TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

22:42 28.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 […]

̰
Սարակապ գյուղում այրվել է մոտ 310 հակ անասնակեր

22:28 28.06.2022

Հունիսի 28-ին` ժամը 16:25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարակապ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ […]

̰
̰
SHANTNEWS

21:55 28.06.2022

̰
Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

21:08 28.06.2022

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը […]

̰
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները հանդիպում են ունեցել

20:29 28.06.2022

Տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ, ովքեր բաց նամակով դիմել էին երկու նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի, կառուցապատող, արտահանող, տնտեսության զարգացումն ապահովող այլ ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները խոսել են իրենց մոտ առաջացած […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ

20:17 28.06.2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

̰
Քննարկվել է Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը

16:00 28.06.2022

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, արևային էներգիայի, փոքր և միջին ձեռնարկատիրության, նոր արտադրությունների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

̰
Արարատի մարզի դատախազության կողմից  հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման (փողերի լվացման) դեպք

15:58 28.06.2022

Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմից բեռնատարների համար ավտոճանապարհը փակ է

15:56 28.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմից […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 230.45մլն մ³-ով

15:55 28.06.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունիսի 28-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 230.45մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 13.75մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 5.16մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 11.43մլն մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 4.10մլն մ³-ով ավելի է։

̰
Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը

15:47 28.06.2022

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելելու է ցորենի և գարու արտահանումը, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, պարենային անվտանգության ապահովման համար կարևոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում։ Ըստ […]

̰
Թուրքիայի արևելքում անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը

15:44 28.06.2022

Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հորդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աղրըի Դողուբայազետի շրջանում անձրևից առաջացած հեղեղի հետևանքով 3 գյուղերում ընդհանուր թվով 19 տուն ջուր է լցվել, վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Սահմանային Գյուրբուլաք գյուղում որոշ մեքենաներ ջրի բարձրության պատճառով արգելափակել և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։ Իգդիրի Արալըքի շրջանում և Արարատ […]

̰
Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները

15:42 28.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և պատրաստակամություն է հայտնել առկա խնդիրներն ավելի մանրամասն ծանոթանալու և լուծումների առաջարկներ քննարկելու ուղղությամբ: «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումը կարևոր թեմա է, որը մեր նախարարության ուշադրության առանցքում է: […]

̰
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

15:39 28.06.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը հանձնաժողովի` հունիսի 28-ի արտահերթ նիստում քննարկվել է հատուկ […]

̰
Խարբերդի ամառանոցների տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

15:31 28.06.2022

Հունիսի 28-ին` ժամը 14։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

̰
Շենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

15:22 28.06.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 29.06.- 30.06.2022թ. մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: «Նախապես ներողություն ենք խնդրում պատճառվող հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն

15:14 28.06.2022

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Խոսելով տրանսպորտային համակարգի Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալին

15:03 28.06.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ […]

̰
SHANTNEWS

14:55 28.06.2022

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին

14:44 28.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին Պետականության օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները: Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կհարստացնի երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով»:

̰
Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում 24 ժամ ջուր չի լինի

14:12 28.06.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ի ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ է ընտրել

14:00 28.06.2022

Ազգային ժողովը 68 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ է ընտրել Լիպարիտ Մելիքջանյանին, Արթուր Դավթյանին, Գևորգ Գյոզալյանին, տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

̰
Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:49 28.06.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք […]

̰
Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ

13:39 28.06.2022

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ […]

̰
Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

13:29 28.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշենք, որ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Աբդոլլահիանին ավելի վաղ […]

̰
ՊԵԿ համալիր ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարողի մոտ

13:15 28.06.2022

725 հարկ վճարողի մոտ Պետական եկամուտների կոմիտեն, 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, կիրականացնի համալիր հարկային ստուգումներ: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ տնտեսվարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների և դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա: Այս տարվա ստուգումների ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում […]

̰
Կոտայքի մարզում Mercedes-ում հրդեհ է բռնկվել

23:51 27.06.2022

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, ավտոմեքենան է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ […]

̰
Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է

22:51 27.06.2022

Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Հիշեցնենք, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը:

̰
BACK_TO_TOP