TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:16 27.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 28-30-ը, հուլիսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 28-30-ը, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին […]

̰
Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Քերոբյանը խոսել է վրացի գործընկերոջ հետ

21:47 27.06.2022

Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր, փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ առատ տեղումների հետևանքով վարարած գետերը («Թերգի» և «Դևդորակ») վնասել են […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են

21:32 27.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
̰
Պատժամիջոցային ապրանքներով բեռնված թուրքական դրոշով նավը լքում է Բաթումի նավահանգիստը

21:06 27.06.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել Բաթումի նավահանգիստ մտնող նավի և բեռների վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ թուրքական դրոշով նավը, որը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ընկերության նավթամթերք է տեղափոխում, բեռներով լքում է Բաթումի նավահանգիստը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ևս հայտնել է, որ Բաթումիի նավահանգստում կայանված […]

̰
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը կոշտ ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիային, Իսրայելին ու Հունաստանին

20:50 27.06.2022

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ 2014-ին տեղի ունեցած Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի քաղաքացիներից մեկի ընտանիքին այցելելուց հետո Քըլըչդարօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. «Մավի Մարմարայի ժամանակ սպանված Չեթին […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ

20:36 27.06.2022

Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա: «Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր […]

̰
Չարենցավանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարությունը

20:31 27.06.2022

Հունիսի 21-ին` ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց: Օպերատիվ հարցումների և այլ միջոցառումների շնորհիվ Չարենցավանի քրեական հետախույզները պարզեցին, որ հաղորդումից րոպեներ առաջ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը նույն թաղամասի 41-ամյա […]

̰
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

16:01 27.06.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը: Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են հույն-հայկական […]

̰
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում

15:58 27.06.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպումը կայացել է Թուրքիայի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարության շտաբ-կայանում: Նշվում է, որ հիշյալ հանդիպումը հոկտեմբերի 17-28-ը նախատեսված համատեղ զորավարժությունների կազմակերպման առաջին պլանային հանդիպումն էր: Համատեղ այդ զորավարժություններն անցկացվելու են «Հավերժություն-2022» խորագրի ներքո։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահի հետ

15:48 27.06.2022

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։  

̰
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները

15:41 27.06.2022

Հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրության հարցը: ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Առաքելյանը, ներկայացնելով իր տեսլականը, նշել է, որ իշխանությունների տարանջատման իդեալական կամ գրեթե իդեալական մոդելը ենթադրում […]

̰
Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը

15:39 27.06.2022

Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում: Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս էր եկել ափերից և ողողել մայրուղին, որը տանում էր վրաց-ռուսական սահման: Վնասվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության […]

̰
Փոխվել են «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը

15:36 27.06.2022

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի կանոնակարգում: Մասնավորապես, փոխվել են մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը: «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 6-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: […]

̰
Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը մեղավոր է ճանաչվել հայտարարագիր չներկայացնելու համար

15:34 27.06.2022

2022թ. փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 1-ին մասով վարչական տույժ կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

15:25 27.06.2022

Հունիսի 26-ին՝ ժամը 18։15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 23-ամյա համաքաղաքացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը

15:15 27.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ: Քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15:05 27.06.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Հիշեցնենք՝ Ադրբեջանը հաստատում է 38 անձի գերությունը:

̰
SHANTNEWS

15:00 27.06.2022

̰
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

14:45 27.06.2022

Հունիսի 21-27-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան […]

̰
Հայ երիտասարդները մասնակցել են «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին

14:44 27.06.2022

Հայաստանյան բուհերի 10 ուսանող Օրենբուրգ քաղաքում մասնակցել է «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին: Այն կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ: Ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել են նորարար գաղափարներ և ծրագրեր։ Աշխատանքային ծրագրում, […]

̰
Հունիսի 24-27-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 128 դեպք

14:11 27.06.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ընտանեկան բռնության՝ 9, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4, կողոպուտի և սպանության սպառնալիքի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի, […]

̰
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան

13:40 27.06.2022

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան: Նախարար Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

̰
Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները, հատկապես՝ մշակութային կապերը, շարունակական են. Սիսակ Գաբրիելյան

13:19 27.06.2022

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 27-ին հանդիպել է պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը և Նարեկ Բաբայանը: Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Սիսակ Գաբրիելյանն ընդգծել […]

̰
SHANTNEWS

13:00 27.06.2022

̰
Կարեն Գիլոյանը Գյումրիում հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությանը

12:54 27.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում: Փոխնախարարի այցի պահին մասնագետներն ամրաններով գործում էին մրցումային […]

̰
Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել է. նրան վիրահատելու են

12:52 27.06.2022

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել է: ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է, որ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է: «Նա հետազոտման և բուժման փուլում է, որի շրջանակներում բժիշկները կորոշեն, թե, ըստ անհրաժեշտության, երբ կվիրահատեն»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ այլ մանրամասներ փոխանցել չի կարող: Նշենք, որ ՀՀ Ազգային […]

̰
Մահվան ելքով վթար Արագածոտնի մարզում. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

12:48 27.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում հիշյալ ճանապարհահատվածում, միմյանց են բախվել «Գազ 53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը փակ է

12:45 27.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

12:40 27.06.2022

Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ճանապարհի 8-րդ կմ-ից ոստիկանության Վայքի բաժին կասկածանքով բերման են ենթարկվել 53 և 58 տարեկան երկու տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերված ուսապարկում եղել են 15 կարմրախայտ, ռետինե կիսաճտքավոր կոշիկներ և ավտոմեքենայի մարտկոց: 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկներն էլեկտրահարման եղանակով որսացել է Արփա գետի Հերհեր […]

̰
BACK_TO_TOP