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը

13:38 27.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով և նվիրված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ու այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել են […]

̰
Դիտավորությամբ վնասել է ծառայողական մեքենան. ԱՀ ոստիկանությանը պատճառվել է 1. 065. 500  դրամի վնաս

13:22 27.07.2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել նույն քաղաքի 1988թ. ծնված բնակչի կողմից ոչ սթափ վիճակում «Նիսսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու նպատակով գիշերային ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին հարվածելու, այնուհետև նույն եղանակով կրկին անգամ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային հարվածելով և […]

̰ ̰
BACK_TO_TOP