21:40 22.07.2022
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները երկրի տարբեր շրջաններում կրկնել են հայ-իրանական սահմանի վերեբերյալ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարությունները: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացել է իրանական լրատվամիջոցներից: Մասնավորապես, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ Հոսեյն Աբդութորաբիֆարդը հայտարարել է. «Հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Հայաստան-Իրան հաղորդակցական ճանապարհին: Իրանը տարածաշրջանային փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն […]
21:27 22.07.2022
Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակում մշակված Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին։ Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն Վահան Քերոբյանին է հանձնել Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը, որի հիմնական շահառուն է էկոնոմիկայի նախարարությունը։ «Տնտեսական բարեփոխումների մեր օրակարգում շատ կարևոր տեղ են գրավում ներդրումային բարեփոխումները, ՀՀ Կառավարությունը […]
21:15 22.07.2022
Հուլիսի 22-ին` ժամը 17:34-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:
17:01 22.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը 2022 թվականի օգոստոսի 2-6-ը կգործուղվի Ղրղզստան: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանին 2022 թվականի օգոստոսի 2-6-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն «Բալիկչի, Իսիկ-Կուլ»՝ Հավաքական […]
16:57 22.07.2022
Հուլիսի 21-ին Ստեփանակերտում մեկնարկել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանը Ս. Սաֆարյանի ընտանիքի անդամների ու ընկերների հետ միասին ծաղիկներ են խոնարհել շախմատիստ-ազատամարտիկի գերեզմանաքարին, որից հետո Շախմատի […]
16:54 22.07.2022
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, տեղեկացնում են ԿԸՀ-ից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն՝ – Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում. – Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում. – Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքներում. – Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում. – Շիրակի մարզի Անի համայնքում. – Սյունիքի […]
16:52 22.07.2022
Տեխնածին պատահարներ՝ զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում: Հուլիսի 22-ին՝ ժամը 11:09-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի «Կակադու» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Ժամը 11:12-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր նռնականետի նռնակ: Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է հետագա ոչնչացման համար: Հուլիսի 22-ին՝ […]
16:46 22.07.2022
Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Կարմիր Շուկա համայնքի տարածքում բռնկված հրդեհը: Հուլիսի 22-ին՝ ժամը 13:36-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:37-ին Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել […]
16:41 22.07.2022
Հատկապես հանրապետության մարզերում նկատվում են առանց համարանիշերի շահագործվող մեքենաներ։ Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե մեքենան շահագործվում է, ապա այն պետք է լինի հաշվառված և ունենա համարանիշ։ 2021 թվականին ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11 685 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում մարզերում խոտանված տրանսպորտային միջոցների թիվը 4964 […]
16:36 22.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, […]
16:30 22.07.2022
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը […]
16:23 22.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման: Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ մատնանշելով երկու ժողովուրդների […]
16:17 22.07.2022
Ամառը հիանալի ժամանակ է հանգստանալու, լողալու և, իհարկե, արևայրուք ընդունելու համար: Սակայն անհրաժեշտ է իմանալ` ինչպես ճիշտ արևայրուք ընդունել: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության ինֆոգրաֆիկայում:
15:57 22.07.2022
Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Մտքեր են փոխանակվել ոլորտում արդյունավետության բարձրացման, արժեշղթաների զարգացման ու պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանը։
15:15 22.07.2022
Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին ստահոդ գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից, փոխանցում է Ermenihaber-ը։ Իսրայելի դեսպանը Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են ընթերցած […]
15:08 22.07.2022
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ 2022թ. հունիսին աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը 2021թ. հունիսի նկատմամբ ավելի է 5.9%-ով, 2020թ. հունիսի նկատմամբ՝ 11.8%-ով, 2019թ. հունիսի նկատմամբ՝ 12.4%-ով, 2018թ. հունիսի նկատմամբ՝ 20.9%-ով:
15:00 22.07.2022
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (e-ITEC) ծրագրին զուգահեռ, մեկնարկում է նաև առցանց դասընթացներ՝ on-site ITEC courses (թեմաների և ժամկետների վերաբերյալ տեղեկությունը կցվում է): Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել http://www.itecgoi.in/e-itec կայքում:
14:52 22.07.2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հուլիսի 26-29-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք աշխատանքային այցի կապակցությամբ` 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության […]
14:48 22.07.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
14:30 22.07.2022
Հուլիսի 22-ին՝ ժամը 10:31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են հյուրասենյակի և ննջասենյակի փայտե հատակները՝ […]
14:18 22.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։ Երեկոն […]
14:06 22.07.2022
Հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած փողը, դրամապանակը գցել է ու փախել։ Քրեական ոստիկանության […]
13:58 22.07.2022
Հունիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Հունաստանի հետ առկա խնդիրների, Կիպրոսի հիմնախնդրի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ Հունաստանը մեղադրվել է «սադրիչ գործողություններ իրականացնելու և Թուրքիայի ջրային ու օդային սահմանները խախտելու […]
13:52 22.07.2022
Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ Գրիգորյանը (11-րդ դաս․) և Էդուարդ […]
13:46 22.07.2022
Հուլիսի 22-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային։ Հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքին, այդ թվում նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ […]
13:40 22.07.2022
Հուլիսի 21-ին՝ ժամը 21:41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին, մարվել՝ հուլիսի 22-ին, ժամը 01:30-ին: Այրվել է 480 հակ անասնակեր։
13:34 22.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ կայքից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարևոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության և ըմբռնման աստիճանը […]
13:26 22.07.2022
Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստում ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի համաձայն՝ եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, […]