TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին». Ժ. Անդրեասյան

12:26 27.06.2022

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։ Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի […]

̰
Էրդողանի խոսնակը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից

12:21 27.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև Թուրքիա-Հայաստանի հարաբերություններին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նշելով, որ Թուրքիան Եգիպտոսի, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլի մեջ է՝ Քալընը շեշտել է, որ միջազգային հարաբերություններում չկա հավերժական թշնամություն։ «Խաղաղություն եք հաստատում, […]

̰
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

12:15 27.06.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 12:05-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

̰
Հակոբ Սիմիդյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

12:06 27.06.2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին, նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարարմյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։ Շնորհակալություն հայտնելով […]

̰ ̰
Դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, գողոնը՝ հայտնաբերվել

11:51 27.06.2022

Հունիսի 25-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23.00-ից ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դպրոցի առաջին հարկի լաբորատորիայի դասասենյակի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել դպրոց, կոտրել դասասենյակների դռներն ու պատուհանները, ապա կոտրելով ուսուցչանոցի դուռը՝ գողացել են 343.890 դրամ արժողությամբ նոթբուք: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների և Ծաղկաձորի […]

̰
Վրաստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը հորդառատ անձրևների պատճառով

11:45 27.06.2022

Դարիալի կիրճում ստեղծված ծանր օդերևութաբանական արտակարգ իրավիճակի պատճառով Ղազբեգի մաքսակետում դադարեցվել են մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։ «Առատ տեղումների հետևանքով վարարած գետերը («Թերգի» և «Դևդորակ») վնասել են Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ (Դարիալի-Լարս 165-րդ կիլոմետր): Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված […]

̰
Ստեփանակերտում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է

11:37 27.06.2022

2022թ. հունիսի 22-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ.Ս.-ն, Մ.Խ.-ի կողմից հրավիրված լինելով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 3 հասցեում կազմակերպված խնջույքին, սեղանի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելուց հետո, Կ.Ս.-ն իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է հրազեն հանդիսացող, մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը և սեփական անձի առավելությունն ընդգծելու […]

̰
Շիրակի մարզում հունիսի 20-26-ը գրանցվել է 45 ծնունդ

11:28 27.06.2022

Հունիսի 20-26-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույսաշխարհ է եկել 27 տղա,19 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 45 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։

̰
Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ

11:19 27.06.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։ Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր […]

̰
Թերգի գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածը

11:14 27.06.2022

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի […]

̰ ̰
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

10:53 27.06.2022

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախագահությամբ հունիսի 27-ին գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 27-ի […]

̰
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք

10:50 27.06.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք մասնակցելու հունիսի 28-30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։ Համաժողովին ներկա են լինելու Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության […]

̰ ̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

10:38 27.06.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այժմ իրականացվում են էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասվում է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

̰
ԱԱԾ-ի կողմից կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք

10:30 27.06.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

10:17 27.06.2022

Հունիսի 27-ին՝ ժամը 02:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի և Աշտարակի խճուղու խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են

10:10 27.06.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպանդարյանի բազալտի հանքավայր, Հաղթանակ թաղ. 11, 21, 37, 38 տեղամասեր, Հաղթանակ թաղ. 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 1-85 […]

̰
SHANTNEWS

10:00 27.06.2022

̰
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

09:49 27.06.2022

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի […]

̰
Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում․ Քալըն

09:46 27.06.2022

Թուրքիան լիովին պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության անցկացմանը և կարող է այն սկսել ցանկացած պահի։ Այս մասին կիրակի Habertürk հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ «Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մենք երեք խոշոր գործողություն ենք իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել դրանց անցկացման համար։ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

09:35 27.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Եվս մեկ երկրում կապիկի ծաղիկով վարակման դեպք է գրանցվել

09:29 27.06.2022

Պերուի տարածքում կապիկների ծաղիկ վիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է հանրապետության մայրաքաղաք Լիմա քաղաքում: Այս մասին կիրակի հայտարարել Է Պերուի առողջապահության նախարար Խորխե Լոպեսը։ Նրա խոսքով՝ վարակվածը օտարերկրացի է, ներկայումս նա մեկուսացված է, նրա վիճակը կայուն է։ Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել: Հունիսի 23-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխարհի […]

̰
Էկվադորում բողոքի ակցիաների պատճառով կդադարեցնեն նավթի արդյունահանումը

09:17 27.06.2022

Էկվադորում նավթի արդյունահանումը կարող է դադարեցվել երկու օրից, եթե երկու շաբաթ առաջ երկիրը պատած բողոքի ցույցերը շարունակվեն։ Համապատասխան հայտարարությունը կիրակի օրը տարածել է Հարավային Ամերիկայի Հանրապետության էներգետիկայի և հանքերի նախարարությունը։ «Նավթի արդյունահանումը կրիտիկական մակարդակի վրա է. այսօրվա թվերը ցույց են տալիս 50% կրճատում (մինչև հունիսի 12-ը միջինում արդյունահանվում էր մինչև 520.000 բարել), եթե նման իրավիճակը […]

̰
Վթար Աշտարակ-Էջմիածին ճանապարհին․ կա զոհ և տուժած

09:06 27.06.2022

Հունիսի 27-ին՝ ժամը 02։46-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա․ Մ․, ծնված […]

̰
Բիրմինգհեմում պայթյունի հետևանքով երկհարկանի բնակելի շենք է ավերվել. կան տուժածներ

08:57 27.06.2022

Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում պայթյունի հետևանքով երկհարկանի բնակելի շենք է ավերվել, մի քանիսը լուրջ վնասվել են, կան տուժածներ, հայտնում է տեղի ոստիկանությունը։ «Շտապօգնության բոլոր ծառայությունները գտնվում են Բիրմինգհեմի Քինգստենդինգ նահանգի Դալվիչ Ռոուդում գտնվող շենքի պայթյունի վայրում։ Ավերվել է մեկ տուն, մի քանիսը զգալիորեն վնասվել են։ Հաղորդվում է տուժածների մասին. Տարհանում է իրականացվում»,- Twitter-ում գրել է Բիրմինգհեմի […]

̰
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

08:48 27.06.2022

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Դա բխում է մեր տնտեսական օգուտներից, մենք կախված ենք արտաքին էներգիայի աղբյուրներից»,- ասել է նա Haberturk հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Անկարան բացահայտորեն իր դիրքորոշումը հայտնել է արևմտյան երկրներին։ Կալինը հավելել է, որ հակառուսական պատժամիջոցները կհարվածեն առաջին հերթին Թուրքիայի տնտեսությանը։

̰
Կոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունաներ են փլուզվել. կան զոհեր և տուժածներ

08:39 27.06.2022

Կոլումբիայի Տոլիմա նահանգում ցլերի մրցավազքով ավանդական տոնի ժամանակ փլուզվել են հանդիսատեսներով տրիբունաները, տեղական ԶԼՄ-ները հայտնում են զոհերի և մեծ թվով զոհերի մասին։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 60-ը վիրավորվել են»,- հայտնել է La FM ռադիոկայանը։ Այլ ԶԼՄ-ների տվյալներով՝ Էսպինալի քաղաքապետարանի հրապարակում հանդիսականներով տրիբունաների փլուզման հետեւանքով տուժածների թիվը կարող է […]

̰
Մառնեուլում շենքի պատշգամբ է փլուզվել. կան տուժածներ և զոհ

08:30 27.06.2022

Վրաստանի Մառնեուլ քաղաքում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը։ Փոխանցում է «Ալիք մեդիան»։ Նշվում է, որ փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։ Տեղեկության համաձայն՝ փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում անչափահաս կա. նա 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Marenuli Geo-Hospitals բուժհաստատություն։ Ըստ առկա […]

̰
BACK_TO_TOP