13:14 13.04.2023
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
00:29 13.04.2023
Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը երեկ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված մահացու բախման մասին, ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը: Իր պատասխան արձագանքում պետքարտուղարությունը գրել է. «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի […]
21:25 12.04.2023
Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։ Այս առումով կարևորվեց գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։ ✔️Խոսվեց նաև […]
16:44 12.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից 2023թ. ապրիլի 11-ին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղին հարակից մարտական դիրքերում մահացու հրազենային վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Նարեկ Գագիկի Սարգսյանը և Հենրիկ Վաչագանի Քոչարյանը։ Եվս 6 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ […]
15:03 12.04.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում 2023 թվականի ապրիլի 12-ին ժամը 11:20-ի սահմաններում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977 թ. ծնված Լ. Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, նախնական տվյալներով՝ Լ. Մ.-ն կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի […]
14:52 12.04.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 12-ին ժամը 15:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:24 12.04.2023
Հայտնի է, թե Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ինչ կազմերով կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցահարթակ դուրս կգան Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 […]
13:52 12.04.2023
Ինտերնետային հասանելիություն ունեցող տեխնիկական ցանկացած միջոցները (սմարթֆոն, պլանշետ, նոութբուք) արգելվելու են ոչ միայն մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողներին, այլ նաև զորամասերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ «Ընդհանրապես, հեռախոսների միջոցով, որոնք ունեն ինտերնետային հասանելիություն, հակառակորդը կարող է թե տեղորոշման խնդիրը լուծել, թե տեղեկություններ ստանալ, ինչպես նաև սրանք […]
13:26 12.04.2023
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության […]
23:03 11.04.2023
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
22:54 11.04.2023
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և […]
20:35 11.04.2023
Սույն տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
14:55 11.04.2023
Սույն թվականի ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 […]
14:03 11.04.2023
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:
00:02 11.04.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով` մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վլադիկ Բ․-ն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան։
23:48 10.04.2023
ԱՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50 անմեղ […]
23:44 10.04.2023
«AntFake.am» կայքում հրապարակվել է ««Զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է Էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում: Այս կապակցությամբ ստացված հաղորդման առթիվ 2023թ․ ապրիլի 06-ին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական […]
21:15 10.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում եղել է մի քանի համայնքներում՝ ծանոթացել սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ավտոճանապարհների կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին նախ ներկայացվել է Եղեգնաձոր քաղաքում նոր կառուցվող մարզային հիվանդանոցի կառուցման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հիվանդանոցի նոր շենքը կառուցվում է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական […]
15:26 10.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված […]
13:42 10.04.2023
Ապրիլի 10-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ […]
23:42 07.04.2023
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ երեկ Պենտագոնի մամլո հաղորդագրության մեջ «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման մասին: ԱՄՆ պաշտպանության նախարարության պատասխանում նշված է. «Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» […]