21:36 15.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլոր ծառայողներին Սահմանապահ զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և նշել. «Ընդհանրապես, ինչպես ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ սահմանապահ […]
21:13 15.07.2022
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ […]
17:01 15.07.2022
Հուլիսի 𝟏𝟒-ին և 𝟏𝟓-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-𝟑 և Մ-𝟓 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 𝟏𝟗 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։ «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի […]
16:59 15.07.2022
Պոլսահայ գործիչ, գրող, ակտիվիստ Մուրադ Մըխճըն «Քուրբան բայրամին քրիստոնյա լինելը» վերտառությամբ իր նոր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում մուսուլմանների և քրիստոնյաների հարաբերություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Մըխճըն հիշեցրել է անցյալի մի պատմություն, որն իրենց մուսուլման հարևանուհիներից մեկը պատմել է իր հոր՝ Հակոբ Մըխճըի նկարահանած «Քոնյա Էրեղլի» վավերագրական ֆիլմում։ Հարևանուհին, հիշելով Միխճըի տատիկին՝ Մարիին, մասնավորապես պատմել է, որ […]
16:58 15.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը և նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ […]
16:55 15.07.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես խուսափել միջատների խայթոցներից։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
16:50 15.07.2022
Հուլիսի 14-ին` ժամը 02։03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած […]
16:45 15.07.2022
Հուլիսի 14-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայում հանդիպել է հումանիտար և սփյուռքի հարցերով Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիույի հետ: Ողջունելով Ֆոտիս Ֆոտիույին դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երկու երկրների միջև եղբայրական ու երկարամյա հարաբերություններին` նշելով, որ երկու ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմությունը, արժեհամակարգը, մարտահրավերները: Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև […]
16:42 15.07.2022
ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը` տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն: Փաստացի նշված կազմակերպությունները, ըստ իրենց կանոնադրությունների, իրականացնում […]
16:36 15.07.2022
Վրաստանի դեղագործների ասոցիացիայի գործադիր տնօրեն Իլոնա Կոկիաշվիլիի խոսքով, Թուրքիայից ներկրվող դեղագործական արտադրանքը Վրաստանում կթանկանա 25-30 տոկոսով, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ նրա՝ դրա ազդեցությունը վրացական շուկայում տեսանելի կլինի մեկ ամսից: «Երբ դեղերը թանկանում են այն երկրում, որտեղից մենք ներկրում ենք, բնականաբար, դա կթանկանա նաև մեր երկրում։ Մոտավորապես 25-30 տոկոս աճ է լինելու, այս փուլում նման տեղեկություն […]
16:22 15.07.2022
Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը հուլիսի 15-ին զորակոչվել է Հայկական բանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Դանիել Էզուկամը ծնվել է Հայաստանում, սակայն կյանքի մեծ մասն անցկացրել է այլ երկրներում. մայրիկի հայրենիքում եղել է հիմնականում ամռան ամիսներին։ Նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում են կայացրել»,- նշված է գրառման մեջ:
16:16 15.07.2022
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը․ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները»: […]
16:09 15.07.2022
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել են «Շտապօգնություն» ՓԲԸ-ից: Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:
15:43 15.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են Սիմոն Մարտիրոսյանն ու շինարարական հարցերով պատասխանատուները: Կառուցվող մարզադպրոցն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 800 քառակուսի մետր […]
15:39 15.07.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի կարգադրագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ քաղաքացի Գ․ Գևորգյանի կողմից կառուցվել է ինքնակամ երկաթե կոնստրուկցիաներով տաղավար։ Իրավախախտման հայտնաբերման […]
15:19 15.07.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ի ժամը 11:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 11:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Վ.Կ. Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի, «Մել Մետալ» և «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին՝ ժամը 09:30-18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
15:12 15.07.2022
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր. մոտորանավակն ուժեղ քամուց շրջվել էր, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս […]
15:07 15.07.2022
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Ուիլյամ Բերնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Աղբյուրի տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։ Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա ո՛չ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։
14:40 15.07.2022
Թուրք անվանի ֆինանսիստ, դոկտորական ատենախոսությունը ԱՄՆ-ում պաշտպանած Օզգուր Դեմիրթաշը դժգոհել է թուրքական կառավարության տնտեսական քաղաքականությունից։ «Հարյուր անգամ գրեցի, հազար անգամ ասացի, որ այս բռնած ճամփան բնավ ճամփա չէ։ Կառավարության կիրառած մեթոդները տնտեսագիտության ոչ մի գրքում չկա։ Եվ ահա դրանք Թուրքիային աղետի են հասցրել։ Կառավարությունը պիտի ուշադրություն դարձնի հատկապես վարկային դեֆոլտի սվոփին (CDS)»,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրառում […]
14:34 15.07.2022
Հուլիսի 13-ին` ժամը 22։40-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կապանցի 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ պտուտակահանի նմանվող իրով մարմնական վնասվածք է պատճառել համաքաղաքացիներին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
14:21 15.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով, հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։ Հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ինչպես նաև լրացված ձևաչափի (Word) տարբերակը: Փաստաթղթերն ընդունվում են մինչև սույն թվականի […]
14:06 15.07.2022
Հուլիսի 14-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեպսլևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է ընդունվել 22-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արարատի և Շենգավիթի բաժինների ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված […]
14:00 15.07.2022
Նախկին հաղորդավարուհի Աջա Լյաբիբը Բելգիայի նոր ԱԳ նախարար կնշանակվի Սոֆի Վիլյամսի հրաժարականից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Ժորժ Լուի Բուշեն: Սպասվում է, որ Բելգիայի Թագավոր Ֆիլիպը Աջա Լյաբիբ կընդունի ուրբաթ օրը ՝ որպես կառավարության նոր նախարար երդվելու համար: Արարողությանը ներկա կլինի Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։
13:55 15.07.2022
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդա դեպարտամենտում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 7 հազար հեկտար անտառ, հայտնել է նոր Ակվիտանիայի և Ժիրոնդայի պրեֆեկտուրան: «Լա տեստ-դե-Բուշ կոմունայում ոչնչացվել է 3100 հեկտար անտառ։ Երեք տուն և երկու ռեստորան է ոչնչացվել Կոզա քաղաքում: Լանդիրի կոմունայում ոչնչացվել է 4200 հեկտար անտառ»,- ասված է Twitter-ի կոմունայի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ […]
13:50 15.07.2022
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 10։50-ի սահմաններում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը Բյուրականի հանքավայրում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին՝ պատճառելով վնասվածքներ: Ժամը 19։45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ […]
13:40 15.07.2022
Շիրակի մարզի Արթիկ միավորված համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝ սալարկմամբ և խճապատմամբ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 253.8 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցների տուֆ քարով սալարկմամբ ընդհանուր երկարությունը կկազմի 4․1 կմ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ ծրագիրն իրականացվելու է Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերում։
13:33 15.07.2022
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը: Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով: Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 7 ժամ, օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն […]