TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023 թվականների ընդունելության գրանցման գործընթացը

13:29 25.07.2022

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023 թվականների ընդունելության գրանցման գործընթացը՝ ✅ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, ✅օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, ✅ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով: Մասնագիտությունների ցանկն ու դիմելու կարգը` այստեղ։

̰
Իսպանիայում կապիկի ծաղիկի բռնկում է գրանցվել, հավանաբար, դաջվածքի սրահի պատճառով

13:23 25.07.2022

Իսպանացի բժիշկները երկրի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքում հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 10 դեպք: Ենթադրվում է, որ հիվանդացության բռնկումը կապված է տեղի դաջվածքի սրահի գործունեության հետ: Իսպանիայի առողջապահության մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ կապիկի ծաղիկի դեպքերի հետ կապված դաջվածքի սրահը փակվել է: Ներկայումս տեղական իշխանությունները համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում՝ պարզելու բռնկման պատճառները: […]

̰
Համահայկական հայագիտական օլիմպիադա կանցկացվի․ կազմակերպման համար հատկացվել է 10,8 մլն դրամ

13:17 25.07.2022

ՀՀ կառավարության որոշմամբ 10,8 մլն դրամ է տրամադրվել Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Համահայկական հայագիտական օլիմպիադաները 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումներն են, որոնք խնդիր ունեն խրախուսելու հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների […]

̰
Դեն Բիլզերյանն ամուսնացել է

13:11 25.07.2022

Պոկերի արքա Դեն Բիլզերյանն ամուսնացել է: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և կից լուսանկար հրապարակել։ «Ես վերջապես դա արեցի»,- լուսանկարին կից գրել է Բիլզերյանը։ Հիշեցնենք, որ 2014թ. Դեն Բիլզերյանը և եղբայրը նախագահի հրամանագրով ստացել են քաղաքացիություն։

̰
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման

13:03 25.07.2022

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան:   Տեղական «GazeteKars» լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում […]

̰
Լոռու մարզում բախվել են Volkswagen-ն ու VAZ 21010-ը. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց

00:23 24.07.2022

Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի Գարգառ գյուղի գազալցակայանի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Վաչե Շ․-ի վարած Volkswagen մակնիշի և 42-ամյա Արեն Օ․-ի վարած VAZ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով VAZ 21010 ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 39-ամյա Լուսինե Ֆ․-ն և 10-ամյա […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:01 24.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Լույս աշխարհ են եկել անմահ քաջեր Ներսես Ներսիսյանի եղբայրը և Տիգրան Շահբարյանի քույրը

23:55 23.07.2022

Այց հանրապետության արևելյան սահմանագոտի. Պաշտպանության նախարարը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին։ Զինված ուժերի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը։ Անդրադարձ ամառային զորակոչի ընթացքին։ Ծառայել հայրենիքին անձնվիրաբար և անմնացորդ նվիրումով. Երիտասարդ մարտիկի դասընթացն են սերտում և զինվորական երդմանը նախապատրաստվում նորակոչիկները։ Սպիտակ բանակի մարտիկը։ 44-օրյա պատերազմի մասնակից, ապագա բժիշկ Արման Երեմյանն ամփոփում է մարտական հուշերը: Եվ՝ […]

̰ ̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

22:57 23.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում hուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում hուլիսի 25-28-ը սպասվում է առանց […]

̰
Ռուդիկ Մկրտչյանը` միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

22:42 23.07.2022

Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգ Ղարիբյանը 2:4 հաշվով պարտվել է չինացի մրցակցին և գրավել 5-րդ տեղը: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դիտարժան հաղթանակով դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։

̰
Սլավիկ Գալստյանը` միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

22:26 23.07.2022

Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դիտարժան հաղթանակով դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։

̰
ԱՄՆ-ում ստեղծվել են նռնակներից պաշտպանող դպրոցական զրահապաշտպան գրասեղաններ

22:12 23.07.2022

ԱՄՆ-ում կահույք արտադրող First Line Furniture-ը մշակել է զրահապաշտպան գրասեղաններ: 163 կիլոգրամ քաշով մշակումը ստեղծվել է բալիստիկ աղյուսակներ ստեղծողների մասնակցությամբ, հաղորդում է Sky News-ը։ Նշվում է, որ դասարանում ընդամենը երեք նման գրասեղան թույլ է տալիս ստեղծել պաշտպանված եռանկյունի, որի ներսում կարող է թաքնվել մինչև 30 մարդ։ Նախագծված սեղանները կարող են փակել նաև դասարանի մուտքը: Հրատարակությունն […]

̰
SHANTNEWS

21:55 23.07.2022

̰
Բելառուս մարմնամարզուհին ուշագնաց է եղել Մինսկում կայացած մրցաշարում

21:10 23.07.2022

Բելառուս Մարգարիտա Տիմոշենկոն ուշագնաց է եղել գեղարվեստական մարմնամարզության «Բյուրեղապակյա վարդ» միջազգային մրցումների ժամանակ, որոնք տեղի են ունենում Մինսկում: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»- ն: Ելույթի ժամանակ մարզուհին ընկել է գորգի վրա։ Մարզուհու մոտ են վազել մարզիչները և տարել նրան։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հեռացրել է կազմակերպության […]

̰
Իրանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:02 23.07.2022

Այսօր Իրանի հարավում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Ըստ կենտրոնի տվյալների ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Լենգե քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

̰
Երևանում և որոշ մարզերում հուլիսի 25-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:53 23.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Էրեբունի փ. 3, 5,7, 9, 11 շենքեր, Նոր Արեշ 11փ. 1-25; 2փ. 51-80 սեփական տներ, 11:00-17:00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Արամի փ. 5-48 սեփական տներ, Աբովյան փ. […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ վերջինս էլ հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա

20:44 23.07.2022

Այսօր՝ հուլիսի 23-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Սևանի կղզու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Նարեկ Հ.-ի վարած Kia Sportage մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ռուդիկ Ա.-ի վարած Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ […]

̰
Այս տարի օձերի նկատման դեպքերը նախորդ տարվա համեմատ 740-ով ավելացել են

20:27 23.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Ինչպես տեղեկցնում են ՀՀ ԱԻՆ-ից, ըստ վիճակագրության` Հանրապետությունում 2021թ.-ին գրանցվել է օձի հայտնաբերման և նկատման 968 դեպք: Վերջին տվյալով՝ 2022-ին ահազանգերի թիվը գերազանցել է 740-ը:

̰
Մի շարք համայնքներում գազանջատումներ կլինեն

20:15 23.07.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Մայակովսկի գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Լանջազատ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ, […]

̰
ԱՄՆ-ն Ուկրաինային 580 հարվածային անօդաչու սարք կփոխանցի

23:59 22.07.2022

ԱՄՆ-ն Ուկրաինային 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու սարք կփոխանցի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին: «Պաշտպանության նախարարությունն այսօր կհայտարարի այն մասին, որ նրանք Ուկրաինային տրամադրում են մինչև 580 տակտիկական Phoenix Ghost անօդաչու սարք»,- ասել է նա հեռախոսազրույցի ընթացքում: Անօդաչուների արժեքը կկազմի […]

̰
Այնթափ գյուղում Mercedes GL500-ը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, վերջինս տեղում մահացել է

23:55 22.07.2022

Այսօր` հուլիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի Արարատի մարզում։ Ժամ 22։00-ի սահմաններում Mercedes GL500 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Այնթափ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկված […]

̰
Իսրայելը Բայդենին համոզել է, որ Թուրքիային թույլ չտան ռազմական գործողություն սկսել Սիրիայում. ամերիկյան կայք

23:51 22.07.2022

Ամերիկյան Axios պարբերականի հետ զրույցում իսրայելցի 2 պաշտոնյաները, որոնք ցանկացել են  անանուն մնալ հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության առնչությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ նրանց՝ Իսրայելը ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմում լոբբինգ է արել, որպեսզի Վաշինգտոնը թույլ չտա Թուրքիային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերական կազմակերպությունների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Աղբյուրը տեղեկացնում […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ

23:34 22.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հանրապետության տարածքում hուլիսի 22-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` […]

̰
̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները ոստիկանության տարածքային բաժիններում շարունակվում են

23:06 22.07.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Քարոզչություն են իրականացրել նաև Սիսիանի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման […]

̰
Գեղարքունիքի մարզում Opel-ը մխրճվել է ծառերի մեջ. 8 վիրավորներից 5-ը 3 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներ են

22:53 22.07.2022

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող ծառերին՝ մի քանիսը կոտրելով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս․-ն, 1-ամյա […]

̰
ԲՏԱ նախարարը մասնակցել է Եգիպտոսի ազգային տոնի առթիվ կազմակերպված երեկոյին

22:45 22.07.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 21-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին: Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախարարը մասնավորապես ասել է․ «Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևոր […]

̰
Հայաստանն ու Իրանը Թուրքիայի խորհրդի կարիքը չունեն. Իրանի խորհրդարանական Շահրիար Հեյդարի

22:37 22.07.2022

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը: Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն […]

̰ ̰
BACK_TO_TOP