22:23 07.05.2023
Անքնությամբ տառապող մարդիկ սրտի կաթված ստանալու 69 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն, ընդ որում՝ կանանց համար ռիսկն ավելի մեծ է, պարզել են սրտաբանների ամերիկյան քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են clinical Cardiology ամսագրում: Մասնագետները վերլուծել են 1226 հետազոտություն։ Ընդհանուր առմամբ գնահատվել են ավելի քան 1 մլն մեծահասակների տվյալներ, որոնցից 150 հազարը տառապել են անքնությունից։ Հիվանդների […]
00:03 16.04.2023
Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ թուրք ծանրորդուհին ծանրաձողն անհաջող բարձրացնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Տեսանյութը՝ Radar Armenia-ի
23:58 15.04.2023
Երևանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 45 կգ և 49 կգ քաշային կանայք: 45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն էր: Նա երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք: Նույն քաշային […]
22:28 15.04.2023
Հանրապետության տարածքում ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 15-ին, 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի։ Երևան քաղաքում […]
21:15 15.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հասրաթյան փ․ 4, 6, 8, 10 շենքեր, Հասրաթյան փողոցի նրբանցք, Բ-4 թաղ․ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Բ-4 թաղ․ 18, 19 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Լուկաշին փողոց և Լուկաշին 1-ին փողոց, Զոհրապի փողոցի առանձնատներ, […]
20:55 15.04.2023
Ապրիլի 15-ին, ժամը 18:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի դպրոցին հարակից տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։46-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):
20:16 15.04.2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Ավտոբուսները կսպասարկեն համար 1 ավտոբուսային նոր երթուղին: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Այս ավտոբուսները տեղափոխում են 25 նստած և 80 կանգնած ուղևոր: 14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6մ ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 […]
23:02 14.04.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և […]
22:56 14.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Արփի Փաշինյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, […]
21:59 14.04.2023
Ապրիլի 13-ին Երևանում անցկացվեց «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների […]
21:40 14.04.2023
Ապրիլի 14-ին՝ ժամը 19:29-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին Ապրիլի 14-ին, ժամը 19:29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, ներսում կան խոշոր եղջերավոր անասուններ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
16:38 14.04.2023
Ապրիլի 14-ին Սամարղանդում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի զրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով […]
16:28 14.04.2023
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ: Այս մասին նշված է հիվանդանոցային համալիրի պաշտոնական կայքում: Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում՝ տեղափոխվել են համալսարանական կլինիկա: 4 երեխա թունավորվել […]
15:52 14.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին: Նշենք, որ ս.թ. ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, […]
15:35 14.04.2023
Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
15:15 14.04.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում․ «Մեծարգո՛ Վալենտինա Իվանի, Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է համագործակցության կարեւոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փորձը: Դրա հետ մեկտեղ, այժմ մենք պետք է […]
15:11 14.04.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սամարղանդում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
14:30 14.04.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարեւոր […]
14:07 14.04.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
13:54 14.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ – Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
13:41 14.04.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել […]
00:24 14.04.2023
ՊՆ՝ վթարի ենթարկված սանիտարական ավտոմեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ավտոմեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
00:13 14.04.2023
Ապրիլի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել է Կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Նիստի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել կարգի վերաբերյալ, Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է կուսակցականների հարցերին։
23:15 13.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 50, 52 շենքեր, Բ-1 թաղ․ 1, 1/1, 1/2, 5/1, 6, 8, 23, 25/1, 27/1, 29/1, 3/1 շենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ. 9, 11, 13, 33 շենքեր, […]
22:42 13.04.2023
Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 […]